ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 18:53
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 6
Հյուրեր: 6
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 08
Картинки по запросу հաղթանակի օր մայիսի 9
1939 թվականին, Հիտլերյան Գերմանիան հրահրեց համաշխարհային տիրապետության հաստատման համար խելացնոր պատերազմ, 1941 թվականին հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա` նպատակ ունենալով ստրկացնել և իր գերիշխանությունը հաստատել նրա ժողովուրդների վրա:
Հայ ժողովուրդը, որը դեռ նոր էր թոթափել Առաջին համաշխարհային պատերազմի ահասարսուռ հետևանքները և կրում էր Ստալինյան միահեծան վարչակարգի ռեպրեսիան, ամնասն չմնաց Երկրորդ Համաշխարհային պատերազմի արյունահեղ պայքարից: Հայաստանը կազմավորեց և պատերազմ ուղարկեց իր ազգային դիվիզիաները, ուր Հիտլերյան ներխուժման դեմ մարտնչեցին հարյուր հազարավոր հայորդիներ: Տալով անվանի շատ զորահրամանատարներ և հերոսներ, հայ զինվորները պսակվեցին  անմոռանալի փառքով:
Բաղձալի հաղթանակը կերտվեց թանկ գնով, Հայաստանի հարյուր-հազարավոր զավակներ  զոհվեցին հանուն խաղաղության և հայրենիքի վաղվա օրվա կերտման համար: Պատերազմի ավարտը նախանշեց երկրի տնտեսության և խաղաղ ստեղծագործ շինանարարության նոր փուլ, Հայրենական պատերազմի մասնակից վետերաները գալիքի հանդեպ նոր հավատով կերտեցին մեր նորագույն պատմության լուսավոր էջերը:
Մայիսյան հաղթանակի այս օրը մենք համակվում ենք համախմբվածության և ազգային ոգու արժանապատվության զգացումով, որի շնորհիվ ձեռք բերվեցին մեր հաջողություններն ու հաղթանակները:
ՙՈչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել՚. այս կոչը ուղեկցում է մեզ միշտ, և  գլուխ  ենք խոնարհում պատերազմական սերնդի առաջ, որոնց զրկանքների և զոհողությունների գնով կերտվեց ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 592 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ նախօրեին երեկոյան Վաշինգտոնի ազգային մայր տաճարում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքին։ Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով։ Միջկրոնական աղոթքի արարողությանը մասնակցել են նաեւ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ՄԱԿ—ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը, նախագահող եպիսկոպոս եւ Եպիսկոպալ եկեղեցու առաջնորդ Քեթրին Սքորին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Օլավ Ֆիքսե Թվեյթը, բազմաթիվ հոգեւորականներ, ԱՄՆ հայ համայնքի հազարավոր անդամներ, ամերիկացի դիվանագետներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ։


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Վաշինգտոնի մայր տաճարում
 

Հարգելի՛ փոխնախագահ Բայդեն,
Վերապատվելի՛ դոկտոր Քեթրին Սքորի,
Պատվելի՛ դոկտոր Օլավ Ֆիքսե Թվեյթ,
Ձե՛րդ Սրբություն կաթողիկոս Ամենայն հայ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 441 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ առեւտրի եւ ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի» ստորագրման արարողությանը։ 
Փաստաթուղթը ՀՀ կառավարության կողմից ստորագրել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԱՄՆ կառավարության կողմից՝ ԱՄՆ առեւտրի ներկայացուցչի տեղակալ Դեն Մուլանին։
Հանրապետության նախագահն այնուհետեւ հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որտեղ հանդես է եկել ողջույնի խոսքով եւ պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին։
Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպել է նաեւ ՀՅԴ բյուրոյի ԱՄՆ Արեւելյան ափի կենտրոնական կոմիտեի եւ Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 409 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայրենական մեծ պատերազմի ողջ ընթացում հայ զինվորականները տվեցին անձնազոհության եւ հրամանատարական բարձր ունակությունների անթիվ օրինակներ։ Աչքի ընկան ֆաշիզմի դեմ տարվող պայքարում պատերազմի բոլոր ռազմաճակատներում։ Պատերազմի առաջին օրերին Բրեստի ամրոցի կայազորի կազմում ծառայող հայ մարտիկները, որոնց թիվը կազմում էր մոտ 200 հոգի, նույնպես ակտիվ մասնակցեցին ամրոցի պաշտպանության համար մղվող մարտերին։
