ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 05:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 25 » Լիակատար ըմբռնում ՀՀ—ԵՄ փոխհարաբերություններում
09:12
Լիակատար ըմբռնում ՀՀ—ԵՄ փոխհարաբերություններում

Ռիգայի գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է հռչակագիր

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի ունեցած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը նոր թափ է հաղորդել ԵՄ—ի եւ կառույցի գործընկեր երկրներ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի միջեւ խորացված եւ ռազմավարական կարեւորություն ունեցող հարաբերություններին։ Սա ամրագրվել է նաեւ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում։ Այս մասին գագաթնաժողովի արդյունքների ամփոփման ասուլիսում ասել է Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրայուման։
«Ռիգայի գագաթնաժողովը պետք է որակել որպես շատ կարեւոր իրադարձություն Լատվիայի եւ Եվրոպայի քաղաքական քարտեզի վրա։ Գագաթնաժողովում այսօրվա քննարկումները կորոշեն առաջիկա տարիներին Արեւելյան գործընկերության զարգացման ուղղությունները»,–նշել է Ստրայուման՝ ընդգծելով, որ այդպիսով ստանձնում են Արեւելյան գործընկերության տարածաշրջանում կայունության, անվտանգության, բարեկեցության եւ ժողովրդավարության բարելավման գործը։ Լատվիայի վարչապետը համոզմունք է հայտնել, որ Ռիգայի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագիրը վերահաստատում է այն համոզմունքը, որ երկրների միջեւ առկա ռազմավարական հարաբերությունները կամուրջներ են, որոնք կառուցում են ինչպես ԵՄ, այնպես էլ Արեւելյան գործընկերության երկրները։
Եվրոպական միությունը համաձայնության է եկել Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման շրջանակի վերաբերյալ, գագաթնաժողովին ամփոփիչ ելույթում այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ «Արեւելյան գործընկերությունը հիմնված է բոլոր վեց գործընկեր—պետությունների միջեւ եղած փոխշահավետության հանձնառության, ինչպես նաեւ՝ ազատ կամքի, ինքնիշխանության եւ անկախության վրա։ Այսօր մենք բոլորս վերահաստատեցինք մեր համընդհանուր շահագրգռությունը՝ շարունակելու զարգացնել սերտ եւ տարբերակված հարաբերություններ գործըներներից յուրաքանչյուրի հետ»,–նշել է ԵԽ նախագահը։
Դոնալդ Տուսկն առանձնացրել է Ռիգայի գագաթնաժողովի հիմնական ուղերձները, որոնք են. Եվորպական միությունը հավատարիմ է Արեւելյան գործընկերության երկրներից յուրաքանչյուրի հետ շարունակական, հետեւողական եւ ամուր համագործակցությունը զարգացնելու իր հանձնառությանը, տարածաշրջանում անվտանգության եւ կայունության հաստատման համար կարեւոր է ամուր եւ ավելի թափանցիկ, կոռուպցիայից զերծ ինստիտուտների ձեւավորումը, որոնք ավելի կհզորացնեն ԱլԳ երկրները։
Տուսկը նաեւ հիշատակել է, որ Հայաստանի հետ հարաբերություններում առաջընթաց է գրանցվել մարդկանց ազատ տեղաշարժման ոլորտում, իսկ հետագա տարիների համար գերակայություն են լինելու համագործակցության խթանումն էներգետիկ եւ տրանսպորտի ոլորտներում։
Հռչակագրում մասնակիցներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։ այս մասին նշվում է հռչակագրի եզրափակիչ տեքստում։ «Գագաթնաժողովի մասնակիցներն ընդգծում են տարածաշրջանում հակամարտությունների շուտափույթ խաղաղ կարգավորման անհրաժեշետությունը՝ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա։ Հակամարտությունների կարգավորումը, վստահության եւ հարեւան երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունների կառուցումը կարեւոր են տնտեսական եւ սոցիալական զարգացման ու համագործակցության տեսանկյունից։ Գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են ԵՄ կողմից արված ներդրումը հետագայում կայունության տարածման եւ վստահության կառուցման գործում, ինչպես նաեւ ընդգծում են այս ոլորտում ԵՄ հետագա ավելի լայն ներգրավվածության անհրաժեշտությունը»,–ասվում է հռչակագրի տեքստում՝ ընդգծելով, որ գագաթնաժողովի մասնակիցները կողմնակից են նախագահական մակարդակով 2009 թվականից ի վեր արված հայտարարություններին։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 397 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024