ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 18:53
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 6
Հյուրեր: 6
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 29

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում ՀՀ բարձրագույն ղեկավարության եւ հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը։ Նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ հարգանքի տուրք մատուցել։ ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ողջունել է տոնի կապակցությամբ անցկացված զորահանդեսի մասնակիցներին, շնորհավորել Հանրապետության տոնի առթիվ։ Հանդիսության մասնակիցների հետ նախագահն այնուհետեւ դիտել է տոնական մշակութային ծրագիրը։
Տոնակատարությունից հետո Սերժ Սարգսյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիրի հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, որտեղ տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պարգեւատրման հանդիսավոր արարողությունը։
Նախագահի հրամանագրերով, Հանրապետության տոնի առթիվ պետական պարգեւներ եւ կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, արվեստի ու սպորտի բնագավառների, սփյուռքի մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաեւ հայոց բանակի մի խումբ զինծառայողների։ Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգեւատրվածներին Հանրապետության տոնի ու պետական բարձր պարգեւների եւ կոչումների արժանանալու առթիվ եւ պարգեւատրման արարողության մասնակիցներին հանձնել պարգեւները։
«Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգեւներին եւ կոչումներին արժանանալու կապակցությամբ։ Արժանա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 515 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախօրեին Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ—Ասադի հետ հանդիպմամբ մեկնարկեց Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Սիրիա, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Նախագահ Բաշար ալ—Ասադը, ողջունելով Հայաստանի արտգործնախարարի այցը Սիրիա, այն կարեւոր համարեց՝ միաժամանակ բարձր գնահատելով Սիրիական ճգնաժամի վերաբերյալ Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանն ասաց, որ իր այցը կայանում է սիրիացի ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում՝ նշելով, որ սիրիացի բարեկամ ժողովրդի դժվարությունները կիսում է նաեւ սիրիահայությունը։
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին՝ Սիրիայի նախագահն ասաց. «100 տարի առաջ հայ ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության։ Ցավոք, այսօր պատմությունը կրկնվում է. հայ ժողովրդի կրած տառապանքներին այսօր բախվում է սիրիացի ժողովուրդը»։
Էդվարդ Նալբանդյանը, խորհրդանշանական համարելով իր այցը Սիրիա 2015թ., նշեց. «100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրականացվեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը, իսկ սիրիական անապատները դարձան ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի վերջին հանգրվանը։ Ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին սիրիացի ժողովուրդը օգնության ձեռք մեկնեց, նրանց համար Սիրիան դարձավ ապաստան եւ երկրորդ հայրենիք»։ Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություննե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 519 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ արդյունաբերության առկա ներուժի, զարգացման հնարավորությունների եւ նոր շուկաների բացահայտման առումով երկրում շատ են կարեւորվում հայ արտադրողին ներկայացնելը եւ, առհասարակ, հայրենական արտադրանքը խրախուսելը։ Արտահանմանն ուղղած արդյունաբերական քաղաքականության պետական աջակցության ծրագրերի շրջանակներում նախորդ ամիս Հայաստանում առաջին անգամ մեկնարկեց «Արտադրված է Հայաստանում էքսպո–2015»–ը, որը տեղի ունեցավ ապրիլի 26–28—ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում։