Իսկ պատերազմի առաջին տարում 4 հայորդիներ արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչմանը։ Նրանցից առաջինը այդ կոչմանն արժանացավ օդաչու Լազար Չափչախովը, երկրորդը՝ օդաչու Նելսոն Ստեփանյանը, երրորդը՝ Խաչատուր Մելիքյանը, չորրորդը՝ Սերգո Օգանովը։
Հայրենական պատերազմի ողջ ընթացքում հայ ժողովրդի զավակները աչքի ընկան նաեւ հրամանատարական բարձր ունակություններով։
Պատերազմի ժամանակ հայերն ունեցան Փառքի բոլոր 3 աստիճանների 27 ասպետ, 65 գեներալ, իսկ պատերազմից հետո գեներալների թիվը անցել է 150—ը։ Պատերազմի ժամանակ մատուցած ծառայությունների համար բարձրագույն զինվորական՝ մարշալի կոչման է արժանացել 4 հայորդի։
Նրանցից ԽՍՀՄ ռազմածովային ժողկոմի առաջին տեղակալ, գլխավոր ծովային շտաբի պետ ծովակալ Հովհաննես Իսակովը անգամ ծանր վիրավորվելուց հետո շարունակեց ծառայությունը եւ արժանացավ Խորհրդային Միության նավատորմի ծովակալի ու ԽՍՀՄ հերոսի կոչման։ Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խամփերյանց) շնորհիվ Արեւմտյան ռազմաճակատում մեկ օրվա մեջ ոչնչացվեցին հակառակորդի 100 ինքնաթիռներ։ Հայրենական մեծ պատերազմի ողջ ընթացքու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 450 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԱՄՆ մամուլի ազգային ակումբում ամերիկյան եւ արտերկրյա առաջատար լրատվամիջոցների հետ հանդիպմանը ներկայացրեց Հայաստանում եւ աշխարհում Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումները եւ դրանց խորհուրդը։ Վաշինգտոնում կայանալիք միջոցառումների մասին խոսեց Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ոգեկոչման ԱՄՆ հանձնաժողովի նախագահ, «100 կյանք» նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։
Հանդես գալով բացման խոսքով՝ նախարար Նալբանդյանը, մասնավորապես, նշեց. «Որպես ցեղասպանության արհավիրքներով անցած ժողովուրդ՝ մենք խորը բարոյական պատասխանատվություն ենք զգում բարձրացնելու այս եղեռնի շուրջ համաշխարհային իրազեկվածությունը եւ անելու առավելագույնը՝ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման նպատակով։ Հենց այս խորհրդով են աշխարհասփյուռ հայերը հարգանքի տուրք մատուցում Հայոց ցեղասպանության 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին եւ միասնաբար բացականչում՝ «այլեւս երբեք»։
Այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերի շարքում ցանկանում եմ նշել Ժնեւում ՄԱԿ—ի մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած եւ 71 պետության կողմից համահեղինակված «Ցեղասպանության կանխարգելման» բանաձեւը, որը կոնսենսուսով ընդունվեց մարտի 27–ին։ Այն ընդգծում է ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների ժխտման դեմ պայքարի կարեւորությունը։ Ժխտումը հաշտեցմա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 526 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում կայացած միջոցառումից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է մի քանի հարցի։
Նա նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում բարձր մակարդակի վրա է։
«Եթե համեմատելու լինենք, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտում ավելի շատ միջոցառումներ են անցկացվում, քան Հայաստանի եւ այլ երկրների միջեւ։ Վերջին ժամանակաշրջանում ստորագրած կարեւորագույն փաստաթղթերն ապահովում են ռազմատեխնիկական ոլորտում մեր համագործակցության զարգացումը։ Ինչ վերաբերում է այլ երկրների հետ Ռուսաստանի հարաբերություններին, դա յուրաքանչյուր երկրի խնդիրն է։ Մտահոգությունները պարբերաբար արտահայտում ենք, եւ դա բերում է նրան, որ այդ ամենը վերահսկելի իրավիճակում է»,–ասել է Սեյրան Օհանյանը։
ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է, որ սահմանին կանգնած զինվորները բարձր մակարդակի հերթապահություն են իրականացնում, եւ օրըստօրե կատարելագործվում են մարտական հերթապահության բոլոր տարրերը։
