Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 ... 26 27 28 29 30 ... 51 52 »
Շաքե ՂԱԶԱՐՅԱՆ, «Արմենիա» հեռուստաընկերություն.
–Հարցս ուղղում եմ ՀՀ նախագահին եւ Եվրոպական խորհրդի նախագահին. Հայաստանը տարիներ շարունակ կողմնակից է եղել տարբերակված մոտեցմամբ՝ բարեփոխումների իրականացման գործում գրանցված առաջընթացի հիման վրա ԵՄ հետ հարաբերություններին։ Եվ արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովում, կարծեք, երկուստեք ամրագրվեց նման հանձնառություն։ Հարցս հետեւյալն է՝ արդյո՞ք Ռիգայի գագաթնաժողովում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան—Եվրոպական միություն իրավական նոր փաստաթղթի կնքմանը եւ ինչպիսի՞ն են այդ պայմանագրի հեռանկարները։
Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ.
–Նախ դուք բոլորդ վկաներն եք եւ կարող եք հանգիստ հաստատել, որ արեւելյան գործընկերության հենց սկզբից մենք խոսում էինք տարբերակված մոտեցման մասին։ Ես երբեք չեմ հասկացել, թե ինչպես կարող են արեւելյան գործընկերության ընկերները՝ այդքան տարբեր իրենք բնույթով, իրենց նպատակներով, իրենց ակնկալիքներով, գործել, բանակցել մի ընդհանրական փաթեթի շրջանակներում։ Այսօր, երբ խոսում էինք պարոն Տուսկի հետ, ես ասացի՝ տարիներ առաջ էլ եմ իրեն ասել, այսօր էլ, որ մի ընդհանրություն կա։ Եկեք այդ ընդհանրության մասին մոռանանք, որովհետեւ այդ ընդհանրությունը հատկանշական չէ։ Ես այն ժամանակ էլ համոզված էի, հիմա էլ համոզված եմ՝ եթե Ադրբեջանը նավթ ու գազ ունի, խնդրեմ, թող Եվրամիությունը համագործակցի Ադրբեջանի հետ այդ ոլորտում։ Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր երկրում բարեփոխումներ լինեն, մենք ցանկանում ենք, որպեսզի ամրապնդվեն ժողովրդ
...
Կարդալ շարունակությունը »
|
Զորակոչի ընթացքին եւ իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ այցելել էր ՊՆ կենտրոնական հավաքակայան։ Հավաքակայանում նախարարը զրուցել է զինակոչիկների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, այնուհետեւ հետեւել հավաքակայանում ընթացող վիճակահանությանը։
Սեյրան Օհանյանը վիճականությանը մասնակցող ծնողներին ասել է, որ ծառայության վայրի ընտրության վիճակահանության մեթոդը հնարավորություն է տալիս բացառելու կոռուպցիոն ռիսկերը եւ ապահովում է զորակոչի թափանցիկությունը։ Նրա խոսքերով՝ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված պայքարը պետք է շարունակական լինի։ Բացի այդ, ըստ նրա, նաեւ ծնողների օգնությամբ է հնարավոր զրոյացնել կոռուպցիոն ռիսկերը։
Այնուհետեւ Ս. Օհանյանը դիմելով զինակոչիկներին եւ նրանց ծնողներին՝ ասել է. «Իմ պատգամն է զինակոչիկներին՝ լսել ծնողների ասածը, արագ մտնել զինվորական ծառայության մեջ եւ խելացի հրամանատարների խելացի ղեկավարմամբ տիրապետել հայրենյաց պաշտպանի մասնագիտությանը եւ լավ կերպով ծառայել հայրենիքին»։
Լրագրողների հետ զրույցում Ս. Օհանյանն ասել է, որ իր 3 պատգամները կատարելու դեպքում զինծառայողը գիտակցաբար կկատարի իր սահմանադրական պարտքը։
Ս.Օհանյանի խոսքերով՝ բանակի այսօրվա ղեկավարությունը, զինված ուժերի հրամանատարական կազմը, ինչպես նաեւ յուրաքանչյուր քաղաքացի քաջ գիտակցում են համապետական այս կարեւոր միջոցառման պատշաճ մակարդակի եւ ազնիվ կերպով իրականացման անհրաժեշտությունը։ Այս գործընթացը յուրաքանչյուր տա
