Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 5 Հյուրեր: 5 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 27
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի նախագահ Դոն Գրանթամի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում «Մայքրոսոֆթ» ընկերության հետ ծավալված համագործակցությունը եւ կառավարության անունից այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել։ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՏՏ զարգացումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, եւ տարեկան այս ոլորտում գրանցվող 25 տոկոս աճը պայմանավորված է նաեւ մեր երկրում առաջատար ընկերությունների, այդ թվում՝ նաեւ «Մայքրոսոֆթ»–ի գործունեությամբ եւ հայաստանյան ներկայացուցչության լավ աշխատանքով։
Դոն Գրանթամը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ ընկերության հետ համագործակցության պատրաստակամության եւ նախորդ հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները հետեւողականորեն կյանքի կոչելու համար։ Պարոն Գրանթամը նշել է, որ «Մայքրոսոֆթը» շահագրգռված է ընդլայնել փոխգործակցությունը եւ նպաստել մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը։
Բարձր գնահատելով ներկայիս համատեղ ծրագրերի ընթացքը՝ Հովիկ Աբրահամյանը եւ Դոն Գրանթամը քննարկել են հետագա համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Այս համատեքստում զրուցակիցները կարեւորել են հանդիպումից հետո ՀՀ կառա
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար, ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նախագահ Ալեքսանդր Նովակին, ով Երեւանում է գտնվում խորհրդի 47—րդ նիստին մասնակցելու նպատակով։
Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում եւ կարեւորել ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի երեւանյան նիստը, որը, Սերժ Սարգսյանի խոսքով, լավ հնարավորություն է քննարկելու էներգետիկայի ոլորտում նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր՝ նկատի առնելով, որ հայ—ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերություններում էներգետիկայի ոլորտը կարեւոր բաղկացուցիչներից է։
Նախարար Ալեքսանդր Նովակը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության եւ Հայաստանում ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ գոհունակությամբ խոսելով նիստի արդյունավետ աշխատանքի մասին, որի ընթացքում, ըստ նախարարի, քննարկվել են մասնակից երկրների համար կարեւորագույն մի շարք հարցեր՝ էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի, համակարգերի ինտեգրման, նորմատիվ իրավական փաստաթղթերի մշակման, փորձի փոխանակման վերաբերյալ եւ այլն։
Հանդիպմանը ՀՀ նախագահը եւ ՌԴ էներգետիկայի նախարարը քննարկել են էլեկտրաէներգետիկայի, գազի, ատոմային էներգետիկայի բնագավառներում հայ—ռուսական համագործակցության ներկայիս ընթացքն ու հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։
|
ՀՀ նախագահի նստավայրում երեկ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահի 2014 թվականի մրցանակների հանձնման արարողությունը։ Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը եւ դրամական պարգեւը, մրցանակակիրներին հանձնեցին նախագահ Սերժ Սարգսյանը եւ «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ռոբերտ Պողոսյանը։ Սերժ Սարգսյանը շնորհավորեց մրցանակի արժանացածներին, նոր հաջողություններ մաղթել նրանց հետագա գործունեության ընթացքում։
Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նախագահ Սերժ Սարգսյանը մրցանակների հանձնման արարողությանն իր ելույթում ասաց.
«Հարգելի՛ մրցանակակիրներ,
Սիրով ողջունում եմ ձեզ եւ շնորհավորում Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին արժանանալու կապակցությամբ։ Շատ ուրախ եմ բոլորիդ անձամբ հանդիպելու եւ շփվելու այս հնարավորության համար։
Ճանաչումը կարեւոր է յուրաքանչյուր անհատի, առավել եւս՝ ստեղծագործ աշխատանքով զբաղվողների համար։ Այն վկայում է, որ մարդն օտարացած չէ իր հասարակությունից, իսկ նրա ներդրած ջանքերն արդյունք են տվել եւ գնահատվել են։ Ձեզնից յուրաքանչյուրը, փորձեր ու սխալներ կատարելով, ճիշտ այնպես, ինչպես ցանկացած ոլորտում հաջողության հասած ամեն ոք, պայքարել եւ գտել է արարման իր ուղին։ Մենք հենց այդ պայքարն ենք արժեւորում։
Ոչ պակաս կարեւոր եմ համարում այն հանգամանքը, որ այստեղ ներկայացված են մեր ժողովրդի ստեղծագործ հատվածի ավագ, միջին եւ կրտսեր սերնդի ներ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ Երեւանում տեղի է ունեցել ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 47—րդ նիստը։ Նիստին մասնակցել են ԱՊՀ պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի էներգետիկայի նախարարները, ինչպես նաեւ այդ երկրների էներգահամակարգերի ընկերությունների ներկայացուցիչները։
ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 47—րդ նիստին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած պատվիրակությունները նիստից առաջ այցելել են Ծիծեռնակաբերդի բարձունք եւ հարգանքի տուրք մատուցել 1915 թվականի Եղեռնի զոհերի հիշատակին։
ԱՊՀ էներգետիկները Երեւանում քննարկել են մասնակից երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի, համակարգերի ինտեգրման հարցերը, ինչպես նաեւ էներգահամակարգերի տեխնիկական վերազինումների, վթարների, արտակարգ իրավիճակների պայմաններում աշխատելու, փոխօգնության հետ կապված հարցերը։
ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նախագահ, ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը ողջունել է էներգետիկներին Երեւանում ու մաղթել բեղմնավոր աշխատանք։
–Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հայ գործընկերներին՝ հյուրընկալության եւ միջոցառումը հիանալի կազմակերպելու համար։ Մեր նախորդ հանդիպումից հետո շարունակվել է նորմատիվ իրավական փաստաթղթերի մշակման աշխատանքը, որի խնդիրը միասնական էլեկտրաէներգետիկ շուկայի ձեւավորումն է։ Այս նիստի ընթացքում մենք կքննարկենք 2014—2015 թթ. աշուն—ձմեռ ժամանակահատվածում ԱՊՀ պետությունների էներգահամակարգերի աշխատանքի արդ
...
