Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում մայիսի 16—ին տեղի է ունեցել 2015 թ. միասնական քննությունների կազմակերպման վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են «Գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ–ի ղեկավարությունը եւ քննական կենտրոնների ղեկավարները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Գագիկ Մելիքյանը զեկուցել է 2015թ. միասնական քննությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, որոնք մեկնարկել էին ս.թ. հունվարից։ Նշվել է, որ այս տարի կա 11803 դիմորդ եւ 34 քննական կենտրոն՝ 10–ը Երեւանում, 24–ը՝ ՀՀ բոլոր մարզերում, ընդ որում՝ որոշ մարզերում 2–3 քննական կենտրոն։ Առաջին քննությունը տեղի կունենա հունիսի 2–ին, վերջինը՝ հունիսի 23–ին, հաստատված է քննական կենտրոնների ղեկավարների ցանկը։ Շտեմարանների հիման վրա մշակված թեստերն արդեն ուղարկվել են Անգլիա՝ տպագրության համար, եւ մայիսի 25–ին արդեն կլինեն Հայաստանում։ Գագիկ Մելիքյանը նշել է, որ քննական գործընթացի կազմակերպման վերաբերյալ տեղեկատվությունը զետեղված է «Գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ–ի պաշտոնական կայքում։
Վարչապետը հետաքրքրվել է քննական կենտրոններում առկա խնդիրներով եւ նշել, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել դրանց լուծմանը։ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է միասնական քննական կենտր
...
Կարդալ շարունակությունը »