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Մինչեւ օրակարգով նախատեսված հարցերի քննարկմանն անցնելը վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Ես ուզում եմ մի քանի հանձնարարական տալ եւ առաջարկություն ներկայացնել։ Առաջարկում եմ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին՝ էկոնոմիկայի նախարարության եւ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համատեղ ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել Հայաստանի ավիափոխադրողների շուկան, թե՛ գների, թե՛ ուղղությունների եւ թե՛ թռիչքների ժամկետների եւ պայմանների ուղղությամբ։ Նաեւ բանակցել այն ընկերությունների հետ, որոնք գիշերային թռիչքներ են կազմակերպում. թռիչքները կարելի է տեղափոխել նաեւ առավոտյան ժամերին։ Գիշերային թռիչքները անհարմարություն են ստեղծում զբոսաշրջության համար, քանի որ եթե զբոսաշրջիկը ժամանում է Երեւան առավոտյան ժամը 5–ին, ապա մինչեւ 14։00–ն պետք է փնտրի, թե որտեղ անցկացնի ժամանակը կամ լրացուցիչ վճարի հյուրանոցի համար։ Ուստի, պարոն Ճշմարիտյան, հարկավոր է մանրամասն քննարկել եւ ներկայացնել առաջարկություն»։
Այնուհետեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսքը փոխանցել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին՝ ներկայացնելու նաիրիտցիների պահանջը։ «Այն խոստումը, որ տրվել էր՝ ամբողջությամբ վճարել նաիրիտցիների աշխատավարձը, կառավարությունն այդ գումարներն արդեն հատկա
...
Կարդալ շարունակությունը »
|
Ազգային ժողովի երեկ հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում, ուր ներգրավված էին մեկ տասնյակ հարցեր, պատգամավորների կողմից առավել շրջանառվող թեման ԼՂՀ կառավարության կառուցվածքների մասին օրենքի նախագիծն էր, որը քննարկումների ժամանակ լուրջ տարաձայնությունների առիթ դարձավ։ Այն խորհրդարանի դատին ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանը։
Ըստ բանախոսի. «Առաջարկվող կառուցվածքային փոփոխությունները հնարավորություն կտան անշեղորեն իրագործել Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած կառավարության 2015—2017թթ. գործունեության ծրագրում ամրագրված նպատակներն ու խնդիրները»։ Պարոն Գրիգորյանի խոսքով, նախատեսվող փոփոխություններով գործադիրը նպատակ ունի բարելավել կառավարման համակարգը։ Ասել է թե՝ ղեկավար օղակների կրճատման միջոցով կառավարությունը մտադիր է ապահովել առավել արդյունավետ կառավարման համակարգ, օպտիմալացման ճանապարհով նվազեցնել մարմինների պահպանման բյուջետային ծախսերը՝ դրանք ուղղելով ծրագրային աշխատանքների կատարմանն ու ֆինանսավորմանը։ Աշխատակազմի ղեկավարը նշեց. «Պահպանման ծախսերը կկրճատվեն հաստիքային միավորների քանակի, ծառայողական ավտոպարկի պահպանման եւ հաշվարկային այլ ծախսերի հոդվածներով»։
Ինչպես արտացոլված է օրենքի նախագծում, սահմանվում է կառավարության հետեւյալ կառուցվածքը. առողջապահության նախարարություն, արդարադատության նախարարություն, արտաքին գործերի նախարարություն, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, գյուղատնտեսության նախարարություն, էկոնո
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ Բաղրամյան պողոտայում ցուցարարներին է այցելել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
