ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 03.11.2024, 03:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 25

Մեր երկիրը կշարունակի զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով

Հայաստանը շարունակում է «Ե՛վ... ե՛ւ»—ի քաղաքականությունը։ Դա եւս մեկ անգամ երեւաց Ռիգայում ընթացող «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովին ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ։ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները այսպիսի արտաքին քաղաքականությունը ողջունում են։
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի խոսքով, Հայաստանը ստեղծված իրավիճակում պետք է մանեւրի. «Անգամ ԵՏՄ անդամ լինելով՝ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի եվրոպական կառույցների հետ հարաբերություններ ունենալու համար։ Եվրոպայից ամբողջությամբ կտրվելը վտանգավոր է Հայաստանի համար»։ 
ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը վստահ է, որ ճիշտ մոտեցում է որդեգրվում՝ չբացառելով եվրոպական ընտանիքի հետ համագործակցության խորացումը. «Շատ կարեւոր է, որ կա ըմբռնում եվրոպական առաջատար երկրների կողմից։ Չպետք է հաճախ ենթարկվել սադրիչ եւ ոչ հայանպաստ հայտարարությունների, որոնք պարբերաբար հնչում են ադրբեջանամետ կողմերից։ Հարկավոր է զարգացնել հարաբերությունները»։ Նա հիշեցրեց հայտարարությունները, որոնք արվում էին ե՛ւ Հայաստանի նախագահի, ե՛ւ եվրոպական այնպիսի առաջատար երկրների կողմից, ինչպիսին օրինակ՝ Գերմանիայի Դաշնությունն է, այն մասին, որ հնարավոր է զարգացնել նաեւ Հայաստան—ԵՄ եւ Հայաստան—ԵՄ երկրներ հարաբերությունները։ «Այս ուղղությամբ կոնկրետ քայլեր են պետք»,–ասաց նա։
ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն էլ նկատեց. «Մենք կարեւորում ենք հավաս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 421 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրոպական միասնության գաղափարը՝ ժողովուրդների համատեղ զարգացման մնայուն տեսլական

Մեր աշխարհը, մեր արժանապատվությունը, մեր ապագան. այս կարգախոսով 2015թ. Եվրամիության կողմից հայտարարվել է զարգացման տարի։ Եվ հենց զարգացման տարվա ընթացքում էլ նշվում է Շումանի հռչակագրի 65—ամյակը։    1950թ. մայիսին Ռոբերտ Շումանը Եվրոպայի ազգերին միավորվելու եւ աշխարհամասում պատերազմն անհնար դարձնելու կոչով է հանդես եկել։ Այդ կոչը դարձել է Եվրամիության հիմնաքարը։ 
Արդեն մի քանի տարի է՝ Եվրոպայի օրը նշում են նաեւ Հայաստանում։ Դա ՀՀ եւ ԵՄ միջեւ սերտ համագործակցության ապացույց է։
Երեկ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այդ առիթով իրականացված միջոցառման ժամանակ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ մայիսը հայկական օրացույցում հաղթանակներ, զարթոնք, ազատություն եւ անկախություն խորհրդանշող ամիս է։ Ուստի նա պատահական չհամարեց, որ մայիսին Հայաստանում նշվող տոների շարքում Եվրոպայի օրվա տոնակատարությունը դարձել է ավանդական։
«Չնայած տարբեր ճգնաժամերին եւ մարտահրավերներին, որոնց տարբեր ժամանակահատվածում բախվում է Եվրոպա աշխարհամասը, եվրոպական միասնության գաղափարը մնում է որպես ժողովուրդների համատեղ զարգացման մնայուն տեսլական։ Եվ այդ գաղափարի գրավչությունն ավելի լայն է, քան Եվրոպայի աշխարհագրական սահմանները»,–նկատեց փոխվարչապետը՝ ավելացնելով, որ Հայաստանի անկախության առաջին օրերից եվրոպական ուղղությունը եղել է մեր պետության արտաքին քաղաքական առաջնություններից։ Վ. Գաբրիելյանն ընդգծեց, որ մեր հարաբերություններ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 388 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ռիգայի գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է հռչակագիր

