ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.11.2024, 14:11
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 26 » Շարունակում ենք մնալ խաղաղ կարգավորման կողմնակից
09:42
Շարունակում ենք մնալ խաղաղ կարգավորման կողմնակից

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԵՄ «Արեւելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովի շրջանակներում ընդունված հռչակագրին, որում անդրադարձ կա նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ բանակցային ճանապարհով կարգավորման ճանապարհի կողմնակիցը. «Սա այն ճանապարհն է, որը կտանի երկխոսության եւ հակամարտող կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորմանը, ինչը շատ կարեւոր նշանակություն ունի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու առումով»։
Նա ընդգծել է, որ հակամարտող կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորումը կհանգեցնի հայ—ադրբեջանական սահմանին, ինչպես նաեւ շփման գծում հրադադարի պայմանագրի իրականացմանը. «Մենք ամեն ինչ իրականացնում ենք համապատասխան ռազմական փորձագիտության շրջանակներում։ Այն ամենը, ինչը կնպաստի այս խնդիրների կարգավորմանը, մենք դրա կողմնակիցն ենք»։
Նրա խոսքով, հայկական կողմը Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումը իրականացնում է պատշաճ կերպով։
«Եթե մեզ հրահրեն, սադրանքներ լինեն, եթե ագրեսիա լինի Արցախի հանդեպ, իսկ մենք Արցախի ժողովրդի խաղաղ արարման երաշխավորն ենք, ապա ամեն ինչ կանենք, որ Արցախի ժողովրդի խաղաղ կենսագործունեության այդ տարածքը, որը կոչվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ամբողջական մնա, եւ ըստ անհրաժեշտության, մենք կարող ենք ռազմական գործողությունների դաշտը տեղափոխել այլ տարածքներ»,–հայտարարել է Օհանյանը։
Պատասխանելով հարցին, թե նպաստե՞լ է արդյոք ԵՏՄ—ին անդամակցումը Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմանը, Սեյրան Օհանյանը ասել է. «Գտնվելով այս տարածաշրջանում՝ Հայաստանը չի կարող ապահովել պատշաճ անվտանգություն, եթե չհամագործակցի տարածաշրջանային երկրների եւ գերտերությունների հետ, որոնք նաեւ մեր ռազմավարական դաշնակիցներն են»։
Նա վստահեցրել է, որ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության ուղղությամբ նախատեսված բոլոր քայլերը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում իրականացվում են։
Նախարարը նաեւ ընդգծել է, որ վերջին տարիներին բավականին լուրջ աշխատանք է տարվել Հայաստանում ռազմական արդյունաբերության ոլորտի զարգացման ուղղությամբ. «Արդեն ընդունվել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքը, որի շրջանակներում մենք համապատասխան աշխատանք են տանում նաեւ տեղեկատվական ոլորտի մեր հայրենի արտադրողների հետ»։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 470 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024