Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 15
Երեկ կայացել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հայաստանը շատ է կարեւորում քաղաքական երկխոսության շարունակությունը եվրոպական կառույցների հետ, ինչի մասին մեկ անգամ չէ, որ նշվել է թե՛ ՀՀ նախագահի, թե՛ իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից։ Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե, արդյոք, որոշվա՞ծ է՝ Ռիգայի գագաթնաժողովին Հայաստանի կողմից մասնակցությունը լինելու է ՀՀ նախագահի՞ մակարդակով, թե՞ ոչ։
«Հայաստանը կարեւորում է քաղաքական երկխոսության շարունակությունը, սա է մեր պաշտոնական դիրքորոշումը»,–ասել է նա եւ նշել, որ մնացած հարցերի պատասխանները պատշաճ կերպով կներկայացվեն։
Ինչ վերաբերում է հարցին, թե ստորագրվելո՞ւ է որեւէ փաստաթուղթ, նա պատասխանել է. «Մե՛նք էլ, եվրոպացինե՛րն էլ գտնում ենք, որ մեր հարաբերությունները պետք է շարունակենք։ Հայաստանի Հանրապետությունը շատ է կարեւորում քաղաքական երկխոսության շարունակությունը, մենք շահագրգռված ենք եւ նման շահագրգռվածություն տեսնում ենք եվրոպական գործընկերների կողմից»։
Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր թանկացմանը, Էդ. Շարմազանովը նշել է, որ ՀՀ իշխանություններն ավելի շատ են շահագրգռված, որպեսզի երկրում թանկացումներ չլինեն. «Այդ հարցը մեզ էլ է մտահոգում։ Մենք լուսնից չենք իջել եւ շատ լավ հասկանում ենք, որ ցանկացած թանկացում հարված է մեր քաղաքացիների գրպանին... Կարող եմ միայն ասել, որ սուբյեկտիվ պատճառներով թանկացումն ընդունելի չէ»։
|
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը մեծ հեռանկարներ է բացում թե երկրի տնտեսության եւ թե գործարար միջավայրի զարգացման ու արտահանման ծավալների աճի համար։
Այդուհանդերձ, ինչպես ցանկացած նոր միջազգային կառույցի անդամակցության դեպքում, առաջանում են նաեւ խնդիրներ, որոնք լուծելու նպատակով անցկացվել են բազմաթիվ քննարկումներ ու պարզաբանումներ։ Հայաստանի գործարար միջավայրի հետ անմիջապես շփվելու նպատակով մեր երկիր են այցելել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներ՝ հանդիպելով իշխանության եւ բիզնեսի ներկայացուցիչների հետ, քննարկումների ընթացքում արձանագրելով խնդիրներն ու տալով պարզաբանումներ։
Ինչպես երեկ կայացած ասուլիսում նշեց ՀՀ միջազգային ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ներկայացրել է իր իրավասությունների տակ գտնվող ոլորտը, առաջիկա ծրագրերը, ձեռքբերումներն ու խնդիրները. դրանց թվում են՝ միության նոր մաքսային օրենսգրքի մշակումը, ինչը հնարավորություն կտա Հայաստանին ձեւավորելու իր կարծիքը այս հարցում, երրորդ երկրների հետ առեւտրատնտեսական հարաբերությունները, հարկային հայեցակարգային մոտեցումները եւ այլն։ Քննարկումները, ըստ պաշտոնյայի, բավականին ծավալուն էին ու բազմակողմանի, դրանք շարունակական են լինելու։
Երրորդ երկրների հետ ԵԱՏՄ արտաքին առեւտրի քաղաքականության մասին ասուլիսի ընթացքում խոսեց հանձնաժողովի անդամ—նախարար Անդրեյ Սլեպնյովը։ Նա հիշեցրեց, որ մայիսի 8—ին Եվրասիական միութ
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի եւ Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումի բացմանը։
Հանրապետության նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով.
«Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Պատիվ ունեմ Հայաստանի Հանրապետության անունից ողջունելու ձեզ Եվրոպական կրթական տարածքի համար իսկապես կարեւոր այս միջոցառման շրջանակներում։
Ակնհայտ է, որ բարձրագույն կրթությունն այն հիմնասյունն է, որի վրա կառուցվում են գիտելիքահենք հասարակությունները։ Այս առումով Բոլոնիայի բարեփոխումները վերափոխեցին Եվրոպայի բարձրագույն կրթության նկարագիրը՝ ապահովելով ուսանողների շարժունությունը եւ ստեղծելով կրթական հնարավորությունների լայն բազմազանություն։ Պարզ է նաեւ, որ առանց համակարգային հիմնախնդիրների հաղթահարման հնարավոր չէ ապահովել կրթական համակարգի մրցունակությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպական բարձրագույն կրթական միջավայրում։ Հայաստանը, 2005 թվականին անդամակցելով Բոլոնիայի գործընթացին, իր համար համագործակցային նոր հնարավորությունների հարթակ ձեւավորեց եվրոպական տարածքի հետ եւ ստացավ նոր մեխանիզմներ՝ լավագույնս կիրառելու միջազգային փորձառությունը։
Այս ամենով հանդերձ՝ առկա տնտեսական եւ սոցիալական խնդիրները լուրջ մարտահրավերներ են Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի համար, որտեղ ընդհանուր նպատակները ենթ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|