Նա զրուցել է երիտասարդների հետ եւ իր դիտարկումները շարադրել։ Ըստ նրա՝ դժգոհություններն ազդակներ են, դրանք միշտ կան, պետք է լինեն, իսկ պաշտոնյաները պետք է զգոն լինեն այդ ազդակների նկատմամբ։ Պաշտոնյան պետք է հակված լինի երկխոսության։ «Ոստիկանությունը առավելագույնս հանդուրժող է։ Այդ հանդուրժողականությունը գալիս է ոչ թե նրանից, որ թույլ է կամ մտածում է, որ ճշմարիտ քայլ չի անում։ Հանդուրժող է, քանի որ գիտի, որ եթե մի մոլորված մարդ կա, պետք է խոսքով ու խելքով հանել նրան այդ մոլորության վիճակից։ Չենք ցանկանում, որ տղաները կոտրվեն, կորցնեն հավատը։ Մեր երկրին հարիր չեն խժդժությունները, մենք իմաստուն ժողովուրդ ենք եւ խաղաղությամբ պետք է անցնենք մեր ճանապարհը»,–ասել է ոստիկանապետը երիտասարդներին։
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը շրջայց է կատարել նստացույցի հատվածում, գտել մահակներ, որոնք, ցուցարարների խոսքով, դրոշի պոչեր են, առգրավել դրանք։ Նա եւս խոսել է հայ ոստիկանների հանդուրժողականության մասին՝ ընդգծելով, որ թեեւ արդեն մեկ շաբաթից ավելի է ցուցարարները պարալիզացրել են Բաղրամյան պողոտան, որը կարեւոր նշանակություն ունի մայրաքաղաքի կենտրոնի համար, սակայն ոստիկանությունը գործողությունների չի դիմում ու թողել է հավաքվածների գիտակցության ու ըմբռնման վրա։ Նա նշել է, որ հարակից տարածքի բնակիչները բողոքում են, իսկ քաղաքացիներից դժգոհություններ կան, որ ստիպված են շրջանցել Բաղրամյան պողոտան։
Եր
...
Կարդալ շարունակությունը »
|
Կառավարության ընդունելությունների տանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ իր աշխատանքներն է սկսել «Տնտեսական օրակարգ» խորագրով համաժողովը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, պատվարժան հյուրեր եւ համաժողովի մասնակիցներ,
Թույլ տվեք ողջունել ձեզ համաժողովի շրջանակում եւ հայտնել անկեղծ գոհունակությունս երկրի առջեւ ծառացած սոցիալ–տնտեսական խնդիրների շուրջ ձեր մասնագիտական եւ քաղաքացիական ներդրումն ունենալու պատրաստակամության համար։ Այսօրվա միջոցառումն իրավամբ յուրահատուկ եմ համարում թե՛ մասնակիցների շրջանակով, թե՛ քննարկվելիք հարցերի ընդգրկումով եւ որ առանձնահատուկ կարեւորում եմ, անշահախնդիր մասնակցության եւ կառուցողական երկխոսության պատրաստակամության տեսանկյունից։
Վերջին շրջանում կառավարության գործունեության եւ, ընդհանրապես, երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության հանդեպ նկատվում է երկու միտում՝
Առաջին. Հոռետեսություն, հուսահատություն, բացասական տրամադրությունների ստեղծում եւ տարածում։
Երկրորդ. Բոլոր խնդիրներն արտաքին տնտեսական կոնյուկտուրայի, նավթի գների եւ այլ, մեզանից չկախված հանգամանքների վրա բարդելու միտումը։
Ինձ համար երկու մոտեցումներն էլ հավասարաչափ անընդունելի են։
Անդադար նվնվոցով եւ հոռետեսությամբ աշխարհում դեռ ոչ մի տնտեսություն չի վերականգնվել, եւ Հայաստանը բացառություն չի կարող լին
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Այնուհետեւ ՀՀ կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում՝ փոխհատուցելով սոցիալապես անապահով շուրջ 105 հազար ընտանիքի կամ շուրջ 400 հազար անձի՝ սակագնի բարձրացումից առաջանալիք կորուստը։
