Արցախում տեղի ունեցած վեցերորդ գումարման խորհրդարանական ընտրությունները լայն արձագանք են գտել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական շրջանակներում։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ նախօրեին արած հայտարարությանը երեկ հետեւել է Եվրամիության հայտարարությունը։
«ԵՄ—ն հաստատակամորեն աջակցում է ստատուս—քվոյի հարցի շուրջ առաջընթաց գրանցելու եւ համընդհանուր խաղաղ բանակցությունների հասնելու հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ դրա համանախագահների ջանքերին։ ԵՄ—ն պատրաստ է հետագայում էլ աջակցել այն ջանքերին, որոնք ուղղված են հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորմանը»,–ասվում է ԵՄ տարածած հաղորդագրության մեջ։
Այս առնչությամբ քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նկատում է, որ ընտրությունները նպաստում են պետականության ամրապնդմանը, սակայն հակամարտության կարգավորման վրա որեւէ ազդեցություն ունենալ չեն կարող, մանավանդ որ Մինսկի խմբի ձեւաչափը փոխելն անհավանական է։
«Այս ամենը վկայում է, որ ղարաբաղցիները շատ լրջությամբ են մոտենում հարցին։ Իսկ ինչ վերաբերում է ընտրության արդյունքներին, վստահ կարելի է ասել, որ դրանք նախօրոք հայտնի չէին։ Ընտրությունների թափանցիկության մասին փաստում են նաեւ դիտորդական խմբերի եզրակացությունները»,–ասել է Իսկանդարյանը՝ հիշեցնելով, որ միջազգային դիտորդական խմբերը բարձր են գնահատել երկու օր առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները։
Իսկանդարյանը հետաքրքիր է համարել ԵԱՀԿ Մի
...
Կարդալ շարունակությունը »