Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 14
Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման, ավելի ստույգ՝ թանկացման համար արտադրող ընկերությունները հայտ են ներկայացրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ հրավիրած մամլո ասուլիսում այդ հայտը մի քանի գործոնով պայմանավորեց։
Ըստ այդմ, նախարարն այն տեսակետն ունի, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու նոր հայտ է ներկայացրել՝ ելնելով ստեղծված իրավիճակից, այն է՝ վերջին երեք տարիների ընթացքում ՀԷՑ—ը որոշակի պատճառներով լուրջ վնասներ է կրել, եւ «իրավիճակը ստիպում է գնալ սակագնի բարձրացման ճանապարհով»։
«Ատոմակայանի աշխատանքների չնախատեսված դադար եղավ, սակավաջուր տարի նաեւ, եւ ռեժիմների խախտումների հետեւանքով ՀԷՑ—ը լուրջ կորուստներ է ունեցել։ Եվ պետք է ասեմ, որ այս պատճառներից որեւէ մեկի համար ՀԷՑ—ը պատասխանատու չէ»,—ասաց Երվանդ Զախարյանը։ Սակայն նա նաեւ չհերքեց, որ «այդ վնասներն, այո, առաջացել են նաեւ վատ կառավարման հետեւանքով, սակայն հստակ չափանիշներ չկան, որպեսզի հնարավոր լինի գնահատել, թե որքան են կազմել վնասները վատ կառավարման արդյունքում։ Այնպես որ, ես կարծում եմ, որ ՀԷՑ—ը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման նոր հայտ է ներկայացրել՝ ելնելով ստեղծված իրավիճակից։ Այդ քայլին ստիպել են գնալ նաեւ վերջին շրջանում փոխարժեքի տատանումները»։
Տեղեկացնենք, որ էլեկտրաէներգետիկական համակարգի 5 խոշոր արտադրող կա
...
Կարդալ շարունակությունը »
|
Չինաստանի մայրաքաղաք Պեկինից Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա գնացքով կարելի է հասնել երկու շաբաթում, իսկ մնացած արեւմտաեվրոպական երկրներ՝ ավելի երկար ժամանակում։ Գտնվելով գլոբալացման գործընթացից դուրս՝ միեւնույն է դրան զուգահեռ երկիրն իր ուրույն զարգացումն է ապրում։ Մարդկային ռեսուրսի առկայության եւ այդ նույն մարդկանց աշխատասիրության շնորհիվ երկիրը հավակնում է դառնալ աշխարհում առաջինն իր տնտեսությամբ։ Ապշեցնում են սնկի նման աճող բազմահարկ շինությունները, որոնք մեծաթիվ շինարարների արագ աշխատանքի արդյունքն են։
Չի կարելի գնալ Չինաստան եւ չայցելել «Չինական մեծ պարիսպ» եւ «Արգելված քաղաք»։
Չինական մեծ պարիսպի շինարարությունը սկսել է Չինաստանի կայսր Ցին Շի Հուանդին (մ. թ. ա III դար)։ Նրա օրոք պարիսպը պաշտպանում էր չինական քաղաքակրթությունը հետագա ընդարձակումից, մասնատումից ու քոչվոր բարբարոսների հետ միաձուլումից։ Այն անցնում է երկրի հյուսիսային տարածքներով, երկարությունը 8851,8 կմ է։ Մեծ պարիսպը հաճախ անվանում են նաեւ աշխարհի ամենաերկար գերեզմանոց, քանզի կառուցելու ընթացքում անթիվ—անհամար շինարարներ մահացել են տաժանակիր աշխատանքից։
«Արգելված քաղաքը» Չինաստանի եզակի ճարտարապետական համալիրներից է, որը հայտնի է ողջ աշխարհին։ Քաղաքի պատմությունը սկսվում է XIII դարից, իսկ ավելի ուշ այն պարզապես անվանվում է Գուգուն՝ Հին պալատ։ XV դարից այս համալիրը հանդիսացել է Մին եւ Ցին դինաստիաների կայսրերի նստավայր։ Երբեմն այն անվանում են Մանուշակագույն կառ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ Մեծամորում, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի տարածքում, անցկացվեց ոստիկանության զորքերի մարտավարամասնագիտական զորավարժություն, որին ներկա էին ոստիկանության պետ գեներալ—լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության պետի տեղակալ գեներալ—լեյտենանտ Լեւոն Երանոսյանը, կոլեգիայի անդամներ, բարձրաստիճան սպաներ։
Զորավարժության սցենարով նախատեսված էր հավանական հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի հայտնաբերման եւ վնասազերծման հատուկ գործողությունը։
Վարժանքին մասնակցում էին ոստիկանության զորքերի ստորաբաժանումներ եւ ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության վարչության ծառայողներ։
Զորավարժությունը բաղկացած էր 2 փուլից։
1—ին փուլում հատուկ նշանակության գումարտակն իրականացնում է հակառակորդի խմբերի հայտնաբերման եւ վնասազերծման զորային գործողություններ ՀԱԷԿ—ի հարակից տարածքում, 2—րդ փուլում վնասազերծվում է պահպանվող օբյեկտ թափանցած դիվերսիոն հետախուզական խումբը։
Վարժանքին մասնակցող ստորաբաժանումները նախատեսված ժամկետում տեղեկացրին, որ հայտնաբերել են հակառակորդին, որը փորձում է դուրս գալ շրջափակումից եւ մարտի մեջ է մտել մեր ստորաբաժանումների հետ։
Կորուստներ տալով՝ հակառակորդը բաժանվում է մանր խմբերի եւ փորձում մի քանի ուղղություններով դուրս գալ շրջափակումից։
Մի խումբը շարժվում է դեպի հյուսիս եւ մարտի բռնվում ՈԶ ստորաբաժանումների հետ։ Հաջողվում է կենտրոնացված կրակի եւ ստորաբաժանումների կտրուկ մարտավարական գործողություններով վնասազերծել խումբը։
Հակառ
...
Կարդալ շարունակությունը »
|
«Նորարարական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները ՀՀ զինված ուժերում»
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը, Կորյուն Նահապետյանի նախագահությամբ, երեկ կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Նորարարական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները ՀՀ զինված ուժերում» թեմայով։
Լսումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, պետական գերատեսչությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, կարեւորելով լսումների թեման, առանձնացրել է մի շարք հանգամանքներ։ Նա նշել է, որ ԶՈՒ—ում արդեն իրականացվում են միջոցառումներ հայրենական արտադրության տեխնոլոգիաների զարգացման ու ներդրման ուղղությամբ, որոնք հետեւողական եւ խելամտորեն իրագործելու արդյունքում հնարավորություն են ընձեռելու սեփական ջանքերով հասնել ռազմական կարիքների ապահովման նշանակալի մակարդակի։ Բացի այդ, սույն թվականի մայիսի 2—ին ուժի մեջ է մտել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքը՝ ստեղծելով ռազմարդյունաբերական համալիրի այնպիսի իրավական դաշտ, որը նպաստելու է սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նոր նմուշների ստեղծման համար համակարգված քաղաքականության իրականացմանը։ Այնուամենայնիվ, հանձնաժողովի նախագահի դիտարկմամբ, ոլորտում առկա են նաեւ մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են, մասնավորապես, ռազմարդյունաբերության ոլորտում մասնավոր հատվածի կայացմանը, ավելի բարձր մրցակցության խթանմանը, սոցիալ—տնտեսական եւ հարկային ավելի ճկուն քաղաքականության ապահովմա
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|