ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 00:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 4
Հյուրեր: 4
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Կյանքի ճանապարհի ազատագրման խորհուրդը
09:02
Կյանքի ճանապարհի ազատագրման խորհուրդը

Գորիս—Ստեփանակերտ մայրուղու վրա գտնվող Լաչին քաղաքը, որ մինչեւ 1923 թվականը փոքր գյուղ էր եւ կոչվում էր Աբդալյար, իսկ հետագայում բնակեցվեց հիմնականում քրդերով ու թուրքերով, դարձավ Կարմիր Քուրդիստանի (մինչեւ 1930 թ.), այնուհետեւ Լաչինի շրջանի վարչական կենտրոնը, իսկ 1988 թվականից սկսած թշնամու կողմից վերածվեց ռազմական խոշոր հենակետի։ Այստեղից էին թուրքերը ռմբակոծում Գորիսի տարածքը։ Իսկ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի հայության համար պարզապես պատուհաս էր Լաչինը։ 1991 թ. «Օղակ» գործողության ժամանակ մայիսի կեսին հայաթափված Բերդաձորի ձերբակալված տղամարդկանց հիմնականում Լաչինի ոստիկանությունում էին պահել եւ խոշտանգել։ 
Արցախի եւ մայր հայրենիքի միջեւ անջրպետ դարձած ռազմական այս հենակետի վերացումը հնարավոր դարձավ 1992 թվականի մայիսի 18—ին՝ Շուշիի ազատագրումից 10 օր հետո։ Մեր հաղթական ուժերը Բերդաձորի եւ Գորիսի կողմերից մտան Լաչին եւ իրականացրեցին ՄԻԱՑՈՒՄԸ։ 1994 թվականի սկզբին սկսվեց ազատագրված մեր հայրենիքի վերաբնակեցումը, եւ Լաչինը դարձավ Բերձոր, շրջանը վերանվանվեց պատմական Քաշաթաղ անունով, վերստին հայացավ...
Տոնականորեն զարդարված ու մարդաշատ էր Բերձորի Խաղաղության հրապարակը, որի հարեւանությամբ գտնվող բլրակի վրա է արցախյան գոյամարտում նահատակված քաջորդիներին նվիրված հուշահամալիրը՝ խոնարհված 3 պատերով, որոնց վրա քանդակված են Քաշաթաղի տարածքում նահատակված 300—ից ավելի քաջերի անունները։ Այստեղ կան նաեւ մոտ 10 հուշակոթողներ, այդ թվում սպարապետ Վազգեն Սարգսյանին, հատուկ գնդի՝ Շուշիի ազատագրման ժամանակ մարտիրոսված քաջերին նվիրված խաչքար—կոթողները։
Բերձոր էր ժամանել Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ կառավարության անդամների հետ։ Հուշահամալիրում կայացավ տոնի հանդիսավոր մասը։ Սկզբում ծաղիկներ խոնարհվեցին հուշակոթողների եւ խոնարհված պատերի մոտ։ Ներկաները 1 րոպե լռությամբ հարգում են նահատակ ազատամարտիկների հիշատակը։ Շրջանի տարբեր դպրոցների աշակերտներ ասմունքեցին ու երգեցին։ Այս մանուկները շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի կողմից արժանացան պատվոգրի եւ նվերների։ Բերձորի քաղաքապետ Արթուր Սահակյանն իր շնորհավորական խոսքում կարեւորեց այն, որ ազատագրված Բերձորը դարձավ բանալին այն դարպասի, որը մնայուն կապ ստեղծեց մայր հայրենիքի եւ Արցախի միջեւ։
Շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը նշեց. «Մեր արմատներն այս հողում ունեն հազարամյակների պատմություն։ Եվ որքան էլ թշնամին ջանացել է ոչնչացնել, միեւնույն է՝ դրանք արմատախիլ անել հնարավոր չէ, եւ մի ծիլն էլ բավարար է՝ կրկին ծաղկելու համար»։
Արցախի վարչապետ Ա. Հարությունյանը, հանձնելով նաեւ Արցախի ազատամարտիկների միության կողմից տրված պարգեւները, շնորհավորեց պարգեւատրվածներին՝ հայտնելով նաեւ շնորհակալություն լավ աշխատանքի համար եւ հավելեց. «Ամենակարեւորը, ուզում եմ շնորհավորել մեզ բոլորիս Բերձորի ազատագրման 23—ամյակի առթիվ, որը հնարավորություն տվեց արցախցուն ցամաքային ճանապարհով կապ հաստատել մայր հայրենիքի հետ։ Առանց այդ հաղթանակի վտանգված էր Արցախի ճակատագիրը։ Այսօր այստեղ են այդ հաղթանակը կերտող ազատամարտիկներից շատերը՝ իմ մարտական ընկերները, որոնց բոլորիս անունից շնորհակալություն եմ հայտնում»։
Օրն ավարտվեց տոնական հրավառությամբ։  hhpress.am

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 451 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024