ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 14:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 22

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Լատվիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ։
Զրուցակիցները քննարկել են հայ—գերմանական միջպետական հարաբերություններին վերաբերող հարցեր՝ գոհունակությամբ արձանագրելով, որ վերջին շրջանում նշանակալիորեն ընդլյանվել եւ հարստացել է հայ—գերմանական համագործակցության օրակարգը, որն ամրապնդվել է համագործակցության շուրջ վեց տասնյակ համաձայնագրերով։
Հանդիպման ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար։
Հայաստանի նախագահը եւ Գերմանիայի կանցլերն անդրադարձել են Հայաստան—Եվրոպական միություն հարաբերություններին եւ զարգացման հեռանկարին։ Այդ հարաբերությունների խորացման գործում ՀՀ նախագահը կարեւորել է ԵՄ—ում ծանրակշիռ դեր ունեցող Գերմանիայի դերը։
Անդրադարձ է եղել նաեւ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին, այդ կապակցությամբ Հայաստանում եւ աշխարհի բազմաթիվ երկրներում՝ այդ թվում Գերմանիայում տեղի ունեցած հիշատակի եւ ոգեկոչման միջոցառումներին։ Նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում արտահայտած դիրքորոշման համար։
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների եւ մարտահրավերների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 439 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրոպական ժողովրդական կուսակցության եւ ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ռիգայում հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության նախագահ Անդրիս Բերզինշի հետ։
Երկու երկրների նախագահները բարձր են գնահատել փոխըմբռնման ոգով զարգացող հայ—լատվիական քաղաքական երկխոսությունն ու միջպետական հարաբերությունների դինամիկան եւ ընդգծել այդ դինամիկան զարգացնելու կարեւորությունը։ Սերժ Սարգսյանը եւ Անդրիս Բերզինշը երկկողմ հարաբերությունների օրակարգից բացի, քննարկել են Եվրամիության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության հետագա ընթացքին վերաբերող հարցեր։
Հանդիպմանը Լատվիայի նախագահը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի որոշումը, իր գնահատմամբ, պրագմատիկ որոշում էր, իսկ ՀՀ բազմակողմ հավասարակշիռ մոտեցումը ողջունելի է։ Ըստ նրա, այսօր ԵՄ—ում դրա արդյունավետությունն ու օգտակարությունն ավելի ու ավելի են ըմբռնում։
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է բարեկամ Լատվիայի հետ զարգացնել հարաբերությունները նաեւ տնտեսական ոլորտում։ Նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ընդհանուր սկզբունքների հիման վրա բարեփոխումների իրականացման եւ երկրում ժողովրդավարության խորացման ուղղությամբ։
Նախագահներն անդրադարձել են նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին։

