ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 01:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Օգոստոս » 17 » Կիսանախագահական համակարգն ունի իր թերությունները
15:25
Կիսանախագահական համակարգն ունի իր թերությունները


 

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Հանրապետական» խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանելով հարցին, թե Սահմանադրության առաջարկվող փոփոխություններում մի քանի դրույթներ կան, որոնք տարընթերցումների առիթ են տալիս, հատկապես խորհրդարանի կազմի թվի մասին կետը, ասաց, որ դա մի հարց է, որը թեև բազմիցս պարզաբանվել է, բայց այդուհանդերձ կա տարակուսանքներ:

«Կիսանախագահական համակարգով սահմանադրությունն ունի իր թերությունները, սակայն թերություններից զերծ չէ նաև այն սահմանադրության ձևը, որին մենք անցում ենք կատարելու»,– ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ եթե կիսանախագահականի ամենամեծ թերությունն այն է, որ կա երկու առաջնային մանդատ ունեցող սուբյեկտ, մեկը՝ ՀՀ նախագահը, երկրորդը՝ խորհրդարանը, ապա այս իրավիճակում եթե նրանք նույն քաղաքական ուժը չեն ներկայացնում, կոնֆլիկտն անխուսափելի է:

«Մինչ այս մենք խուսափել ենք այդ կոֆլիկտներից, որովհետև միշտ մեզ մոտ երկու առաջնային մանդատ ներկայացնող սուբյեկտները ներկայացրել են նույն ուժը: Սակայն այդպես հավերժ շարունակվել չի կարող, և եթե մնանք այդ կիսանախագահական համակարգում, վաղ թե ուշ մեզ մոտ ևս այդ կոնֆլիկտներն ի հատ է գալու»,– ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ սակայն, «թերություններից զերծ չէ նաև խորհրդարանական կառավարման համակարգը, որին մենք անցում ենք կատարելու»։ «Դա անկայունությունն է: Եթե 50+1 տոկոս ձայնով ընտրում եք կառավարություն, ապա մեկ պատգամավորի հեռացումը բերելու է նրան, որ կառավարությունը պետք է հրաժարական տա»,-ասաց պատգամավորը:

Գագիկ Մինասյանի խոսքով՝ այդ խնդիրն ուղեկցում է խորհրդարանական համակարգի երկրներին, և դրանից ամենաշատը «տառապել է» Իտալիան: «Իտալիայում գտնվել է այդ խնդրի լուծման մի ճանապարհ, դա կայուն մեծամասնության ստեղծումն է»,- ասաց Գագիկ Մինասյանը:

Մեկնաբանելով ասվածը, պատգամավորն ասաց, թե այդ պարագայում մեկ-երկու պատգամավորի հեռացումը չի բերի այդ ճգնաժամին:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 388 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024