Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 ... 27 28 29 30 31 ... 51 52 »
Նպատակը տեղական արտադրողներին մրցունակ դարձնելն է
Մեր երկրում ազատ տնտեսական գոտուց զատ, արդյունաբերական գոտի կունենանք։ Գործադիրը երեկվա նիստում քննարկեց եւ հաստատեց ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու ստեղծման հայտը ներկայացնելու եւ հաստատելու կարգը, արդյունաբերական գոտու կազմակերպման կարգը։ Պետական կառավարման լիազոր մարմին ճանաչվեց էկոնոմիկայի նախարարությունը։ Կառավարության որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Ինչպես մանրամասնեց էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, արդյունաբերական գոտին (ԱԳ) կարող է ստեղծվել պետական կառավարման մարմինների, տարածքային կառավարման մարմինների, կամ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ մասնավոր հատվածի նախաձեռնությամբ։ ԱԳ—ի ստեղծման նպատակով հայտատուն գործադիրին պետք է ներկայացնի դիմում, արդյունաբերական գոտում մատուցվելիք ծառայությունների ցանկը եւ սակագները, գոտու նկարագիրը, ստեղծման նպատակը, գործունեության հիմնական ուղղությունները, գտնվելու վայրը, տարածքի հատակագիծը, տարածքում շինությունների առկայության դեպքում նաեւ շինությունների նախագիծը, գործարար ծրագիրը։ Ի դեպ, հայտի ուսումնասիրման եւ գնահատման նպատակով վարչապետի որոշմամբ կստեղծվի մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողով, որը 20 աշխատանքային օրում կուսումնասիրի փաստաթղթերը, եւ կգնահատվի գործարար ծրագիրը։ Որից հետո համապատասխան եզրակացությունը կներկայացվի կառավարության հաստատմանը։
Նկատենք, որ բացասական եզրակացության հիմք կարող է լինել գործարար ծրագրի բացասական գնահատականը։ Եվ հայտատուն պատասխանատվություն կկրի տրամադրած սխալ տեղեկատվ
...
Կարդալ շարունակությունը »
|
Ամսական հաստատուն հարկ կվճարեն՝ անկախ գործունեության արդյունքից
Կառավարության երեկվա նիստում հավանություն տրվեց «Արտոնագրային վճարների մասին» օրենքի փոփոխություններին, որով կլուծվի թանկարժեք մետաղների առեւտրով զբաղվողների շրջանառության հարկի հետ կապված խնդիրը։
Ըստ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանի, փոփոխությունների անհրաժեշտության հիմք են դարձել «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որի համաձայն, շրջանառության հարկի հաշվարկման նոր մեխանիզմ էր սահմանվել։ «Սա առաջացրել էր թանկարժեք մետաղների ու դրանցից պատրաստված իրերի առեւտրով զբաղվողների դժգոհությունը։ Դժգոհությունը պայմանավորված է եղել գործունեության առանձնահատկությամբ, մասնավորապես՝ հաշվի առնելով վաճառվող ապրանքի թանկարժեք մետաղի ու դրանցից պատրաստված իրերի բարձր ինքնարժեքը, միաժամանակ վաճառքի ցածր գումարը, փաստաթղթերի ներկայացման սահմանափակ հնարավորությունները եւն»,—ասաց փոխնախարարը։
Էմիլ Տարասյանը նիստից հետո որոշման հետ կապված մանրամասներ ներկայացրեց։
Ըստ այդմ, առաջարկի մշակման ժամանակ օգտագործվել են տնտեսավարող սուբյեկտների շրջանում իրականացված հարցումները, Երեւանի Խորենացի փողոցում, Մալաթիայում, ինչպես նաեւ Գյումրի ու Վանաձոր քաղաքաներում գործող ոսկու շուկաներում կատարված այցերի, ուսումնասիրությունների եւ հարցազրույցների տվյալները, առանձին սուբյեկտների ներկայացրած տեղեկությունների վերլուծությունները, ինչպես նաեւ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ քննարկումները։
Այս ամենից հետո է միայն տրվել առաջարկի հիմնավորումը։ Այն է՝ առեւտրի իրականացման վայրերում (ոսկո
...