Հայ—ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է, հակառակորդը սադրանքների չի դիմում։ Դա պաշտպանության նախարարը պայմանավորում է երկու հանգամանքով. «Կրակոցները քիչ են, հարեւանի կողմից սադրանքի փորձեր չկան։ Կարծում եմ, երկու հանգամանք կարող է ազդած լինել՝ առաջին հերթին Ադրբեջանում առկա քաղաքական իրավիճակը։ Երկրորդ՝ իրականում մեր հարեւանները հասկանում են, որ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 413 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախօրեին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, ով Նահատակների օրվա կապակցությամբ Դամասկոսում այցելել էր ռազմական ուսումնարան, որտեղ սովորում են զոհված հերոսների երեխաները, խոսել է Հայոց ցեղասպանության մասին։ Այս մասին հայտնում է Սիրիայի պետական «SANA» գործակալությունը։
Ասադը նշել է, որ օսմանցիների հանցագործություններն այդ ժամանակ չեն սահմանափակվել ազգայնականների ոչնչացմամբ. նրանք նողկալի մեղքեր են գործել միլիոնավոր հայերի, ասորիներ եւ Օսմանյան կայսրությունում բնակվող այլ փոքրամասնությունների նկատմամբ, իսկ այժմ այդ կոտորածները կրկնվում են տարբեր գործիքներով եւ անուններով։
«Այն ժամանակ օսմանցի Ջեմալ փաշան էր դահիճը, ով տվել էր սպանելու հրամանները, իսկ այժմ Էրդողանն է, ով իրականացնում է այդ հանցագործությունները»,–ասել է Սիրիայի նախագահը։
Հիշեցնենք, որ 1916 թվականի մայիսի 6—ին Ջեմալ փաշայի հրամանով Դամասկոսում եւ Բեյրութում մահապատժի ենթարկվեցին 6 արաբ ազգայնականներ։ Ամեն տարի նույն օրը Սիրիայում եւ Լիբանանում նշվում է Նահատակների օրը։

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 417 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70—րդ, Շուշիի ազատագրման 23—րդ տարեդարձին եւ Պաշտպանության բանակի օրվան նվիրված միջոցառումներն Արցախում ամիսներ առաջ են մեկնարկել՝ կարեւորելով հիշարժան իրադարձությունների ռազմաքաղաքական նշանակությունը հայ ժողովրդի կյանքում։ 
Զորամասերում, ուսումնական հաստատություններում, հիմնարկ—ձեռնարկություններում անցկացվել են հանդիպումներ՝ Մեծ հայրենականի եւ արցախյան ազատամարտի վետերանների հետ, կազմակերպվել մեծարման երեկոներ, ուր արժեւորվել է նրանց անցած մարտական փառավոր ուղին՝ յուրահատուկ դասեր հանդիսանալով երիտասարդների համար։ Պատգամներ, որոնցով առաջնորդվում են դիրքապահ զինվորներն ու սպաները, ուսանողներն ու դպրոցականները՝ իրենց մեջ հպարտությամբ կրելով նախապապի, պապի զորեղ գենը…
Որն է մայիսյան եռատոնի խորհուրդը եւ հայ զինվորի ոգու անպարտելիության գաղտնիքը. այդ մասին երեկ հանդիսավոր ժողովում զեկուցման մեջ խոսեց ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ–լեյտենանտ Մովսես Հակոբյանը։
Հանդիսավոր արարողությանը ներկա էին նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, ՊԲ բարձրաստիճան սպաներ, Մեծ հայրենականի եւ արցախյան պատերազմի վետերաններ, քաղաքական, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից։
Ներ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 476 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Պատգամավորները նաեւ ընդունել են «2015 թվականի մայիսի 7–ի արտահերթ նիստի անցկացման հատուկ ընթացակարգի (առանց ընդմիջման աշխատելու) մասին» ՀՀ ԱԺ որոշումը։
Պատգամավորները շարունակել են առաջին ընթերցմամբ քննարկել կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։
Գլխադասային՝ ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը։
Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել ԱԺ պատգամավորները։
Նշելով, որ փաթեթը զերծ չէ թերություններից, Գագիկ Ջհանգիրյանը կառավարության ներկայացուցչին առաջարկել է առաջինից երկրորդ ընթերցում համապատասխան փոփոխություններ կատարել։
Կորյուն Նահապետյանը, ողջունելով ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը՝ միեւնույն ժամանակ մտահոգություն է արտահայտել փաթեթի մի շարք հոդվածների վերաբերյալ։
Կարեւորելով օրենսդրական նախաձեռնությունը՝ Արփինե Հովհաննիսյանն առաջարկել է առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացնել առաջարկներ եւ դրանց հիման վրա լրամշակել փաթեթը։
Էդմ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 543 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024