Ցուցահանդեսին, ինչպես արդեն անդրադարձել ենք, ներկայացված էր Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտները ներկայացնող եւ արտահանման ներուժ ունեցող ավելի քան 300 ընկերություն։ Ցուցահանդեսի կազմակերպիչներն էին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւ Հայաստանի զարգացման հիմնադրամը։ Միջոցառման հիմնական նպատակն էր նպաստել նոր շուկաների բացահայտմանը, գործարար կապերի հաստատմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, համատեղ ընկերությունների ստեղծմանը, ինչպես նաեւ  հայկական արտադրողների եւ արտասահմանյան ներդրողների ու դիստրիբյուտորների միջեւ արդյունավետ երկխոսության հարթակ ստեղծել։
«Made in Armenian»–ը, կազմակերպիչների գնահատմամբ, հատկանշական էր մի քանի գործոններով. նախ իր լայմանասշտաբ լինելու առումով, մասնակիցների աննախադեպ թվաքանակով եւ բազմահազար այցելուներով։ Միջոցառման արդյունքներն արդեն տեսանելի են։ Մեզ հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 473 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Անկախությունը հռչակվեց ծանրագույն ներքին եւ արտաքին պայմաններում

1918 թ. մայիսի 28—ին Հայոց Ազգային խորհուրդը որոշեց Բաթում ուղարկել հաշտարար պատվիրակություն՝ տալով նրան բացարձակ լիազորություն՝ բանակցելու եւ հաշտություն կնքելու՝ հանուն անկախ Հայաստանի։ Եվս երկու օր անց՝ մայիսի 30—ին տարածվեց հայտարարություն, որով Հայոց ազգային խորհուրդն «իրեն հայտարարում էր հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն»։ Չնայած սրան՝ խորհրդանշական առումով անկախության օր ընտրվեց ոչ թե մայիսի 30—ը՝ հայտարարության օրը, այլ մայիսի 28—ը՝ հաշվի առնելով, որ թուրքերի հետ բանակցելու պայմանն ընդունելն անուղղակիորեն նշանակում էր անկախության հռչակում։
Անկախությունը հռչակվեց ծանրագույն ներքին եւ արտաքին պայմաններում։ Ֆինանսատնտեսական համակարգի փլուզումը, ենթակառուցվածքների խաթարումը, Ռուսաստանի հետ ավանդական կապերի քայքայումը, սահմանային եւ այլեւայլ վեճերը հարեւանների հետ, գաղթականների խնդիրը, երկրի ներսում թյուրքական էլեմենտների խափանարարական եւ բացահայտ թշնամական քաղաքականությունը եւ ի վերջո՝ պետության սահմանների խիստ նեղությունը ապագա զարգացման համար քիչ հնարավորություն էին թողնում։ Հայաստանի անկախության վերաբերյալ այդ օրերին առկա վերաբերմունքը այլաբանորեն խիստ դիպուկ է նկարագրում վարչապետ Սիմոն Վրացյանը. «…հիվանդ երեխա աշխարհ բերած մոր պես, հայ ժողովուրդը գլուխ էր ծեծում սգավոր՝ շշնջալով՝ «դու իմ եւ ուրախությունն ես… եւ դժբախտությունը&he ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 423 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը նախօրեին հանդիպել է Կանադայի Սենատի նախագահ Լեո Հուսակոսի հետ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել հրավերի եւ ջերմ ընդունելության համար։ Խոսելով երկու երկրների հարաբերությունների մասին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ 1992 թվականից ի վեր, երբ Կանադայի եւ Հայաստանի միջեւ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, երկու երկրների իշխանությունները տարեցտարի զարգացրել են բարեկամական հարաբերությունները։ Գալուստ Սահակյանի համոզմամբ՝ այժմ եկել է խորհրդարանական համագործակցության նոր փուլի ուրվագծման ու իրագործման ժամանակը։
ԱԺ նախագահը Լեո Հուսակոսին ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի նախաձեռնությունը, որով մեկնարկել է ցեղասպանությունների կանխարգելման եւ դատապարտման խորհրդարանական հանձնախմբեր ստեղծելու գործընթացը։ Գալուստ Սահակյանը նշել է, որ շուտով, երբ Հայաստանի խորհրդարանն ամբողջությամբ ավարտի այդ գործընթացը, հատուկ առաջարկով դիմելու է աշխարհի առաջադեմ երկրների խորհրդարաններին, որպեսզի նրանք էլ ստեղծեն համանուն հանձնախմբեր։
Գալուստ Սահակյանը Լեո Հուսակոսին ներկայացրել է նաեւ արցախյան հիմնախնդրին վերաբերող որոշ մանրամասներ։ Նա ցավով նշել է, որ Ադրբեջանի կողմից գրեթե ամեն օր խախտվում է հրադադարի ռեժիմը, ինչի հետեւանքով երկու կողմերը հաճախ ունենում են մարդկային կորուստներ։ Ազգային ժողովի նախագահը վերահաստատել է Հայաստանի՝ արցախյան հիմնախնդրի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 454 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրամիության Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովը ցույց տվեց, որ եվրոպական ավելի շատ երկրներ են սկսել ընկալել Հայաստանի մոտեցումները՝ կապված Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հետ։ Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ նիստի ընթացքում ամփոփվել են Ռիգայի գագաթնաժողովի արդյունքները. «Ի տարբերություն Վիլնյուսի գագաթնաժողովի՝ այստեղ ավելի շատ երկրներ ցույց տվեցին, որ ընկալում են Հայաստանի մոտեցումները։ Մենք մեր դիրքորոշումը ձեւակերպել ենք հետեւյալ կերպ. «Հայաստանն ունի արդեն իսկ ձեւավորված հարաբերություններ ԵԱՏՄ—ի հետ, եւ մենք պատրաստ ենք խորացնել հարաբերությունները ԵՄ երկրների հետ այնքանով, որքանով դրանք չեն խոչընդոտում ԵԱՏՄ—ի հետ ձեւավորված հարաբերություններին»։ Այս ձեւակերպումը ընդունելի է Եվրամիության մի շարք երկրների համար»։