Կարդալ շարունակությունը »
|
Ազգային ժողովը երեկ շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ԱԺ նախագահի առաջարկով պատգամավորները ողջունել են «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Վանաձորի համար 5 ավագ դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին։
Այնուհետեւ խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Պատգամավորները շարունակել են երկրորդ ընթերցումով քննարկել ՀՀ ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Միքայել Մանուկյանի, Արմեն Ռուստամյանի, Թեւան Պողոսյանի, Աղվան Վարդանյանի, Արմեն Բաբայանի հեղինակած «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Հիշեցնենք, որ հիմնական փոփոխությունները վերաբերում են հանրաքվեին մասնակցող անձանց ցուցակների կազմմանը, հրապարակմանը, տեղամասային հանձնաժողովների ձեւավորման ժամկետներին, դիտորդական առաքելություն իրականացնողների իրավունքների իրացման համար պայմանների ապահովմանը, հանրաքվեի արդյունքների հրապարակմանը եւ հանրաքվեի դրված նախագիծն ընդունված լինելու դեպքում դրա ուժի մեջ մտնելուն, հանրաքվեի դնելիք նախագծին կողմ կամ դեմ արտահայտվողների համար հավասար պայմանների ապահովմանը։
Արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա նշել
...
Կարդալ շարունակությունը »
|
Էլեկտրաէներգիայի թանկացման հարցն արդեն մոտ մեկ ամիս է ամենաշրջանառվողն է։ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, հաստատել է, որ թանկացում լինելու է, բայց ոչ թե 17 դրամով, այլ՝ 6,93 դրամով։
Հունիսի 12—ին ԱԺ—ում լսումներ կանցկացվեն հարցի վերաբերյալ, նախարարությունները կներկայանան եւ բացատրություն կտան հանրությանը. «Մենք լինելու ենք թափանցիկ, շատ բաց, որպեսզի հանրությանը բացատրենք այն, ինչ տեղի է ունենալու։ Բոլոր մեր պատկան մարմինները օրենքի կետը պաշտպանելու են, եւ չեմ կարծում, որ որեւէ խնդիր լինի»։
Վարչապետի խոսքով, այժմ հաշվարկվում են բնակչության եւ տնտեսության վրա թանկացման հետեւանքները. «Մենք նաեւ փորձելու ենք նպաստառուներին աջակցել, օգնել, որպեսզի իրենք այդ բեռը չզգան։ Ամեն դեպքում, հիմա հաշվարկներ են կատարվում համապատասխան նախարարությունների կողմից, դա շուտով կներկայացվի։ Ուղղակի հանձնաժողովը թող հաստատի, եւ մենք դրա հետեւանքների մասին բարձրաձայն խոսելու ենք»։
Իսկ ինչ վերաբերում է նպաստառուներից զատ այլ քաղաքացիների վճարելու խնդրին, ապա Հովիկ Աբրահամյանն ասել է, որ կառավարությունն ամեն ինչ անում է մարդկանց բարեկեցության համար։ «Պետք է այնպես անենք, որ գնալով վիճակը լավանա, եւ մենք այդ գործին ենք լծված։ Եվ ձեզ մի քանի անգամ ասել եմ եւ եւս մեկ անգամ ուզում եմ ասել, որ մենք երկրորդ կիսամյակում ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք իրականացնելու ենք, եւ դա բերե
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ խորհրդարանը սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը հաստատելուց հետո պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ներկայացրած «ՀՀ դատախազության 2014 թ. գործունեության մասին» հաղորդումը։
Հաղորդման վերաբերյալ ելույթներ են ունեցել ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Միքայել Մելքումյանը, Լեւոն Զուրաբյանը, Զարուհի Փոստանջյանը, Արծվիկ Մինասյանը, Թեւան Պողոսյանը, Մարգարիտ Եսայանը, Կորյուն Նահապետյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Սամվել Ֆարմանյանը, Հովհաննես Սահակյանը։
Ելույթներում պատգամավորները կարեւորել են առաջին անգամ Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի կողմից հաղորդման ներկայացումը։ Նրանք անդրադարձել են դատաիրավական ոլորտի խնդիրներին, անհրաժեշտ համարել դրանց լուծման հարցում դատախազության կողմից համապատասխան քայլերի իրականացումը։ Կարեւորվել է Սահմանադրությամբ եւ ՀՀ օրենքներով դատախազությանը վերապահված լիազորությունների եւ գործառույթների կատարումը, ինչպես նաեւ դատարանների կողմից արդար վճիռներ կայացնելու հարցում կառույցի վերահսկող դերի ուժեղացումը։ Նշվել է, որ գրավոր հաղորդման որոշ ձեւակերպումներում առկա են անհամապատասխանություններ։ Կարծիք է հնչել հաղորդումը ԱԺ մշտական հանձնաժողովում քննարկելու եւ պատգամավորների կողմից առաջարկներ ներկայացնելու վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել համակարգում կոռուպցիոն երեւույթներին, դրանց