Կառավարությունը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր հարց
ՀՀ կառավարությունը հաստատել է 2015թ. ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվող հասարակական միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները։ Սահմանված կարգով ՀՀ ոստիկանության պետը ՀԿ–ների տվյալների շտեմարանից ընտրել է հինգ հասարակական միավորում՝ իրավապաշտպան «Ֆիդես» եւ «Գիտակցիր իրավունքդ», «Մեհրաբյան գիտաուսումնական կենտրոն», «Հարկ վճարողների եւ գործարարների իրավունքների պաշտպանության» եւ մշակութային «Խաչակիր» ՀԿ–ների եւ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեւանում մեկնարկել է հայ—վրացական իրավական համագործակցության ֆորումը։ Բացման խոսքում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նախ ասաց, որ առաջին անգամ է նման ֆորմատով ֆորում անցկացվում, ու կարեւորեց ֆորումի անցկացումը մի քանի տեսանկյունից. «Առաջին նմանատիպ ֆորումն է, հավակնում է դառնալ մշտական՝ ընդգրկելով այլ երկրներ։ Ֆորումի ընթացքում քննարկվող թեմաները կարեւոր են եւ ակտուալ հատկապես այն բարեփոխումների համատեքստում, որոնք մեր երկրներն իրականացնում են։ Նմանատիպ ձեւաչափով միջոցառումները կարեւոր են երկկողմանի հարաբերություններն ամրապնդելու համար»։
Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին նշեց, որ այս ֆորումը համագործակցության կոնկրետ արտահայտում է. «Այսօր մեր պետությունները բոլոր ուղղություններով համագործակցում են։ Ինձ ուրախացնում է այն փաստը, որ արդարադատության ոլորտում համագործակցությունը հասել է բարձր մակարդակի»։
Վրացի նախարարը նշեց, որ ամեն ինչ անելու է, որ հայ—վրացական ֆորումը լինի մշտական. «Ուզում եմ, որ ներգրավվեն այլ երկրների արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներ, որոնց հետ միասին հնարավոր կլինի ստեղծել Հարավային Կովկասի իրավական համակարգ, որն այսօր մենք չունենք, ինչպես նաեւ իրավաբանական տարածաշրջան։ Համոզված եմ, որ այս գործում օգտակար կլինի այս ֆորումը»։
Վրաստանը ֆորումին ներկայացված է բավականին մեծ պատվիրակությամբ։ Վրաստանի պատիժների կատարման եւ պրոբացիայի հարցերով նախարար Գեորգի Մղեբրիշվիլի
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 70–րդ հոդվածով՝ ՀՀ կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2015 թ. հունիսի 15–ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո գումարել ՀՀ ԱԺ եւս մեկ արտահերթ նստաշրջան եւ օրակարգում ընդգրկել մեկ հարց՝ «2014 թ. համար Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացում։
Երեկ ԱԺ արտահերթ նիստում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից ստացվել է գրություն, որով ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգից հանվել է «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը։
Էդուարդ Շարմազանովը նաեւ տեղեկացրել է, որ հունիսի 15–ին հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, ՀՀ Սահմանադրության 70–րդ հոդվածի համաձայն եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան՝ քննարկելու համար 2015 թվականի հունիսի 16–ին Երեւանում ստորագրված «2014 թվականի համար Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դ
...