Կարդալ շարունակությունը »
|
Եվրոպան առաջարկել է մենյուն եւ Ադրբեջանին պարտադրել հաշիվը փակել
Երբ սոված մարդուն ուտելիք ես ցույց տալիս, նա առանց մտածելու նետվում է դրա վրա եւ սկսում ուտել։ Երբ ժողովրդավարությունից հեռու երկրին այնպիսի բան է առաջարկվում, որից նրա մոտ պավլովյան հայտնի կենդանու ռեֆլեքսն է առաջանում, պետք չէ մտածել, թե այդ երկրում բոլոր պայմանները կան տվյալ առաջարկի իրականացման համար։ Սակայն նա պատրաստ է գնալ դրան, միայն թե իր մասին գոնե մի անգամ ժողովրդավարական հիշատակումներ լինեն, ավելի հստակ՝ հիշատակումներ լինեն ժողովրդավարական կամ քաղաքակրթության ավանդույթներ ունեցող երկրների կողմից։
Ինչպես հայտնի է, առաջիկայում Ադրբեջանում նախատեսված է անցկացնել Եվրոպական առաջին խաղերը։ Այն, որ այդ մրցումների անցկացման համար երկրներն իրար չէին խառնվել, ավելին, նույնիսկ մրցակցություն չկար, առաջին հայացքից տարօրինակ է։ Եվ հենց այդ էր պատճառը, որ հիշյալ խաղերի անցկացումը բաժին ընկավ Ադրբեջանի մայրաքաղաքին։
Բանն այն է, որ, ի տարբերություն ադրբեջանական չտեսության, եվրոպական երկրները կարողանում են ամեն ինչ ծանր ու թեթեւ անել, նախքան մի բանի տակ մտնելը։ Նրանք նաեւ կարողանում են հաշվել, որովհետեւ անկախ նրանից, թե ինչ եւ ում միջոցներով է անցկացվելու որեւէ միջոցառում, դրանք պետք է լինեն մաքուր ծագում ունեցող ֆինանսներ, առանց կասկածի առաջացման որեւէ նշույլի։ Այն, որ այսօր ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Եվրոպայում ֆինանսական առումով իրավիճակը բավականին բարդ է, նորություն չէ։ Այդ պատճառով էլ եվրոպական հաշվենկատությունն ու իրավիճակի սթափ գնահատականը եվրոպական երկրներին ստիպել են գոնե առաջին փուլում ձեռնպահ մնալ դեռեւս կենսագրություն չու
...
Կարդալ շարունակությունը »
|
Երկարաժամկետ համագործակցության համաձայնագրեր «Մայքրոսոֆթ» ընկերության հետ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ երեկ ՀՀ կառավարության եւ «Մայքրոսոֆթ» ընկերության միջեւ ստորագրվել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, տվյալների անվտանգության, կրթության եւ նորարարության ոլորտներում երկարաժամկետ համագործակցության համաձայնագրեր, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Մինչ ստորագրման պաշտոնական արարողությունը վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից է, եւ հատկանշական է, որ այն ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություններից մեկն է։ Այս համատեքստում 2014թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությանն ուղղված օրենսդրական փաթեթը, որի շրջանակում 2015 թվականից ՏՏ ոլորտի հավաստագրված սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ։
Մենք մեծապես խրախուսում ենք պետական եւ մասնավոր հատվածների սերտ համագործակցության սկզբունքով տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերի իրականացումը, ինչն էապես նպաստում է օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, նոր ընկերությունների եւ աշխատատեղերի ստեղծմանը, որակյալ կադրերի պատրաստմանը եւ կարողությունների հզորացմանը։ Մենք բարձր ենք գնահատում «Մայքրոսոֆթ» ընկերության հետ մեր համ
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հովհաննես Սահակյանը, Ռուզաննա Մուրադյանը, Արտակ Զաքարյանը, Թեւան Պողոսյանը, Իշխան Խաչատրյանը, Հրանտ Բագրատյանը, Լյովա Խաչատրյանը եւ Աղվան Վարդանյանը, երեկ Կանադայի խորհրդարանում հանդիպել է Կանադայի համայնքների պալատի խոսնակ Էնդրյու Շիրի հետ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Գալուստ Սահակյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ հյուրընկալության համար, վստահություն է հայտնել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության այցը բարեկամ երկիր՝ Կանադա, կնպաստի միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը եւ նոր շունչ կհաղորդի միջպետական կապերի խորացմանն ու ամրապնդմանը։
