Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 3 Հյուրեր: 3 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20
Երեկ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում աշխատանքն է սկսել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ջեյմս Կլապիսոնը։
Օրակարգի հաստատումից հետո ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Նա մասնավորապես ասել է.
«Հարգելի գործընկերներ,
Տիկնայք եւ պարոնայք,
Ուրախ եմ ողջունել ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի մասնակիցներին Երեւանում։
Հայաստանի եվրոպական ուղղվածությունը, եվրոպական կառույցներին ինտեգրվելու քաղաքականությունը բնական ընտրության արդյունք են՝ հիմնված մեր ընդհանուր արժեհամակարգի, հարուստ մշակութային եւ քրիստոնեական ժառանգության վրա եւ բխում են մեր ներքին օրակարգից։ Հայաստանը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մաս է ինչպես իր անցյալով, այնպես էլ իր ներկայով՝ ժողովրդավարության հաստատման, իրավունքի գերակայության ապահովման, հիմնարար ազատությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ստանձնած իր հանձնառությամբ։ Մենք դիտարկում ենք Եվրոպայի խորհրդին մեր անդամակցությունը եւ եվրոպական մյուս կառույցների հետ փոխգործակցությունը որպես Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման եւ արդյունավետ բարեփոխումների իրականացման կարեւոր գործոն։ Այս հիմնարար եվրոպական արժեքների վրա հիմնված պետական համակարգ ունենալու ձգտումը միշտ հստակ է եղել մեր հասարակության շրջանում։
Մեր համատեղ ջանքերի արդյունքները տեսանելի են եւ անշրջելի։ Զգալի առաջընթաց է ա
...
Կարդալ շարունակությունը »
|
Գորիս—Ստեփանակերտ մայրուղու վրա գտնվող Լաչին քաղաքը, որ մինչեւ 1923 թվականը փոքր գյուղ էր եւ կոչվում էր Աբդալյար, իսկ հետագայում բնակեցվեց հիմնականում քրդերով ու թուրքերով, դարձավ Կարմիր Քուրդիստանի (մինչեւ 1930 թ.), այնուհետեւ Լաչինի շրջանի վարչական կենտրոնը, իսկ 1988 թվականից սկսած թշնամու կողմից վերածվեց ռազմական խոշոր հենակետի։ Այստեղից էին թուրքերը ռմբակոծում Գորիսի տարածքը։ Իսկ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի հայության համար պարզապես պատուհաս էր Լաչինը։ 1991 թ. «Օղակ» գործողության ժամանակ մայիսի կեսին հայաթափված Բերդաձորի ձերբակալված տղամարդկանց հիմնականում Լաչինի ոստիկանությունում էին պահել եւ խոշտանգել։
Արցախի եւ մայր հայրենիքի միջեւ անջրպետ դարձած ռազմական այս հենակետի վերացումը հնարավոր դարձավ 1992 թվականի մայիսի 18—ին՝ Շուշիի ազատագրումից 10 օր հետո։ Մեր հաղթական ուժերը Բերդաձորի եւ Գորիսի կողմերից մտան Լաչին եւ իրականացրեցին ՄԻԱՑՈՒՄԸ։ 1994 թվականի սկզբին սկսվեց ազատագրված մեր հայրենիքի վերաբնակեցումը, եւ Լաչինը դարձավ Բերձոր, շրջանը վերանվանվեց պատմական Քաշաթաղ անունով, վերստին հայացավ...
Տոնականորեն զարդարված ու մարդաշատ էր Բերձորի Խաղաղության հրապարակը, որի հարեւանությամբ գտնվող բլրակի վրա է արցախյան գոյամարտում նահատակված քաջորդիներին նվիրված հուշահամալիրը՝ խոնարհված 3 պատերով, որոնց վրա քանդակված են Քաշաթաղի տարածքում նահատակված 300—ից ավելի քաջերի անունները։ Այստեղ կան նաեւ մոտ 10 հուշակոթողներ, այդ թվում սպարապետ Վազգեն Սարգսյ
...
Կարդալ շարունակությունը »
|
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հարցազրույց է տվել «New York Times» պարբերականին, որտեղ խոսել է Թուրքիայի սահմանադրական դատարանում Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հարցով բացված դատից։
Նրա խոսքով, դա թուրքերից հայկական ունեցվածքը պահանջելու առաջին իրավական քայլն է։
«Եթե Թուրքիայի իրավապահ մարմինները մերժեն հայցը, դա ավելի կխորացնի Թուրքիայի եւ 10 միլիոնանոց հայկական սփյուռքի բաժանումը»,—ասել է Արամ Առաջինը՝ նշելով, որ նախքան հայց ներկայացնելը խորհրդակցել է 30 իրավաբանների հետ, այդ թվում եւ թուրք։
«Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում եկեղեցու ջանքերը կարեւոր էին, սակայն 100 տարի անց ժամանակն է շեշտը դնել հատուցման վրա։ Դա եկեղեցու նստավայրն է։ Դա իրավական առաջին քայլն է, որին հետեւելու է եկեղեցիները, վանքերը, եկեղեցու եւ մարդկանց ունեցվածքները վերադարձնելու մեր պահանջը։ Մենք առաջ ենք շարժվելու քայլ առ քայլ»,– ավելացրել է Վեհափառ հայրապետը։
Հոդվածի հեղինակ Ռիք Գլեդսթոունը նշում է, որ մինչ այժմ Թուրքիայի սահմանադրական դատարանը չի արձագանքել հայցին, իսկ հայկական եկեղեցու առաջնորդի կարծիքով, թուրք դատավորները հնարավոր է անտեսում են դա, թեեւ Քոզանի (նախկին Սիս) քաղաքապետ Մուսա Օզթուրքը օրերս ազդանշան է տվել, որ եկեղեցին ծանր պայքար է մղելու, քանի որ սեփականության ոչ մի ապացույց չունի։ Արամ Ա—ն ընդունել է, որ եկեղեցին փաստաթղթեր չունի, սակայն ապացույցների հարցն աբսուրդ է որակել՝ հաշվ առնելով սեփականության իրական բնույթը։
«Ս
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|