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի ունեցած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը նոր թափ է հաղորդել ԵՄ—ի եւ կառույցի գործընկեր երկրներ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի միջեւ խորացված եւ ռազմավարական կարեւորություն ունեցող հարաբերություններին։ Սա ամրագրվել է նաեւ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում։ Այս մասին գագաթնաժողովի արդյունքների ամփոփման ասուլիսում ասել է Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրայուման։
«Ռիգայի գագաթնաժողովը պետք է որակել որպես շատ կարեւոր իրադարձություն Լատվիայի եւ Եվրոպայի քաղաքական քարտեզի վրա։ Գագաթնաժողովում այսօրվա քննարկումները կորոշեն առաջիկա տարիներին Արեւելյան գործընկերության զարգացման ուղղությունները»,–նշել է Ստրայուման՝ ընդգծելով, որ այդպիսով ստանձնում են Արեւելյան գործընկերության տարածաշրջանում կայունության, անվտանգության, բարեկեցության եւ ժողովրդավարության բարելավման գործը։ Լատվիայի վարչապետը համոզմունք է հայտնել, որ Ռիգայի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագիրը վերահաստատում է այն համոզմունքը, որ երկրների միջեւ առկա ռազմավարական հարաբերությունները կամուրջներ են, որոնք կառուցում են ինչպես ԵՄ, այնպես էլ Արեւելյան գործընկերության երկրները։
Եվրոպական միությունը համաձայնության է եկել Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման շրջանակի վերաբերյալ, գագաթնաժողովին ամփոփիչ ելույթում այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ «Արեւելյան գործընկերությունը հիմնված է բոլոր վեց գործընկեր—պետությունների միջեւ եղա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 393 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքների շուրջ առկա է ընդհանուր հետաքրքրություն, շատ հաճախ մամուլում նաեւ տարբեր կարծիքներ են հրապարակվում, որոնք ըստ էության մասնավոր բնույթ են կրում, քանի որ հանձնաժողովի տեսակետն այս ընթացքի վերաբերյալ դեռեւս չի հրապարակվել։ 
Այս մասին երեկ ասուլիսում հայտարարեց ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։ Նա տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի կողմից սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալուց հետո հանձնաժողովը ձեռնամուխ եղավ առաջին բաժինների նախագծի մշակման աշխատանքներին։ Դրանք օրգանական կապի մեջ են գործող Սահմանադրության առաջին եւ երկրորդ գլուխների հետ, որոնց վերաբերյալ տարված աշխատանքների արդյունքում նոր նախագծով դրանք ներկայացվեցին երեք՝ առաջին, երկրորդ եւ երրորդ գլուխների կամ բաժինների տեսքով։ 
Դրանցից առաջինը կրկին անվանվում է «Սահմանադրական կարգի հիմունքները», երկրորդը՝ «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները» եւ երրորդը՝ «Սոցիալական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքները եւ պետության քաղաքականության հիմնական նպատակները»։
«Հանձնաժողովը քննարկեց եւ հավանություն տվեց բարեփոխումների նախագծով նախատեսվող Սահմանադրության նոր կառուցվածքին, որը պետք է կառուցված լիներ կամ կառուցակարգային, կամ ֆունկցիոնալ սկզբունքների վրա։ Մենք ը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 466 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ռիգայում մասնակցել է ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով.
«Լատվիայի հարգարժա՛ն վարչապետ Ստրաույումա,
Եվրոպական խորհրդի հարգարժա՛ն նախագահ Տուսկ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Շնորհակալություն եմ հայտնում Լատվիայի իշխանություններին ու ԵՄ մեր գործընկերներին՝ «Արեւելյան գործընկերության» չորրորդ գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։
«Արեւելյան գործընկերության» մեկնարկից սկսած մենք այն դիտարկել ենք որպես ԵՄ հետ համագործակցությունը խորացնելու, մեր հասարակությունների միջեւ շփումները խրախուսելու, տարբեր ոլորտային ուղղություններով թիրախային համագործակցություն ծավալելու ձեւաչափ։ Այս ընթացքում ԵՄ հետ փոխգործակցության ամրապնդումը նոր թափ հաղորդեց ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա մեր պետության արդիականացմանն ուղղված ջանքերին, խթանեց լայնածավալ բարեփոխումների մեր օրակարգը, նշանակալիորեն նպաստեց քաղաքացիական հասարակության ամրապնդմանը։
Հարգելի՛ գործընկերներ,
Բաժանարար գծերից զերծ Եվրոպայի կերտման ճանապարհին կարեւոր է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը։ Հայաստանի մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին, ինչն արտահայտված է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարություններում։ Հայտն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 410 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրոպական խաղերը կարող են դառնալ Ալիեւի արեւելյան գործընկերության արեւամուտը

