ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 18:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 4
Հյուրեր: 4
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 05

Նախօրեին, օգտվելով սահամադրական իրավունքից, արցախցիները 6—րդ անգամ երկրում անցկացրին Ազգային ժողովի ընտրություններ։ Եթե հինգ տարի առաջ ընտրված պատգամավորներին իրավունք էր վերապահվում խորհրդարանական գործունեությունը համատեղել գերատեսչական, գիտական, մանկավարժական աշխատանքների կամ բիզնեսի հետ, ապա նոր ձեւավորվող խորհրդարանը, ըստ ԼՂՀ նոր ընտրական օրենսգրքի, գործելու է բացառապես մշտական հիմունքներով եւ, բնականաբար, գլխավոր առանձնահատկություններից մեկը արհեստավարժ անձանցով համալրումն է։ 
ԱԺ ընտրություններին մասնակցում եւ 33 մանդատների համար վիճարկում էին մեծամասնական ընտրակարգով գրանցված 42 եւ համամասնական ընտրակարգով՝ 7 կուսակցությունների 164 թեկնածուներ։ Ասել է թե 2010թ. խորհրդարանական ընտրությունների համեմատ գրեթե կրկնապատկվել էր թեկնածուների թիվը։ Հանրապետությունում կազմավորվել էին 279 տեղամասային ընտրական հանձնաժողովներ (որոնցից՝ մեկական՝ Երեւան քաղաքում եւ քրեակատարողական հիմնարկում)։ 
Պաշտոնական տվյալների համաձայն, ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ 99 հազար 856 ընտրող։ Ինչպես ակնհայտ դարձավ ԼՂՀ արտգործնախարարության եւ ԿԸՀ—ի տրամադրած տվյալներից, նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատ զգալիորեն ընդլայնվել է դիտորդական առաքելություն իրականացնող երկրների աշխարհագրությունը։ ԱԺ ընտրությունների ընթացքին հետեւում էին ավելի քան 25 երկրներից ժամանած միջազգային շուրջ 100 (այդ թվում՝ ԱՄՆ—ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Չեխիայից, Բու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 470 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված ոգեկոչումը չի ավարտվում ապրիլքսանչորսյան միջոցառումներով. երեկ հրավիրված մամուլի ասուլիսին, ամփոփելով արվածը եւ ներկայացնելով անելիքները, հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը, ով հուշեց, որ դրա մասին են վկայում աշխարհի շատ երկրներում ապրիլի 24—ից հետո հաջորդած միջոցառումները։
«Այս միջոցառումները շարունակվելու են մինչեւ տարվա վերջ՝ քաղաքական, մշակութային, սպորտային բովանդակության»,–ասաց նա եւ տեղեկացրեց, որ armeniangenocide100.org կայքը շարունակելու է աշխատել նույն ինտենսիվությամբ՝ տեղեկացնելով աշխարհի ամենատարբեր անկյուններում տեղի ունեցող միջոցառումների մասին։
Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում ընթացիկ տարվա հունիսին կկայանա ցեղասպանագետների միջազգային ընկերության 12—րդ կոնֆերանսը։ Երկու տարին մեկ այդ ընկերությունը կոնֆերանսներ է անցկացնում աշխարհի տարբեր մասերում։ Առաջիկա կոնֆերանսին գրանցվել է մոտ 400 մասնակից։
Իսկ մինչ այդ Վիգեն Սարգսյանն ամփոփեց Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ապրիլքսանչորսյան միջոցառումները՝ ընդգծելով, որ իրենց առջեւ դրված խնդիրը լիարժեքորեն կատարել են։
«Այն միջոցառումները, որ տեղի ունեցան, մեր գնահատմամբ ծառայել են այն հիմնական նպատակներին, որ մեր առջեւ դրել էինք. միջազգային մակարդակում Հայոց ցեղասպանության իրազեկման խնդիրն էր, ցեղասպանությունների, որպես ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 426 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի 70—ամյակը հայ ժողովրդի համար պատմական իրադարձություն է, քանի որ մեր պատմության ընթացքում միաժամանակ այսքան զինվոր մարտի դաշտ դուրս չենք հանել ու այսքան զոհ չենք տվել։ Հայ ժողովրդի համար Հայրենական մեծ պատերազմը կարեւոր էր նաեւ նրանով, որ հնարավորություն չտվեց Թուրքիային իրականացնել իր պանթուրքիստական ծրագրերը։
Դեռեւս 1939 թ. օգոստոսի 22—ին Օբելզալցբուրգում Երրորդ ռեյխի բարձրագույն հրամանատարության հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի ղեկավար Ադոլֆ Հիտլերը հատուկ ընդգծել էր, որ առաջիկա պատերազմում իրենց խնդիրն է բնաջնջել սլավոն ժողովուրդներին՝ արհամարհելով միջազգային հանրության կարծիքը։ Որպես հիմնավորում նշել էր. «Իսկ այժմ, մեր ժամանակներում ո՞վ է հիշում 1915 թ. Թուրքիայում հայերի բնաջնջման մասին»։ 
1941 թ. հունիսի 22—ին Գերմանիան, խախտելով ԽՍՀՄ հետ 1939 թ. օգոստոսի 23—ին 10 տարի ժամկետով կնքած խաղաղության պայմանագիրը, հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Պատերազմի հենց առաջին օրվանից հայ ժողովուրդը ոտքի կանգնեց հայրենիքի պաշտպանության համար՝ շատ լավ գիտակցելով, որ պատերազմում Գերմանիայի հաղթանակի դեպքում Թուրքիան իրականացնելու է հայ ժողովրդի արդեն երկրորդ ցեղասպանությունը եւ վերջնականապես զրկելու է մեզ հայրենիքից։ Պատերազմի սկզբից Թուրքիան իր հիմնական զինված ուժերը կենտրոնացրել էր Խորհրդային Հայաստանի սահմանների երկայնքով եւ սպասում էր հարմար առիթի Անդրկովկաս ներխուժելու համար՝ նպատ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 456 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024