Գագիկ Մինասյանի դիտարկմամբ՝ Հայաստանն ունի բավական լուրջ հնարավորություններ՝ խորացնելու հարաբերությունները ԵՄ երկրների հետ ինչպես հումանիտար, այնպես էլ շատ այլ ոլորտներում։
Նրա տեղեկացմամբ՝ նիստին քննարկվել են նաեւ ընթացիկ հարցեր՝ կապված ներկուսակցական կյանքի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների եւ ԱԺ—ում ՀՀ 2014թ. բյուջեի կատարման քննարկման ընթացքի հետ։

 

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 477 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսին։
Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին եւ միջպետական երկկողմ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից կարեւորել բարձրաստիճան փոխայցելությունները։ Նախագահն ընդգծել է, որ հայ ժողովուրդը շատ բարձր է գնահատում, որ ապրիլի 24—ին՝ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը Կիպրոսը ներկայացված էր նախագահի եւ խորհրդարանի նախագահի մակարդակով։ Սերժ Սարգսյանը դա համարել է հայ ժողովրդի հանդեպ լիակատար համերաշխության ու անկեղծ բարեկամության խոսուն դրսեւորում եւ ընդգծել, որ Հայաստանում մշտապես հիշելու եւ հիշատակելու են այդ փաստը։
Զրուցակիցները երկուստեք նշել են, որ պատմականորեն ձեւավորված հայ—կիպրական բարեկամական հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն, եւ այդ պատմությունը հայտնի է լավ էջերով։ ՀՀ նախագահը եւ Կիպրոսի պաշտպանության նախարարը մեծապես կարեւորել են երկկողմ միջպետական քաղաքական երկխոսության առկա դինամիկայի պահպանումը, ինչը, նրանց համոզմամբ, հնարավորություն է տալիս մշտապես իրազեկ լինել եւ համարժեք լուծումներ տալ երկուստեք առաջնային նշանակություն ունեցող հարցերին։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ ամուր հիմքերի եւ փոխադարձ վստահության մթնոլորտում ծավալվող ռազմական փոխգործակցությանն ու դրա հետագա խորացմանը։ Կողմերն այս առումով ողջունելի են համարել, որ երկու երկրների մ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 411 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հունիսի 7—ին Թուրքիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որոնք այդ երկրում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համար ճակատագրական են լինելու բոլոր առումներով։ Վերջինիս  հաղթանակի դեպքում Թուրքիայի կառավարման համակարգը դառնալու է նախագահական, ինչը այդ կուսակցության գերխնդիրն է։ 
Սակայն վերջին սոցհարցումների արդյունքների համաձայն՝ կուսակցությունը ոչ միայն խորհրդարանում անհրաժեշտ ձայներ չի ունենալու սահմանադրական փոփոխություններ անցկացնելու համար, այլեւ բացառված չէ, որ չկարողանա միայնակ կառավարություն ձեւավորել։ Նման պայմաններում կառավարությունը, ընտրողներին իր կողմը գրավելու համար, ջանք ու եռանդ չի խնայում ներքին եւ արտաքին քաղաքականության ոլորտներում հաջողություններ արձանագրելու, իր վարած քաղաքականությունն արդյունավետ ներկայացնելու ուղղությամբ։
Ինչպես հայտնի է, Թուրքիան եւ անձամբ նրա նախագահ Էրդողանը Սիրիայի հարցում ի սկզբանե որդեգրել են այդ երկրում իշխող վարչակարգը տապալելու եւ թուրքամետ «չափավորական», ավելի հստակ՝ «մուսուլման եղբայրներին» իշխանության բերելու քաղաքականություն։ Այդ նպատակով կիրառել են «նպատակն արդարացնում է միջոցները» քաղաքականություն եւ անգամ համագործակցել ու համագործակցում են ամենածայրահեղական ահաբեկչական խմբավորումների հետ, ինչը բազմիցս դատապարտել են ընդդիմադիր կուսակցությունները։ Այսուհանդերձ, որեւէ լուրջ ձեռքբերում չեն ունեցել, ավելին, վերջերս հայտնի դարձավ նաեւ, որ Եգիպ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 510 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024