Աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Կրեմլում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով։
Պետությունների հարգելի՛ ղեկավարներ, ողջունում եմ ձեզ։
Առաջին հերթին, շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ջերմ ընդունելության եւ ռուսաստանցի գործընկերների կողմից Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի լավ կազմակերպման համար։
Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրն ուժի մտնելուց հետո սա մեր այս տարվա առաջին պաշտոնական նիստն է։ Կարծում եմ՝ անչափ խորհրդանշական է, որ այն անցկացվում է Մեծ հաղթանակի 70—ամյակի հոբելյանի նախօրեին, մի տոնի, որը ոչ այլ ինչ է, քան մեր ժողովուրդների՝ ֆաշիզմի ջախջախման գործում վճռորոշ ներդրում ունեցած եղբայրության խորհրդանիշ, մի տոնի, որը խորհրդանշում է միասնության ուժը, արդարության, խաղաղության, միջազգային անվտանգության համար տարվող պայքարի ուժը։
Մեծ հաղթանակի ժառանգությունն այսօր էլ ամուր հիմք է ծառայում մեր ժողովուրդների միջեւ եղբայրական կապերի խորացման եւ մեր երկրների միջեւ փոխշահավետ համագործակցության համար։ Շնորհավորում եմ մեզ բոլորիս այս հրաշալի հոբելյանի կապակցությամբ։
Հարգելի՛ գործընկերներ,
Այս տարվա սկզբից մեր երկրների տնտեսությունները սկսեցին լայնածավալ փոխգործակցություն նոր իրողություններում եւ պայմաններում, ավելի քան 170 միլիոն սպառող ունեցող ընդհանուր շուկայով, որտեղ ապահովված են ապրանքների, ծառայությունների, կապիտ
...
Կարդալ շարունակությունը »