ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 12:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 6 » Ժողովրդավարությունը ուրիշ կերպ չի լինում /Խորհրդարանական ընտրությունները նպաստում են ԼՂՀ պետականության ամրապնդմանը/
09:25
Ժողովրդավարությունը ուրիշ կերպ չի լինում /Խորհրդարանական ընտրությունները նպաստում են ԼՂՀ պետականության ամրապնդմանը/

Արցախում տեղի ունեցած վեցերորդ գումարման խորհրդարանական ընտրությունները լայն արձագանք են գտել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական շրջանակներում։ 
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ նախօրեին արած հայտարարությանը երեկ հետեւել է Եվրամիության հայտարարությունը։
«ԵՄ—ն հաստատակամորեն աջակցում է ստատուս—քվոյի հարցի շուրջ առաջընթաց գրանցելու եւ համընդհանուր խաղաղ բանակցությունների հասնելու հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ դրա համանախագահների ջանքերին։ ԵՄ—ն պատրաստ է հետագայում էլ աջակցել այն ջանքերին, որոնք ուղղված են հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորմանը»,–ասվում է ԵՄ տարածած հաղորդագրության մեջ։
Այս առնչությամբ քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նկատում է, որ ընտրությունները նպաստում են պետականության ամրապնդմանը, սակայն հակամարտության կարգավորման վրա որեւէ ազդեցություն ունենալ չեն կարող, մանավանդ որ Մինսկի խմբի ձեւաչափը փոխելն անհավանական է։
«Այս ամենը վկայում է, որ ղարաբաղցիները շատ լրջությամբ են մոտենում հարցին։ Իսկ ինչ վերաբերում է ընտրության արդյունքներին, վստահ կարելի է ասել, որ դրանք նախօրոք հայտնի չէին։ Ընտրությունների թափանցիկության մասին փաստում են նաեւ դիտորդական խմբերի եզրակացությունները»,–ասել է Իսկանդարյանը՝ հիշեցնելով, որ միջազգային դիտորդական խմբերը բարձր են գնահատել երկու օր առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները։
Իսկանդարյանը հետաքրքիր է համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարությունը ԼՂՀ ընտրությունների վերաբերյալ, ուր թեեւ նշվում էր, որ ընտրությունները Մինսկի խմբի դիրքորոշման վրա չեն ազդում, սակայն խումբը ողջունել է Ղարաբաղի՝ ընտրություններ անցկացնելու իրավունքից օգտվելու փաստը։
ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ հայտարարությամբ հանդես է եկել Հայ ազգային կոնգրեսը՝ ողջունելով ընտրությունների՝ Ղարաբաղի պետականության կարեւորագույն ատրիբուտներից մեկի, կայացման փաստը։
«Մեզ համար բացարձակապես անհասկանալի եւ անընդունելի է Ադրբեջանի եւ նրա ճնշման ներքո՝ միջազգային հանրության բացասական, եթե չասենք անհանդուրժողական, վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացող բոլոր ընտրությունների նկատմամբ, քանի որ դա հակասում է Մինսկի խմբի հիմնադրման մասին ԵԱՀԿ 1992թ. որոշման այն դրույթին, համաձայն որի «Լեռնային Ղարաբաղի ընտրված եւ այլ ներկայացուցիչները համաժողովի կհրավիրվեն նրա նախագահի կողմից որպես շահագրգիռ կողմեր»։
Միեւնույն ժամանակ կարեւոր ենք համարում այն հանգամանքը, որ այս տարի Մինսկի խմբի համանախագահները նրբացրել են իրենց մոտեցումը ղարաբաղյան վերջին ընտրությունների նկատմամբ՝ ապրիլի 30—ին ընդունած հայտարարության մեջ նշելով, որ ճանաչում են «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերը սեփական ապագան որոշելու գործում»,–ասված է ՀԱԿ—ի հայտարարության մեջ։
ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի դիտորդները եւս Լեռնային Ղարաբաղում կայացած խորհրդարանական ընտրությունների ավարտին հանդես են եկել հայտարարությամբ, որով ԱՄՆ—ը, Մեքսիկան եւ Բրազիլիան ներկայացնող դիտորդները ԼՂՀ ընտրությունները որակել են որպես արդար, թափանցիկ, եւ միջազգային չափանիշներին համապատասխան։
Դիտորդները մի շարք հանդիպումներ են ունեցել կուսակցությունների ներկայացուցիչների ու պաշտոնական անձանց հետ, ինչպես նաեւ այցելել են 16 ընտրատեղամասը, այդ թվում՝ հանրապետությունում միակ քրեակատարողական հիմնարկում տեղակայվածը։
«Լեռնային Ղարաբաղում ընտրողների եւ տեղամասերի աշխատակիցների՝ ժողովրդավարության սկզբունքներին հավատարիմ լինելը կարող է մրցակցել ցանկացած երկրի հետ»,–հայտարարել է Սանտա Քրուզի շրջանի ներկայացուցիչ Գեյլ Փելերինը։
«Դիտորդները նաեւ նշել են, որ Լեռնային Ղարաբաղում կանայք ընտրությունների լիիրավ մասնակիցներ են եղել թե՛ որպես ընտրող, թե՛ որպես կուսակցությունների, պաշտոնական անձանց եւ թեկնածուների ներկայացուցիչներ։ Դիտորդների խումբը զեկույց կպատրաստի, որում կներկայացվեն եզրակացություններն ու ընտրական գործընթացի բարելավման մասին առաջարկները։ Նախնական զեկույցը կպարունակի նաեւ ընտրությունների օրը տեղամասերից բացակայող եւ ընտրատեղամաս հասնելու հնարավորություն չունեցող քաղաքացիների համար քվեարկության այլընտրանքի իրականացման առաջարկներ»,–նշված է հայտարարության մեջ։
«Եվրոպական ազատ դաշինք» կուսակցության (EFA) հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում ընդօրինակելի ընտրությունները ժողովրդավարության բարձր մակարդակի ապացույց են։
Ղարաբաղում ընտրություններին հետեւող դիտորդների մեջ են եղել նաեւ EFA—ի անդամները, Եվրախորհրդարանի նախկին անդամներ Ինակի Իրազաբալբեյտինան, Ռաֆա Լարեյնան եւ իսպանական խորհրդարանում EFA—ի անդամ Էուսկո Ալկարտասունան։
«EFA—ն նորից հայտարարում է, որ ԵՄ—ն պետք է վերջապես փոխի Լեռնային Ղարաբաղի հարցում իր քաղաքականությունը եւ օգնի դեպի ծով ելք չունեցող այդ պետությանը միջազգային ճանաչման ճանապարհին։ Դա տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման միակ ուղին է, ինչպես նաեւ զինված սպառնալիքներն ու ագրեսիան կանխարգելելու համար ժողովրդավարության, արդարության եւ մարդու իրավունքների պաշտպանության արժեքների հաստատման միակ միջոցը։ Ապրիլի 17—ին Լուժիցայում Գլխավոր ասամբլեայի վերջին նստաշրջանում EFA—ն կոչ է արել ՄԱԿ—ի անդամներին ճանաչել Լեռնային Ղարաբաղը»,–ասված է հայտարարության մեջ։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 360 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024