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 458 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այսօր յուրահատուկ օր է հանրապետության 25 հազար 12—րդ դասարանցիների համար, ովքեր հրաժեշտ կտան դպրոցին։ Այս առիթով շրջանավարտներին շնորհավորական ուղերձ է հղել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. «Սիրելի շրջանավարտներ,
Շնորհավորում եմ ուսումնական տարվա ավարտի առթիվ։
Դպրոցներում այսօր հնչող վերջին զանգը ձեզ նախապատրաստում է մի ճանապարհորդության, որի բարեհաջող ընթացքը կախված է նախեւառաջ ձեզնից։ Առաջին հերթին ինքներդ եք ձեր առաջնորդը՝ ձեր ձեռք բերած գիտելիքների եւ դաստիարակության, ձեր հանդեպ ունեցած հավատի եւ վստահության, ձեզ հետ կապված հույսերի ու ցանկությունների, եւ, իհարկե, ձեզ հղվող բարեմաղթանքների ուղեկցությամբ։
Այն ժամանակաշրջանը, որ դուք անցկացրել եք դպրոցում, ներկայիս ձեր ապրած կյանքի մի զգալի հատվածն է, որ սկսել եք առաջին պահից հախուռն ընթացքով, բայց եզրափակում եք ավելի հասուն ու գիտակից, նպատակասլաց եւ ապագային միտված քայլերով, հետագա գործողությունների հանդեպ ավելի պատասխանատու վերաբերմունքով։ Դպրոցի կնիքն ու դրոշմը դուք կրում եք ամբողջ կյանքում՝ ձեր գիտելիքների եւ դաստիարակության ցուցադրությամբ, որպես քաղաքացի դրանք ներդնելով հասարակական ու պետական կյանքում, քաղաքական ու տնտեսական գործընթացներում։ Ձեր արժանապատիվ պահվածքն ու աշխատանքը լինելու են ձեր երախտագիտությունն ու երբեւիցե չակնկալվող շնորհակալությունը դպրոցին եւ ուսուցիչներին, ձեր ընտանիքին, որոնք ձեզ կրթելով ու դաստիարակելով՝ ձեզ են փոխանցել ապագայի պատասխանատվությունը, միաժամանակ չզլանալով ձեզ հետ կիսել այն։ Մաղթում եմ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 480 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ռիգայում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արեւելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը, որտեղ հանդես է եկել ելույթով.
«Մեծարգո՛ նախագահ Դոլ,
Հարգելի՛ գործընկերներ,
Նախ շնորհակալություն եմ հայտնում նախագահ Դոլին այս ձեւաչափով հանդիպմանը մասնակցելու հրավերի եւ այն բարձր մակարդակով կազմակերպելու համար։
Պարո՛ն նախագահ,
Հայաստանի եվրոպական օրակարգը մնում է մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից, եւ մենք հանձնառու ենք խորացնելու եւ էլ ավելի ամրապնդելու մեր համագործակցությունը ԵՄ հետ։ Արեւելյան գործընկերությունն այսօր հեշտ ժամանակներ չի ապրում, սակայն մենք չենք համարում, որ այն իրեն սպառել է կամ այլեւս անելիք չունի։ Պարզապես հարկ է առավել իրատեսորեն գնահատել ստեղծված իրավիճակը, նորովի շարունակել Պրահայից սկսված այս համատեղ ճամփորդությունը։ Այո՛, այսօր գործընկերներից երեքն ունեն ԵՄ հետ հարաբերությունների մի մակարդակ, մյուսներն՝ այլ՝ ելնելով իրենց իրավիճակի առանձնահատկություններից։ Հետեւաբար, պետք է հասկանալ, թե այս նոր պայմաններում որն է այն առանցքը, որ կապում է գործընկերներին եւ Եվրոպական միությանը, եւ ինչի՞ շուրջ է իրականում ընթանալու համագործակցությունը։
Շատ կարեւոր է պահպանել այն հատկանշականը, այն ընդհանրականը, ինչը մեզ միավորում է որպես գործընկերություն։ Մենք առավել քան համոզված ենք, որ այդ ընդհանրության հիմքում պետք է շարունակի մնալ բոլոր գործընկեր պետու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 432 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ ընդունել է Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուեվաս Բարրոնին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրներն ունեն մեծ ներուժ՝ քաղաքական, տնտեսական, գիտական ու մշակութային ոլորտներում սերտ համագործակցություն ծավալելու համար։ Այդ համատեքստում Գալուստ Սահակյանն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի եւ Մեքսիկայի միջեւ մշակութային կապերի զարգացման առթիվ։ Նա կարեւորել է երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացումը՝ ընդգծելով հայկական կողմի պատրաստակամությունը միջխորհրդարանական կապերի հաստատման ուղղությամբ եւ փաստել, որ մեր խորհրդարանում ստեղծվել է Հայաստան–Մեքսիկա բարեկամական խումբը։
ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւորում է համագործակցությունը նաեւ միջազգային ասպարեզում։ Այնուհետեւ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին՝ նշել է, որ օրեր առաջ Երեւանում տեղի է ունեցել «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումը, որին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ ներկայացուցիչներ։ ԱԺ նախագահի կարծիքով, խորհրդարանականներն ունեն առաջնային դեր նմանատիպ հանցագործությունների դատապարտման եւ կանխման գործում։
Խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ Գալուստ Սահակյանը վերահաստատել է հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի դիրքորոշո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 392 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ասուլիս խորհրդարանում

ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամներ Էլինար Վարդանյանն ու Թեւան Պողոսյանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել են մայիսի 15—18—ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած ՆԱՏՕ—ի ԽՎ—ի գարնանային նստաշրջանի աշխատանքների արդյունքներին։
Կորյուն Նահապետյանը տեղեկացրել է, որ պատվիրակությունը Բուդապեշտում ցուցաբերել է շատ ակտիվ մասնակցություն. քննարկվել են ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ բազմաթիվ հարցեր, որոնց վերաբերյալ ԱԺ պատվիրակները ներկայացրել են իրենց հարցադրումներն ու մեկնաբանությունները։ Պարոն Նահապետյանը նշել է, որ ՆԱՏՕ—ի ԽՎ—ի գարնանային նստաշրջանում 5 տարբեր հանձնաժողովներում քննարկվել են 16 զեկույցների նախագծեր։ Առաջին օրը ՀՀ ԱԺ պատվիրակների մասնակցությամբ քննարկումներ են ծավալվել պաշտպանության եւ անվտանգության, տնտեսության եւ անվտանգության, ինչպես նաեւ գիտության եւ տեխոնոլոգիայի հանձնաժողովներում։ Նրա խոսքով՝ քաղաքական հանձնաժողովի նիստում քննարկման առանցքում եղել են Ռուսաստանի եւ Եվրամիության անվտանգության հետ կապված խնդիրներ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող առանձին հարցադրումներ եւ այլն։ Հայկական պատվիրակության կողմից առանձին հարցադրումներ են եղել նաեւ հակամարտությանը վերաբերող տարբեր ձեւակերպումների եւ մեկնաբանությունների վերաբերյալ, քանի որ զեկույցներում հնչած ձեւակերպումները սխալ են ներկայացրել հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ռուսաստանի Դաշնության մասով։ Կորյուն Նահապետյանի խոսքո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 451 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Չպետք է միմյանցից չափազանցված սպասելիքներ ունենալ

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի գլխավոր թեման ծրագրի անդամ վեց երկրների հետ երկկողմ հարաբերություններն են։
«Եվրամիությունը ցանկանում է ցույց տալ, որ կարեւոր է համագործակցությունը բոլոր վեց պետությունների հետ»,– հայտարարել է Եվրամիությունը նախագահող երկրի՝ Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրայուման։
Եվրամիությունը ըմբռնումով է մոտենում ԵՏՄ անդամ երկրների դիրքորոշումներին։ «Եվրամիությունը հարգում է Արեւելյան գործընկերության անդամ երկրների իրավունքը զարգացման սեփական ուղիների ընտրության հարցում, ովքեր միաժամանակ շարունակում են պահպանել բարեկամական հարաբերությունները ԵՄ—ի հետ»,–հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
«Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը, ով ԵՄ—ի հետ ինտենսիվ բանակցություններին զուգահեռ փորձում է սերտ տնտեսական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի եւ ԵԱՏՄ—ի հետ։ Նմանապես մենք հարգում ենք Ադրբեջանի դիրքորոշումը, ով ԵՄ—ին միանալու ուղիներ չի որոնում եւ որեւէ շահ չի տեսնում ԵԱՏՄ–ին անդամակցելու հարցում։ Մենք պատրաստ ենք նաեւ շարունակել երկկողմ համագործակցությունը Բելառուսի հետ՝ չնայած առկա լուրջ տարաձայնություններին»։ Գերմանիայի կանցլերը նաեւ ընդգծել է, որ «Արեւելյան գործընկերությունը» բնավ ուղղված չէ որեւէ երրորդ երկրի եւ հատկապես՝ Ռուսաստանի դեմ։


... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 425 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024