Ռիգայում ավարտված Արեւելյան գործընկերության գագաթնաժողովն անկախ իր արդյունքից եւ մասնակից երկրների դիրքորոշումներից,իսկապես գործընկերային հարթակ է մնում դրա մասնակից երկրների համար։ Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս էլ Երեւանում անցկացվեց Արեւելյան գործընկերության քաղաքականության խորհրդարանական հարթակ Եվրանեսթի ԽՎ—ի չորրորդ լիագումար նիստը, որին չմասնակցեց Ադրբեջանի պատվիրակությունը։
Լատվիայում հերթական անգամ պարզվեց, որ Ադրբեջանում նավթային հարթակներից բացի որեւէ այլ բան չեն տեսնում, եւ քանի որ Ռիգայում նավթային շահը չէ, որ առաջին պլանում էր, Ադրբեջանի նախագահն այնտեղ անելիք չուներ, մանավանդ որ, այսպես ասած, գիտեր այն վերաբերմունքը, որ կա եվրոպական արժեքները, տվյալ դեպքում մարդու հիմնարար ազատություններն արհամարհողների հանդեպ։ Իսկ այս պահին Ադրբեջանը այդ հարցում առաջամարտիկ է։ Եւ որքան էլ նրա նախագահի՝ Ռիգա չմեկնելը նախապես փորձեցին պատճառաբանել Բաքվում նախատեսված Եվրոպական խաղերին առնչվող ծանրաբեռնվածությամբ, ավելի ուշ իրենք իսկ խոստովանեցին, որ Ալիեւի՝ Լատվիա չմեկնելու պատճառը հենց վախն էր հերթական անգամ քննադատություն լսելու իր հասցեին՝ կապված մարդու իրավունքների եւ խոսքի ազատության կոպտագույն ոտնահարումների հետ։
Դատելով Ալիեւի՝ Ռիգա չմեկնելու առաջին պատճառաբանությունից, Ադրբեջանի նախագահը կամ օրուգիշեր քափուքրտինքի մեջ Եվրոպական խաղերի հետ կապ ունեցող շինհրապարակներում է, կամ ինքն է բեմադրում խաղերի բացման արարողությունը, կամ էլ որպես մարզիկ է նախապատրաստվում այդ խաղերին եւ չի ուզում ընդհատել մարզումների գրաֆիկը։ Հիշե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 462 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ռիգայում հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենի հետ։
Քննարկվել են հայ—շվեդական երկկողմ հարաբերություններին եւ տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստան—Եվրոպական միություն համագործակցության հարցեր։
Նշելով, որ Հայաստանը հանդիսանում է տարածաշրջանում Եվրոպական միության ռազմավարական գործընկերներից մեկը, Շվեդիայի վարչապետը ողջունել է Հայաստանի՝ Եվրասիական միության եւ ԵՄ միջեւ կապող կամուրջ դառնալուն ուղղված քաղաքականությունը, ինչը, նրա համոզմամբ, կարող է դառնալ համագործակցության կարեւոր հարթակ։
ՀՀ նախագահը եւ Շվեդիայի վարչապետը միջպետական հարաբերություններում կարեւոր տեղ են վերապահել առեւտրատնտեսական կապերին եւ ընդգծել այդ ոլորտում փոխգործակցությունը խորացնելու, հայաստանյան շուկայում շվեդական ներդրումներն ու նոր ընկերությունների մուտքը խթանելու եւ խրախուսելու ուղղությամբ երկկողմ աշխատանքի անհրաժեշտությունը։
Սերժ Սարգսյանը եւ Ստեֆան Լյովենը հայ—շվեդական հարաբերությունների առավել ամրապնդման գործում կարեւորել են Երեւանում եւ Ստոկհոլմում բացված դեսպանությունների գործունեությունը։
Զրուցակիցները քննարկել են նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի իշխանություններին՝ ս.թ. ապրիլին Երեւան ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 442 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024