ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 19:42
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 4
Հյուրեր: 4
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 19

«Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտում մինչ տարեվերջ գործունեություն կծավալի առնվազն 10 ընկերություն։ Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) ծրագրի ղեկավար Նիկա Մանուկովան։ «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու մեկնարկը հայտարարված է, մենք պատրաստ ենք պոտենցիալ ներդրողների ու շահագործողների կողմից կառավարությանը փաթեթներ ներկայացնելու։ Մենք բանակցություններն սկսել ենք մինչ մեկնարկը հայտարարելը, եւ արդեն խնդիրները հստակեցվում են, պլանները՝ որոշակիանում։ Մեր կանխատեսումով՝ մինչ տարվա վերջ կունենանք մինիմում 10 շահագործող ընկերություններ, որոնք կստեղծեն 300—500 նոր աշխատատեղեր»,–ասաց Նիկա Մանուկովան։
Նրա խոսքով՝ «Մերիդիանում» աշխատանքի թույլտվություն ստանալու համար դիմած ընկերություններն արտասահմանյան են, իսկ ներդրումները՝ օտարերկրյա։ «Հայկական ընկերություններ չկան։ Հայկական ընկերությունը, եթե ցանկություն կհայտնի ազատ տնտեսական գոտում աշխատել, պետք է փաթեթ ներկայացնի կառավարություն, թույլտվություն ստանա, բայց դա չի նշանակում, որ պետք է իր գործող բիզնեսը փակի ու տեղափոխվի ազատ տնտեսական գոտի, այլ, որ նոր ներդրում պետք է իրականացնի, նոր շուկաներ ունենա, որոնք բացառապես արտահանմանն ուղղված կլինեն»,–հայտնեց Նիկա Մանուկովան՝ հավելելով, որ ազատ տնտեսական գոտու տարածքում վաճառք չի նախատեսվում։
Ինչ վերաբերում է նրան, թե կոնկրետ որ ընկերությու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 479 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ ԱԺ նիստի աշխատանքին հետեւող Երեւանի եւ Արարատի մարզի թվով 33 ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների նախագահներին։
ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի եւ մայիսի 18–21–ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը հաստատելուց հետո պատգամավորները քվեարկությամբ ընդունել են ԱԺ նախորդ քառօրյա նիստերում քննարկված օրենքների նախագծերը։
Այնուհետեւ պատգամավորները շարունակել են առաջին ընթերցումով քննարկել ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Էլինար Վարդանյանի հեղինակած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է բարձրացնել գործող օրենսդրությամբ երաշխավորված բանկային ավանդների հատուցման սահմանաչափերը՝ դարձնելով հինգ եւ տասը միլիոն դրամ՝ համապատասխանաբար արտարժութային եւ դրամային ավանդների համար։ Նշենք, որ ներկայումս սահմանված են հատուցման երկու եւ չորս միլիոն ՀՀ դրամ սահմանաչափեր՝ համապատասխանաբար արտարժութային եւ դրամային ավանդների փոխհատուցման համար այն դեպքում, երբ բանկը ճանաչվում է անվճարունակ։
Գլխադասային՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացութ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 393 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին մասնակցել է ՀՀ ոստիկանության 97—րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին։
Հանրապետության նախագահը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է ոստիկաններին։ Նախագահի հրամանագրերով ոստիկանության մի շարք ծառայողներ արժանացել են ՀՀ պետական պարգեւների, շնորհվել են նաեւ բարձրագույն կոչումներ։ Սերժ Սարգսյանը հանդիսավոր նիստի ժամանակ հանձնել է պետական պարգեւները, շնորհավորել եւ նոր հաջողություններ մաղթել պարգեւատրվածներին։


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ ոստիկանության օրվա առթիվ
 

Հարգելի՛ ոստիկաններ,
Ինչպես հիշում եք, այս տարի ձեր մասնագիտական տոնը համընկավ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումների ամենաինտենսիվ փուլի հետ եւ հասկանալի պատճառներով՝ առաջին հերթին ձեր բոլորի գերծանրաբեռնվածության պատճառով, հնարավոր չեղավ հավուր պատշաճի նշել այս տոնը։
Ուստի այսօր ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ։
Ձեր ծառայությունն առանձնահատուկ է եւ դժվարին։ Դուք իսկապես բարդ, բայց նաեւ շնորհակալ եւ պատվաբեր աշխատանք եք ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 409 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024