Խոսելով երկու երկրների խորհրդարանական համագործակցության մասին՝ Ազգային ժողովի նախագահը նկատել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ հարաբերությունների օրակարգը դարձել է առավել ընդգրկուն՝ ներառելով համագործակցության տարբեր ոլորտներ։ ԱԺ նախագահը փաստել է, որ հայ–կանադական հարաբերությունների օրակարգում միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը կարեւոր տեղ է զբաղեցնում. Հայաստանը մեծ նշանակություն է տալիս դրանց զարգացմանը՝ որպես միջպետական հարաբերությունների կարեւոր բաղկացուցչի։
Գալուստ Սահակյանն իր երախտագիտությունն է հայտնել կանադական կողմին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի բարձրացմանը հետեւողականորեն
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի տնտեսության մեջ 2014 թվականի տարեվերջյան ցնցումները չեն ապակայունացրել ֆինանսական համակարգի գործունեությունը։ Կենտրոնական բանկը վստահեցնում է, որ ֆինանսական համակարգը շարունակում է պահպանել կայունությունը, իսկ դրանում առկա ռիսկերը կառավարելի են։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ ֆինանսական կայունության հաշվետվությունը՝ հայտնելով, որ Հայաստանի համար դեռեւս շարունակում է արդիական մնալ հիմնական տնտեսական գործընկեր երկրների տնտեսական ակտիվության դանդաղումը, ինչը հանգեցրել է ՀՀ տնտեսական աճի նվազմանը։
«Չնայած դրան, 2014 թվականին Հայաստանի ֆինանսական համակարգը ցուցաբերել է աճի միտումներ՝ միաժամանակ պահպանելով կայունությունն ու անհրաժեշտ ճկունությունը։ Ֆինանսական համակարգի ռիսկերը գտնվում են կառավարելի մակարդակում, իսկ բանկային համակարգը շարունակում է մնալ բավականին իրացվելի եւ կապիտալացված՝ տարբեր շոկային իրավիճակներում ռիսկերի ազդեցությունը կլանելու համար»,–ասել է Ա. Գրիգորյանը։
ԿԲ ներկայացուցչի խոսքով՝ նախորդ տարի պահպանվել են ՀՀ տնտեսության եւ ֆինանսական կայունության վրա ազդող հիմնական ռիսկերը. «Միջազգային շուկաներում գունավոր մետաղների գների, ՀՀ—ից արտահանվող հիմնական ապրանքատեսակների նկատմամբ պահանջարկի, ինչպես նաեւ ՀՀ փոխանցվող մասնավոր տրանսֆերտների նվազումը նպաստել են տնտեսական աճի դանդաղեցմանը»։
ՀՀ տնտեսական աճի ցածր մակարդակ
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է «Տոշիբա մեդիկալ սիսթեմս» ընկերության նախագահ եւ գործադիր տնօրեն Սատոշի Ցունակավային։
Նախագահը ողջունել է հյուրին եւ նշել, որ ուրախ է առողջապահության ոլորտում ինովացիոն տեխնոլոգիաների համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի՝ «Տոշիբա մեդիկալ սիսթեմսի»՝ Հայաստանում գործունեություն ծավալելու եւ հայկական ընկերությունների հետ համագործակցությունը զարգացնելու մտադրության համար։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պարոն Ցունակավայի այցը խթան կհանդիսանա փոխգործակցության զարգացման, դրանում նոր ուղղությունների եւ ծրագրերի ներառման համար։ Հանրապետության նախագահն ընդգծել է, թե հաճույքով է հիշում 2012թ. Ճապոնիա կատարած իր այցը, որի ժամանակ հնարավորություն ունեցավ այցելելու նաեւ «Տոշիբա» գիտությունների թանգարան, ինչը չափազանց տպավորիչ էր։
Հանրապետության նախագահը տարբեր բնագավառներում հայ—ճապոնական հարաբերությունների զարգացման համար կարեւորել է Ճապոնիայի եւ Հայաստանի դեսպանությունների ակտիվ աշխատանքը։
Հանդիպման ժամանակ Նախագահը հյուրին ներկայացրել է Հայաստանում գործարար եւ ներդրումային բարենպաստ միջավայրը, օտարերկրյա ներդրումների ներգրավման համար մեր երկրում ստեղծված պայմանները, որոնք «Տոշիբա» ընկերության համար եւս կարող են հետաքրքիր լինել։
Սատոշի Ցունակավան գոհունակությամբ է ընդգծել, որ Հայաստանում «Տոշիբա մեդիկալ սիսթեմսի» գործունեությունն ընդլայնվում է եւ ընդգծել է, որ իր ղեկավ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|