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 8—11—ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը։
ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 14 հարց, 7 միջազգային պայմանագիր։ ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 144 հարց, 41 միջազգային պայմանագիր։
Հինգերորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 8—11—ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի հունիսի 8—ի նիստում
|
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը 2015թ. առաջին եռամսյակում արտահանման եւ ներմուծման նվազման պայմաններում պետական բյուջետային մուտքերի բավարարումը պայմանավորում է ստվերի դեմ արդյունավետ պայքարով։
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գագիկ Խաչատրյանը վստահեցրեց, որ բիզնեսի վրա հարկային ճնշումներ չեն գործադրվել, իսկ բյուջետային մուտքերն ապահովվել են ստվերի դեմ արդյունավետ պայքարի արդյունքում։
«Արտահանման եւ ներմուծման նվազման պայմաններում կարողացել ենք ապահովել բյուջետային մուտքերը ստվերի դեմ պայքարի արդյունքում։ Հիմա սա վա՞տ է, թե՞ լավ։ Իհարկե ես հասկանում եմ ձեր մտահոգությունը։ Դուք մտածում եք, որ մենք սա արել ենք բիզնեսին տեռորի ենթարկելու հաշվին, սակայն այդպես չէ։ Ես ձեզ խնդրում եմ, տվեք մի գործարարի անուն, ում նկատմամբ մենք անօրինական ճնշումներ ենք գործադրել։ Եթե դուք գաք եւ մասնակցեք մեր գանգատարկման հանձնաժողովի նիստերին, կտեսնեք, որ մենք երբեք բիզնեսից գերավճարներ չենք պահանջում»,– «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ ստվերի դեմ արդյունավետ պայքար է մղվել բոլոր ոլորտներում. հաջողություններն արձանագրվել են հատկապես պիտակավորման, բջջային օպերատորների, հանքահումքային ոլորտներում։
Նա կոչ արեց տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը չկապել անունների, պաշտոնյաների հետ՝ վստահեցնելով, որ ստուգումներ անցկացնելու պարագայում հարկային մարմիններին չի կաշկանդում այս կամ այն պաշտոնյայի կապը տնտեսավարող սուբյեկտների հետ։ «Մ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետի՝ նախորդ նիստում տված հանձնարարության համաձայն հաղորդումով հանդես է եկել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։ Նա նախ անդրադարձել է այս գարնանը տեղի ունեցած կարկտահարության դեպքերին եւ դրանց պատճառած վնասներին՝ նշելով, որ բոլոր համայնքներում գործում են հանձնաժողովներ, որոնք արձանագրում են վնասի չափերը։ Այնուհետեւ նախարարն ընդհանուր առմամբ դրական է գնահատել գյուղատնտեսական տարին։ Մարտ, ապրիլ, մայիս ամիսներին տեղացած անձրեւի արդյունքում երկրի հիմնական ջրամբարներում անցյալ տարվա համեմատ ավելի շատ ջուր է կուտակվել, ինչի շնորհիվ առատ կլինի մրգի եւ բանջարեղենի բերքը։ Հաջողությամբ սկսված բերքահավաքը շարունակվում է ամբողջ թափով։ Բավականաչափ միրգ եւ բանջարեղեն է արտահանվում հարեւան երկրներ, հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնություն։ Գյուղատնտեսության նախարարի խոսքով՝ լավ արդյունքներ են ակնկալվում ոլորտի գրեթե բոլոր ճյուղերից։
Հակակարկտային կայանների տեղադրման վերաբերյալ հաղորդումով հանդես է եկել ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։ Այժմ Հայաստանում գործում է 412 հակակարկտային կայան, մինչդեռ պահանջարկը ավելի քան 5 հազար է, առաջնային անհրաժեշտությունը՝ 1021 հատ։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է կատարել անհրաժեշտ ֆինանսական հաշվարկներ առաջին հերթին ձեռք
...
