Աշխատանքային այցով ԱՄՆ—ում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միտչ Մըքոնելի եւ դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Հարրի Ռիդի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ Սենատի հանրապետական եւ դեմոկրատ մի շարք այլ անդամներ։
Զրուցակիցները քննարկել են հայ—ամերիկյան միջխորհրդարանական փոխգործակցությանն ու երկկողմ բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանը եւ խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել՝ այդ հարաբերություններում ԱՄՆ Կոնգրեսի ուրույն դերակատարությանը։
Հանրապետության նախագահի խոսքով, նաեւ սենատորներ Միտչ Մըքոնելի եւ Հարրի Ռիդի ակտիվ ջանքերի շնորհիվ այդ հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել զրուցակիցներին՝ տարիներ շարունակ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում առանձնահատուկ վերաբերմունք եւ հոգածություն ցուցաբերելու համար։
Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչումից ի վեր հայ—ամերիկյան հարաբերություններն ընդգրկել են համագործակցության լայն շրջանակ։ Հայաստանը եւ ԱՄՆ—ը ամուր գործընկերային հարաբերություններ ունեն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթություններում։
Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության կայացմանը տարիներ շարունակ
...
Կարդալ շարունակությունը »