ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 11.11.2024, 13:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 26

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԵՄ «Արեւելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովի շրջանակներում ընդունված հռչակագրին, որում անդրադարձ կա նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ բանակցային ճանապարհով կարգավորման ճանապարհի կողմնակիցը. «Սա այն ճանապարհն է, որը կտանի երկխոսության եւ հակամարտող կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորմանը, ինչը շատ կարեւոր նշանակություն ունի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու առումով»։
Նա ընդգծել է, որ հակամարտող կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորումը կհանգեցնի հայ—ադրբեջանական սահմանին, ինչպես նաեւ շփման գծում հրադադարի պայմանագրի իրականացմանը. «Մենք ամեն ինչ իրականացնում ենք համապատասխան ռազմական փորձագիտության շրջանակներում։ Այն ամենը, ինչը կնպաստի այս խնդիրների կարգավորմանը, մենք դրա կողմնակիցն ենք»։
Նրա խոսքով, հայկական կողմը Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումը իրականացնում է պատշաճ կերպով։
«Եթե մեզ հրահրեն, սադրանքներ լինեն, եթե ագրեսիա լինի Արցախի հանդեպ, իսկ մենք Արցախի ժողովրդի խաղաղ արարման երաշխավորն ենք, ապա ամեն ինչ կանենք, որ Արցախի ժողովրդի խաղաղ կենսագործունեության այդ տարածքը, որը կոչվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ամբողջական մնա, եւ ըստ անհրաժեշտության, մենք կարող ենք ռազմական գործողությունների դաշ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 469 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)


 

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկա գտնվեց Մեծամորի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի բացմանը: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, ՀՀ ԱՆ «Ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանի և մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ նախարարը շրջեց պոլիկլինիկայում, ծանոթացավ կաբինետների, լաբորատորիայի հագեցվածությանը, զրուցեց բուժանձնակազմի հետ: Նախարարը հետաքրքրվեց բնակչության բժշկական սպասարկման, հիվանդների դիսպանսեր հսկողության, ինչպես նաև Իմունականխարգելման ազգային ծրագրի, նախազորակոչիկների պատվաստումների ընթացքով:
ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի որոշման համաձայն «Մեծամորի հիվանդանոց» և «Մեծամորի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպվել են` ստեղծելով «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը: Պոլիկլինիկայի նեղ մասնագիտական ծառայություններն ինտեգրել են Մեծամորի հիվանդանոցին, իրականացվել է ներքին օպտիմալացում։
Մեծամորի պոլիկլինիկայի չգործող մասնաշենքը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում, և որակյալ բժշկական ծառայությունների մատուցումը նման շենքային պայմաններում հնարավոր չէր իրականացնել: Որոշվել էր պոլիկլինիկական ծառայությունները տեղակայել բժշկական կենտրոնի հիվանդանոցի մասնաշե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Մարզային | Դիտումներ Просмотров: 557 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն կառավարության ծրագրով 2014թ. համար նախատեսված միջոցառումները ամբողջությամբ եւ սահմանված ժամկետներում կատարել է, 2015թ. 5 ամիսների համար նախատեսվածն էլ արված է։ Մնացյալն էլ ըստ պատշաճի եւ ժամանակին կլինի։ Երեկ կոմիտեում հրավիրած մամլո ասուլիսում կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը նկատեց, որ ամեն ինչ անելու են բնակչությանը մատուցվող ծառայությունների սպասարկման որակը էլ ավելի բարելավելու, բյուրոկրատական քաշքշուկներն ու կոռուպցիոն ռիսկերը հնարավորինս նվազեցնելու եւ գործունեության թափանցիկությունն ավելացնելու նպատակով։
Հաշվի առնելով, որ անշարժ գույք կադաստրի ոլորտը երկրի տնտեսական շարժերի, սպասումների, անգամ ակնկալվող քայլերի հայելին է, ասենք, որ, ինչպես բնութագրեց կոմիտեի ղեկավարը, «շուկայում հարաբերական կայունություն է»։
Ամփոփելով 2014թ. եւ 2015թ. ընթացիկ ամիսների գործունեությունը՝ Մ. Սարգսյանը նշեց, որ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գույքի եւ դրա նկատմամբ գրանցված իրավունքների եւ սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գծով 2014թ. հավաքագրվել է շուրջ 3 միլիարդ 697 միլիոն դրամ, որը նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ ավելացել է շուրջ 1,3 %—ով, իսկ պետական տուրքի գծով փաստացի գանձվել է շուրջ 884 միլիոն դրամ, որը տարեկան նախատեսվածի համեմատ ավելացել է շուրջ 1,1 %—ով։ Այս տարվա գրեթե 5 ամիսներին հավաքագրվել է շուրջ 1 միլիարդ 131 միլիոն դրամ, որը նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ նվազել է 17 տոկոսով, իսկ պե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 489 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024