Կարդալ շարունակությունը »
|
Հունիսի 1—ի ամենամեծ իրադարձությունը, թերեւս, հիմնանորոգված ու արդիականացված կենդանաբանական այգու տարեշրջանի բացումն էր։
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ թոռնիկների հետ այցելել է Երեւանի կենդանաբանական այգի, որտեղ 2014—2015թթ. այգու վերանորոգման եւ զարգացման ծրագրով իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, ինչպիսիք չեն իրականացվել այգու հիմնադրման օրվանից։ Հանրապետության նախագահը քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ շրջել է այգում, ծանոթացել Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կենդանաբանական այգու բարեկարգման եւ զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, ինչպես նաեւ կենդանաբանական այգու նորակառույց ժամանակակից սարքավորումներով հագեցած բուժական կետում ստեղծված պայմաններին։
Շրջայցի ժամանակ նախագահին ներկայացվել է, որ այգու 34 հա տարածքից մինչեւ վերանորոգումը միայն 7 հա—ն էր կենդանաբնակ եւ օգտագործելի, ներկայումս գործածվող տարածքը հասել է 16 հա—ի։
Հիմնովին փոխվել է այգու լուսավորության համակարգը, որի արդյունքում լուսավորությունն ապահովելու են խնայողատար լամպեր։ Պատասխանատուների հավաստմամբ, լուսավորությունն ունենալու է նաեւ գեղարվեստական լուծումներ, իսկ այգու արտաքին տեսքը խաթարող օդային մալուխներն ամբողջապես իջեցվել են գետնի տակ։ Ասֆալտապատվել եւ վերանորոգվել են այգու բոլոր ճանապարհներն ու ճեմուղիները։ Տեղադրվել են նոր ցայտաղբյուրներ, կանաչապատվել է 7,000 քմ հողատարածք, տնկվել են նոր ծառատեսակներ եւ թփեր, իրականացվել են ծաղկային ձեւավորման աշխատանքներ
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում ՀՀ բարձրագույն ղեկավարության եւ հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը։ Նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ հարգանքի տուրք մատուցել։ ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ողջունել է տոնի կապակցությամբ անցկացված զորահանդեսի մասնակիցներին, շնորհավորել Հանրապետության տոնի առթիվ։ Հանդիսության մասնակիցների հետ նախագահն այնուհետեւ դիտել է տոնական մշակութային ծրագիրը։
Տոնակատարությունից հետո Սերժ Սարգսյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիրի հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, որտեղ տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պարգեւատրման հանդիսավոր արարողությունը։
Նախագահի հրամանագրերով, Հանրապետության տոնի առթիվ պետական պարգեւներ եւ կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, արվեստի ու սպորտի բնագավառների, սփյուռքի մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաեւ հայոց բանակի մի խումբ զինծառայողների։ Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգեւատրվածներին Հանրապետության տոնի ու պետական բարձր պարգեւների եւ կոչումների արժանանալու առթիվ եւ պարգեւատրման արարողության մասնակիցներին հանձնել պարգեւները։
«Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգեւներին եւ կոչումներին արժանանալու կապակցությամբ։ Արժանա
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ արդյունաբերության առկա ներուժի, զարգացման հնարավորությունների եւ նոր շուկաների բացահայտման առումով երկրում շատ են կարեւորվում հայ արտադրողին ներկայացնելը եւ, առհասարակ, հայրենական արտադրանքը խրախուսելը։ Արտահանմանն ուղղած արդյունաբերական քաղաքականության պետական աջակցության ծրագրերի շրջանակներում նախորդ ամիս Հայաստանում առաջին անգամ մեկնարկեց «Արտադրված է Հայաստանում էքսպո–2015»–ը, որը տեղի ունեցավ ապրիլի 26–28—ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում։
Ցուցահանդեսին, ինչպես արդեն անդրադարձել ենք, ներկայացված էր Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտները ներկայացնող եւ արտահանման ներուժ ունեցող ավելի քան 300 ընկերություն։ Ցուցահանդեսի կազմակերպիչներն էին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւ Հայաստանի զարգացման հիմնադրամը։ Միջոցառման հիմնական նպատակն էր նպաստել նոր շուկաների բացահայտմանը, գործարար կապերի հաստատմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, համատեղ ընկերությունների ստեղծմանը, ինչպես նաեւ հայկական արտադրողների եւ արտասահմանյան ներդրողների ու դիստրիբյուտորների միջեւ արդյունավետ երկխոսության հարթակ ստեղծել։
«Made in Armenian»–ը, կազմակերպիչների գնահատմամբ, հատկանշական էր մի քանի գործոններով. նախ իր լայմանասշտաբ լինելու առումով, մասնակիցների աննախադեպ թվաքանակով եւ բազմահազար այցելուներով։ Միջոցառման արդյունքներն արդեն տեսանելի են։ Մեզ հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երկարաժամկետ համագործակցության համաձայնագրեր «Մայքրոսոֆթ» ընկերության հետ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ երեկ ՀՀ կառավարության եւ «Մայքրոսոֆթ» ընկերության միջեւ ստորագրվել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, տվյալների անվտանգության, կրթության եւ նորարարության ոլորտներում երկարաժամկետ համագործակցության համաձայնագրեր, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Մինչ ստորագրման պաշտոնական արարողությունը վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից է, եւ հատկանշական է, որ այն ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություններից մեկն է։ Այս համատեքստում 2014թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությանն ուղղված օրենսդրական փաթեթը, որի շրջանակում 2015 թվականից ՏՏ ոլորտի հավաստագրված սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ։
Մենք մեծապես խրախուսում ենք պետական եւ մասնավոր հատվածների սերտ համագործակցության սկզբունքով տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերի իրականացումը, ինչն էապես նպաստում է օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, նոր ընկերությունների եւ աշխատատեղերի ստեղծմանը, որակյալ կադրերի պատրաստմանը եւ կարողությունների հզորացմանը։ Մենք բարձր ենք գնահատում «Մայքրոսոֆթ» ընկերության հետ մեր համ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|