Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 9—ին Մոսկվայում հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ—Սիսիի հետ։
Զրուցակիցները քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարեւորվել է դարավոր բարեկամության վրա հիմնված հայ—եգիպտական հարաբերությունների հետագա զարգացումն ու այդ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու անհրաժեշտությունը։ Երկկողմ կապերի ամրապնդման գործում նախագահները մեծ տեղ են վերապահել փոխայցելությունների ակտիվացմանը։ Նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ—Սիսիի կողմից ձեռնարկված բարեփոխումները, որոնք ուղղված են երկրում կայունության հաստատմանն ու Եգիպտոսի զարգացմանը եւ արդեն իսկ տալիս են որոշակի արդյունքներ, հիմքեր կստեղծեն նաեւ հայ—եգիպտական հարաբերությունները զարգացնելու նախկին ակտիվությամբ ու արդյունավետությամբ։
Եգիպտոսի նախագահը վստահություն է հայտնել, որ այդ հարաբերությունները եւ համագործակցությունը շատ ավելի մեծ զարգացում կունենան, քան նախկինում էր։ Նա նշել է, որ իր երկիրը բարդ ժամանակաշրջան է անցել, եւ նախորդ տարվա ընթացքում Եգիպտոսում շատ բան է արվել անվտանգության ու կայունության հաստատման ուղղությամբ։ Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ—Սիսին դրվատանքով է խոսել եգիպտահայ համայնքի մասին, նշելով, որ հայերին Եգիպտոսում մշտապես վերաբերվել են որպես եղբայրների։ Հայաստանի
...
Կարդալ շարունակությունը »