Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի շրջանում անհայտ անձինք գողացել են «Երկնային հարյուրյակի» հերոս Սերգեյ Նիգոյանի գերեզմանի եղևնիները: Այդ մասին УНН-ին հայտնել են տեղի իրավապահները:
Նրանց խոսքերով՝ գողության մասին տեղեկությունը ստացվել է Նիգոյանի հարազատներից։ Իրավապահները փնտրում են գողերին: Նրանք արդեն պարզել են, որ գողացվել է յոթ եղևնի։
Հարուցվել է քրեական գործ Ուկրաինայի քրեական օրենսգրի 197-րդ հոդվածի 1-ին մասով (գերեզմանի պղծում):
Գողերին նվազագույն եկամտի մինչև հարյուրապատիկի չափով տուգանք է սպառնում։
Կայքը հիշեցնում է, որ Սերգեյ Նիգոյանը թաղվել է Դնեպրոպետրովսկի շրջանի Բերեզնովատովկա գյուղի գերեզմանում: Ուկրաինայի Եվրամայդան շարժման մասնակից 1993 թվականի ծնված Սերգեյ Նիգոյանը սպանվել է 2014 թվականի հունվարի 22-ին Կիևում Գրուշևսկու փողոցում: Նիգոյանին հետմահու շնորհվել է Ուկրաինայի հերոսի կոչում։
|