ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 16:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 9 » ԵՏՄ—ն դառնում է առեւտրատնտեսական լուրջ միավոր /Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում/
09:39
ԵՏՄ—ն դառնում է առեւտրատնտեսական լուրջ միավոր /Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում/

Աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Կրեմլում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով։
Պետությունների հարգելի՛ ղեկավարներ, ողջունում եմ ձեզ։
Առաջին հերթին, շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ջերմ ընդունելության եւ ռուսաստանցի գործընկերների կողմից Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի լավ կազմակերպման համար։
Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրն ուժի մտնելուց հետո սա մեր այս տարվա առաջին պաշտոնական նիստն է։ Կարծում եմ՝ անչափ խորհրդանշական է, որ այն անցկացվում է Մեծ հաղթանակի 70—ամյակի հոբելյանի նախօրեին, մի տոնի, որը ոչ այլ ինչ է, քան մեր ժողովուրդների՝ ֆաշիզմի ջախջախման գործում վճռորոշ ներդրում ունեցած եղբայրության խորհրդանիշ, մի տոնի, որը խորհրդանշում է միասնության ուժը, արդարության, խաղաղության, միջազգային անվտանգության համար տարվող պայքարի ուժը։
Մեծ հաղթանակի ժառանգությունն այսօր էլ ամուր հիմք է ծառայում մեր ժողովուրդների միջեւ եղբայրական կապերի խորացման եւ մեր երկրների միջեւ փոխշահավետ համագործակցության համար։ Շնորհավորում եմ մեզ բոլորիս այս հրաշալի հոբելյանի կապակցությամբ։
Հարգելի՛ գործընկերներ,
Այս տարվա սկզբից մեր երկրների տնտեսությունները սկսեցին լայնածավալ փոխգործակցություն նոր իրողություններում եւ պայմաններում, ավելի քան 170 միլիոն սպառող ունեցող ընդհանուր շուկայով, որտեղ ապահովված են ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժի համար համապատասխան իրավական հիմքեր։ Աշխատանքը պետք է ուղղված լինի առեւտրային եւ ներդրումային հոսքերի ավելացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, ԵԱՏՄ ինստիտուտների ուժեղացմանը եւ վերջնարդյունքում՝ մեր տնտեսությունների ինտեգրման ավելի բարձր մակարդակի հասնելուն։ Վստահ եմ, որ այսօրվա նիստի օրակարգում ներառված հարցերը եւ համապատասխան որոշումները, որոնք մենք կընդունենք, թույլ կտան առաջ շարժվել այս ուղղությամբ։
Այսօր մենք կշարունակենք Եվրասիական ինտեգրացիոն միությանը՝ Ղրղըզստանի Հանրապետության միանալուն ուղղված աշխատանքը։ Հայաստանում ավարտված է ներպետական համաձայնեցման գործընթացը, որն անհրաժեշտ է 2015թ. փետրվարի 6—ին Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին համաձայնեցված արձանագրությունների նախագծերի ստորագրման համար։ Հետեւաբար, ելնում ենք նրանից, որ առանց փոփոխությունների այս արձանագրությունների ստորագրումը թույլ կտա անցնել վավերացման գործընթացին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն։
Եվրասիական տնտեսական միությունը դառնում է առեւտրատնտեսական լուրջ միավոր, որը գրավում է շատ երկրների հետաքրքրությունը՝ Լատինական Ամերիկայից մինչեւ Ասիա։ Տարբեր երկրների հետ առեւտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը եւ նրանց հետ համագործակցության մասին համաձայնագրերի ստորագրումը նպաստում են մեր ընդհանուր շուկայի ընդլայնմանը։ Այդ ուղղությամբ կարեւոր քայլ է Վիետնամի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրի նախապատրաստման գործընթացի ավարտումը։ Անհրաժեշտ եմ համարում շարունակել ընդլայնել համագործակցության աշխարհագրական արեալը նաեւ հարավային ուղղությամբ, մասնավորապես՝ Իրանի հետ ավելի սերտ կապերի հաստատման միջոցով։ Անհրաժեշտ է նաեւ հատուկ ուշադրություն հատկացնել Հարավարեւելյան Ասիան եւ Պարսից ծոցը ԵԱՏՄ երկրների հետ միացնող խոշոր տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերի ներդրմանը։