Կարդալ շարունակությունը »
|
Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ խորհրդարանն արտահերթ նստաշրջանի աշխատանքը կշարունակի երկուշաբթի՝ հունիսի 22—ին։
Այնուհետեւ խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախորդ նիստում քննարկված օրենքների նախագծերը։
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է երկրապահ կամավորականի կարգավիճակ տալու համար դիմում ներկայացնելու՝ օրենքով սահմանված վերջնաժամկետի ավարտով։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու համար դիմումի ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողով՝ հետաձգվում է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 1—ը։
ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Գագիկ Ջհանգիրյանը։ Նա դրական է արտահայտվել նախաձեռնության վերաբերյալ, կարեւորել դիմումը ներկայացնելու վերջնաժամկետի երկարաձգումը։ Գագիկ Ջհանգիրյանը խոսել է նաեւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» օրենքից, առաջարկել կառավարությանը համատեղ աշխատել եւ հետագայում փոփոխել այն։
Երրորդ ընթերցմամբ քննարկվել է «Զորամասերի եւ զինվորական հաստա
...
Կարդալ շարունակությունը »
|
Հնչակյան կուսակցության քսան գործիչների հիշատակին նվիրված միջազգային գիտաժողով տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում, որը կազմակերպել էին ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը, ՀՀ սփյուռքի նախարարությունը եւ ԳԱԱ պատմության ինստիտուտը։
Հունիսի 15—ին լրացավ հնչակյան գործիչների նահատակության 100—րդ տարելիցը, որոնք կախաղան էին հանվել Կ. Պոլսի «սուլթան Բայազիդ» հրապարակում։ Բացման խոսքում ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշեց, որ ցեղասպանությանը զոհ գնացած արեւմտահայության մեծ ողբերգությունը նաեւ մարմնավորված է հնչակյան քսան հերոսների կախաղաններով։
Այնուհետեւ գիտաժողովի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։
Ցուցադրվեց «Քսանի լուսաբացը» գեղարվեստավավերագրական ֆիլմը։ «Քսանների քաղաքական գնահատականը» զեկուցումով հանդես եկավ քաղաքական եւ կուսակցական գործիչ, Լիբանանի խորհրդարանի նախկին անդամ Եղիկ Ջերեջյանը, որը հնչակյան գործիչների համարձակ արարքը դիտարկեց քաղաքական հարթության վրա։
«Կոտրված շղթայի օղակները միացնող Փարամազ» խորագրով թուրքերեն զեկուցում կարդաց Քադիր Աքինը (Թուրքիա), որի զեկուցման հայերեն թարգմանված տեքստը նախապես բաժանվել էր ներկաներին։ Թուրք հռետորը հիմնականում վերլուծության ենթարկեց հնչակյան քսան գործիչների գաղափարախոսական դրույթները սոցիալիզմի տեսանկյունից, ընդգծելով, որ հնչակյանների՝ մեկ դար առաջ արտահայտած գաղափարները այսօր է
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ եւ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ երեկ՝ ՀՀ Սահմանադրության 70—րդ հոդվածի համաձայն, գումարվել է ԱԺ արտահերթ նստաշրջան, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ազգային ժողովի որոշմամբ՝ արտահերթ նստաշրջանի առաջին օրը կգումարվի մեկուկես ժամ տեւողությամբ երեք նիստ։ Առաջին ընդմիջման տեւողությունը մեկ ժամ է, երկրորդ ընդմիջմանը՝ կես ժամ։ Երկրորդ օրվանից սկսած յուրաքանչյուր օր կգումարվի մեկուկես ժամ տեւողությամբ չորս նիստ՝ ընդմիջումների տեւողությունը՝ կես ժամ, նիստերի սկիզբը՝ ժամը 11։ 00—ին։
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետեւանքով մարդկային զոհերի հիշատակը։
Առաջին ընթերցմամբ ընդունվել է պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի եւ Էդմոն Մարուքյանի հեղինակած «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Այնուհետեւ պատգամավորները շարունակել են քննարկել «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ—ի գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրենքի նախագիծը։
Նախագծի վերաբերյալ արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագա
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|