ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 15.11.2019, 01:03
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [599]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [800]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [627]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 29 » Մայիսի 28—ը՝ փրկության, վերապրումի եւ վերածննդի օր /Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում նշվել է Հանրապետության տոնը/
14:59
Մայիսի 28—ը՝ փրկության, վերապրումի եւ վերածննդի օր /Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում նշվել է Հանրապետության տոնը/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում ՀՀ բարձրագույն ղեկավարության եւ հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը։ Նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ հարգանքի տուրք մատուցել։ ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ողջունել է տոնի կապակցությամբ անցկացված զորահանդեսի մասնակիցներին, շնորհավորել Հանրապետության տոնի առթիվ։ Հանդիսության մասնակիցների հետ նախագահն այնուհետեւ դիտել է տոնական մշակութային ծրագիրը։
Տոնակատարությունից հետո Սերժ Սարգսյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիրի հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, որտեղ տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պարգեւատրման հանդիսավոր արարողությունը։
Նախագահի հրամանագրերով, Հանրապետության տոնի առթիվ պետական պարգեւներ եւ կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, արվեստի ու սպորտի բնագավառների, սփյուռքի մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաեւ հայոց բանակի մի խումբ զինծառայողների։ Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգեւատրվածներին Հանրապետության տոնի ու պետական բարձր պարգեւների եւ կոչումների արժանանալու առթիվ եւ պարգեւատրման արարողության մասնակիցներին հանձնել պարգեւները։
«Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգեւներին եւ կոչումներին արժանանալու կապակցությամբ։ Արժանավորներին գտնելու, գնահատելու եւ խրախուսելու գործն անչափ կարեւոր է յուրաքանչյուր հասարակության համար։
Կարեւոր է, քանի որ մենք այդպիսով հնարավորություն ենք ստանում երախտագիտություն հայտնելու կատարված աշխատանքի համար, քանի որ ի հայտ են գալիս ընդօրինակման արժանի մարդիկ, ում նվիրումը եւ ջանքն աննկատ եւ անարդյունք չեն անցնում։ Կարեւոր է, քանի որ այն, վերջիվերջո, նաեւ խրախուսում է ձեզ, սիրելի՛ գործընկերներ, որպեսզի ձեռք բերված դափնիներով չբավարարվեք եւ կանգ չառնենք։ Կարծում եմ՝ լուրջ խորհուրդ ունի այն փաստը, որ դուք պետական բարձր պարգեւներ ստանում եք հենց այսօր՝ մայիսի 28—ին, Հանրապետության տոնի կապակցությամբ եւ ստանում եք հենց այստեղ՝ Սարդարապատում, որն ակնառու վկայությունն է մեր ժողովրդի հերոսական ոգու ու պայքարելու կամքի, ապրելու ու վերածնվելու մեր կարողության եւ օրհասական պահին իրար անխորտակելի թիկունք դառնալու ունակության։
Հավատում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն այսուհետեւ ավելի մեծ նվիրումով եւ ավյունով է լծվելու մեր օջախը շենացնելու, մեր թերությունները շտկելու եւ ավելի լավ Հայաստան կառուցելու՝ բոլորիս ընդհանուր գործին։ Նաեւ խորապես համոզված եմ, որ մեծ եւ փոքր գործեր չեն լինում. սիրով կատարված աշխատանքն իսկական երջանկություն է։ Դուք արդեն շատ լուրջ ճանապարհ եք անցել այսօր Սարդարապատ հասնելու համար։ Հուսով եմ, որ ոչ միայն կանգ չեք առնելու, այլեւ ճանապարհ եք հարթելու ուրիշների համար, նեցուկ եք կանգնելու այլ մարդկանց նախաձեռնություններին եւ գաղափարներին։
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ բարձր պարգեւների արժանանալու կապակցությամբ եւ մաղթում հաջողություններ»,–ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախագահը Սարդարապատում նաեւ շնորհավորական ուղերձ է հղել մեր ժողովրդին՝ Հանրապետության տոնի առթիվ։
hhpress.am
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 206 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019