Այս համատեքստում, անշուշտ, յուրահատուկ ներուժ կա ԲՐԻԿՍ երկրների հետ փոխշահավետ համագործակցության հաստատման մեջ, որտեղ Ռուսաստանն առանցքային դեր ունի։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի նախագահին՝ ԲՐԻԿՍ անդամ երկրների առաջնորդների եւ Եվրասիական տնտեսական միության եւ Համագործակցության Շանհայի կազմակերպության մեջ մտնող պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու հրավերի համար։
Մեր պետությունների համար կարեւոր նշանակություն եւ հսկայական ներուժ ունի Չինաստանի՝ աշխարհի խոշորագույն տնտեսություններից եւ մեր միության գլխավոր առեւտրային գործընկերներից մեկի հետ համագործակցությունը։ Նման համագործակցության խորացումը թույլ կտա ոչ միայն ընդլայնել մեր ընդհանուր շուկան, ներգրավել ներդրումներ, այլեւ միանալ խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը՝ այսպիսով դիվերսիֆիկացնելով մեր միության լոգիստիկ հնարավորությունները։
Հարգելի՛ գործընկերներ,
Միջազգային եւ տարածաշրջանային մի շարք անբարենպաստ գործոնների ազդեցության ներքո մեր տնտեսական տարածքը բախվում է որոշակի դժվարությունների, որոնց հաղթահարումը կախված է ընդունվող որոշումների մշակվածությունից եւ դրանք արդյունավետ կյանքի կոչելուց։ Մեր պետությունները հասել են ինտեգրացիայի որոշակի մակարդակի, եւ համաշխարհային տնտեսության զարգացման միտումները պահանջում են մեր գործողությունների համակարգվածության մակարդակի բարձրացում։ Այս ուղղությամբ կարեւոր քայլը 2015—2016թթ. համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշների մասին նախագծի հաստատումն է, որի իրականացումը թույլ կտա ապահովել մեր պետությունների մակրոտնտեսական կայունությունը եւ կնպաստի տնտեսական աճի տեմպերի բարձրացմանը։
Մեր միության գործունեության առաջնային ուղղություններից մեկը միասնական էլեկտրաէներգետիկ շուկայի ստեղծումն է։ Մեր պետությունները տիրապետում են էներգետիկ պաշարների հսկայական ծավալների եւ ունեն արտադրական ներուժ։ Անհրաժեշտ է օգտագործել այս համեմատական առավելությունը՝ հիշյալ ոլորտում ԵԱՏՄ միջազգային մրցունակության բարձրացման համար։ Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկ ընդհանուր շուկայի ձեւավորման հայեցակարգի հետեւողական իրագործումը եւ այդ շուկայի արդյունավետ գործարկումը թույլ կտան ուժեղացնել ԵԱՏՄ—ի՝ որպես գլոբալ էներգետիկ շուկայի առանցքային խաղացողի դիրքերը։
Մեր համատեղ գործունեության մեկ այլ կարեւոր ուղղությունը ծառայությունների շուկայի փուլային ազատականացումն է։ Հայաստանն ամբողջ ծավալով միանում է ծառայությունների միասնական շուկայի ցանկին, որը հաստատվել է ԵՏԲԽ 2014թ. դեկտեմբերի 23—ի որոշմամբ։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ տնտեսական ինտեգրման գործընթացում ապրանքների շուկայի ազատականացումը առանց ծառայությունների շուկայի ազատականացման թույլ չի տալիս լիարժեքորեն գործարկել ինտեգրացիոն միավորման տնտեսական ողջ ներուժը։ Կարծում եմ՝ տվյալ ոլորտը պետք է լինի մեր ուշադրության կիզակետում։
Պետությունների հարգելի ղեկավարներ,
ԵԱՏՄ գործունեության շրջանում կատարվել է մեծ աշխատանք։ Համարում ենք, որ այսօր անհրաժեշտ է չթուլացնել հավաքած տեմպը, չի կարելի բավարարվել ձեռք բերածով, անհրաժեշտ է կառուցել հեռանկարային ծրագրեր։ Պայմանագրի համաձայն՝ այս ուղղությամբ կարեւոր գործառույթ է վերապահված Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, որը հաջորդ տարվա փետրվարի 1—ից պետք է ձեւավորվի նոր կազմով, հնարավոր է նաեւ՝ նոր ձեւաչափով։
Այդքան էլ շատ ժամանակ չի մնացել մինչեւ նշված ժամկետը։ Ուստի առաջարկում եմ առաջիկա երկու—երեք ամիսների ընթացքում լավ ծանոթանալ այս հարցին այն հաշվարկով, որ հաջորդ գագաթնաժողովին մենք կարողանանք հաստատել հանձնաժողովի կազմը եւ նախագահին՝ ռոտացիոն սկզբունքի հիման վրա։
Շնորհակալ եմ ուշադրության համար։
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 351 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024