ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 18:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 04

Երեւանի կենտրոնում երեկ հիշարժան արարողություն էր։ Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցուն հարակից Ս. Աննա նորակառույց եկեղեցու օծման արարողությունն էր, որին ներկա էին նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի։ 
Ս. Աննա եկեղեցին եւ Երեւանի կաթողիկոսական նստավայրը կառուցվել են Հրայր եւ Աննա Հովնանյանների բարերարությամբ, ճարտարապետն է Վահագն Մովսիսյանը։ 
Եկեղեցու հիմնարկեքի արարողությունը կատարվել է 2011թ. ապրիլի 30—ին, շինարարությունն ավարտվել է 2015թ. ապրիլին։ 
Օծման կարգն իրականացվեց ձեռամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ—ի, Արարատյան հայրապետական թեմի փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի։
Գարեգին Բ—ն օծման արարողությունից հետո իր երախտագիտությունը հայտնեց բարերարներ Հրայր եւ Աննա Հովնանյաններին։ Նրա խոսքով՝ գաղտնիք չէ, որ կաթողիկե եկեղեցին, որը 13—րդ դարի կառույց է, շատ այլ եկեղեցիների ճակատագրին արժանանալով, հանդիպել է խորհրդային իշխանությունների անբարեհաճ վերաբերմունքին։ «Կաթողիկե եկեղեցում սուրբ պատարագին մասնակցողներն իրենք կարող են վկայել, որ եկեղեցին շատ փոքր էր համայնքի բոլոր անդամներին իր մեջ առնելու համար։ Ուրախ ենք, որ Սուրբ Աննա եկեղեցու կառուցմամբ այլեւս մեր հավատավոր ժողովուրդը պետք է կարողանա մասնակցություն բերել սրբազան պատարագին եկեղեցու լուսեղեն հ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 397 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։

Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ քննարկվել է ապրիլքսանչորսյան միջոցառումների ընթացքը, ի մի են բերվել կատարված աշխատանքները։ Նա ընդգծել է, որ կուսակցությունը եւս մեկ անգամ ամրագրել է այն դիրքորոշումը, որ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցով հայ ժողովրդի պայքարը չի ավարտվել, այլ թեւակոխում է նոր փուլ։
Ըստ ՀՀԿ խոսնակի՝ քննարկվել է Արցախի ԱԺ ընտրություններին խորհրդարանական պատվիրակության մասնակցության հարցը։ Պատվիրակությունը կղեկավարի Էդուարդ Շարմազանովը, ընդգրկված կլինեն անդամներ խորհրդարանական բոլոր խմբակցություններից։
Նիստում քննարկվել է նաեւ սահմանադրական բարեփոխումների գործընթացը, եւ արձանագրվել է, որ այն ընթանում է բնականոն հունով։
Հարցին, թե սահմանադրական բարեփոխումների հարցում քաղաքական կոնսոլիդացիա կա՞, Շարմազանովը դրական պատասխան է տվել։
Նա հավաստիացրել է, որ Հայաստանի հանրապետական կուսակցության օրակարգում կառավարության կազմի եւ վարչապետի փոփոխության հարց չկա։
Էդուարդ Շարմազանովը նաեւ հայտնել է, որ ՀՀ նախագահը մայիսի 8—ին Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստին, իսկ մայիսի 9—ին կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70—ամյակին նվիրված միջոցառումներին։ Իսկ մինչ այդ ՀՀ նախագահն աշխատանքային այցով կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 414 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024