ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.11.2019, 19:46
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [601]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [800]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [628]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 8 » Ընդունվել է օրենքների հինգ փաթեթ /Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը/
09:16
Ընդունվել է օրենքների հինգ փաթեթ /Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը/

Երեկ խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Պատգամավորները նաեւ ընդունել են «2015 թվականի մայիսի 7–ի արտահերթ նիստի անցկացման հատուկ ընթացակարգի (առանց ընդմիջման աշխատելու) մասին» ՀՀ ԱԺ որոշումը։
Պատգամավորները շարունակել են առաջին ընթերցմամբ քննարկել կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։
Գլխադասային՝ ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը։
Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել ԱԺ պատգամավորները։
Նշելով, որ փաթեթը զերծ չէ թերություններից, Գագիկ Ջհանգիրյանը կառավարության ներկայացուցչին առաջարկել է առաջինից երկրորդ ընթերցում համապատասխան փոփոխություններ կատարել։
Կորյուն Նահապետյանը, ողջունելով ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը՝ միեւնույն ժամանակ մտահոգություն է արտահայտել փաթեթի մի շարք հոդվածների վերաբերյալ։
Կարեւորելով օրենսդրական նախաձեռնությունը՝ Արփինե Հովհաննիսյանն առաջարկել է առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացնել առաջարկներ եւ դրանց հիման վրա լրամշակել փաթեթը։
Էդմոն Մարուքյանն իր ելույթում անդրադարձել է խոշտանգումների դեպքերին եւ դրանց առնչություն ունեցող անձանց պաշտոնական լիազորությունների դադարեցմանը, կարեւորել խոշտանգումների հետ կապված փոխհատուցման ինստիտուտի ստեղծումը։
Հովհաննես Մարգարյանը կարեւորել է փաթեթի ընդունումը, խոսել խոշտանգման դեպքերից եւ հետեւանքներից, անհրաժեշտ համարել քրեական օրենսգրքով այնպիսի գործիքակազմի ստեղծումը, որը կկանխարգելի խոշտանգումները։
Հովհաննես Սահակյանը եւս կարեւոր է համարել նախաձեռնությունը եւ նշել, որ փաթեթի վերաբերյալ ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովն առաջիկայում կազմակերպելու է աշխատանքային քննարկում։
Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանն անդրադարձել է ելույթներում հնչած հարցադրումներին եւ տվել պարզաբանումներ։ Նա կարեւորել է պատգամավորների ներկայացրած նկատառումները փաթեթը կատարելագործելու առումով։
Այնուհետեւ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը։ Նա տեղեկացրել է, որ փաթեթն էականորեն փոփոխվել է, ընդունվել են պատգամավորների առաջարկները։ ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր։
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը, որի վերաբերյալ առաջարկների մի մասն ընդունվել է։ ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի ներկայացմամբ՝ երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով, ինչպես նաեւ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
ՀԱԿ խմբակցության տեսակետը «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ ներկայացրել է խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։ Ըստ նրա՝ քննարկվող նախագծերը նպաստելու են Հայաստանի արտաքին առեւտրի մենաշնորհացմանը։ Նա իրազեկել է, որ ՀԱԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու փաթեթին։
Եզրափակիչ ելույթում Վախթանգ Միրումյանն անդրադարձել է քննդատական ելույթներին եւ տվել պարզաբանումներ։
Քննարկված հինգ օրենսդրական փաթեթները խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է։
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Երկրորդ ընթերցումով քննարկվել է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը։
Այնուհետեւ խորհրդարանականներն առաջին ընթերցումով քննարկել են «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը։ Կառավարությունն առաջարկում է կարգավորել քննչական կոմիտեի ծառայողների կենսաթոշակային իրավունքներն անցումային փուլում։
Հարակից զեկույցում ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը։
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկման է ներկայացրել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխութուններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նշվել է, որ օրենքի 7–րդ հոդվածից առաջարկվում է հանել 1–ին մասի երկրորդ նախադասությունը, որով սահմանվում է, թե ով կարող է ընտրվել համայնքի ղեկավար եւ ավագանու անդամ։ Նշվել է նաեւ, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 132–րդ հոդվածով արդեն իսկ սահմանված են այդ չափանիշները։ Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 24–րդ հոդվածը, որտեղ նույնպես սահմանվում է, թե ով կարող է ընտրվել համայնքի ղեկավար։ Առաջարկվում է հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից իրենց լիազորությունները վայր դնելու ժամկետը պայմանավորել ոչ թե համայնքի ղեկավարի ընտրվելու, այլ վերջինիս լիազորությունների ստանձնման հանգամանքով։ Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 85–րդ հոդվածը։ Օրինագծով նախատեսվում է համայնքի զարգացման ծրագրի հասկացության սահմանում եւ ծրագրի ընդունման, դրանում փոփոխությունների (լրացումների) կատարման ընթացակարգի հստակեցում, ծրագրի պարտադիր բաղադրիչների սահմանում։
ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը։
Ներկայացնելով ՀԱԿ խմբակցության տեսակետը՝ Լեւոն Զուրաբյանը նշել է, որ Հայաստանում ինքնակառավարման ինստիտուտը խարխլված է, եւ քննարկվող նախագիծը իմիտացիոն բնույթ է կրում։ Խմբակցության ղեկավարի խոսքով՝ փորձ է արվում համայնքները վերահսկելի դարձնել կենտրոնական իշխանության կողմից։ Նա առաջարկներ է ներկայացրել համայնքների կենսագործունեության բարելավման վերաբերյալ, իր մոտեցումները ներկայացրել համայնքների խոշորացման մասին։
Եզրափակիչ ելույթներում ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանն ու ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն անդրադարձել են հնչեցված կարծիքներին եւ պարզաբանումներ ներկայացրել համայնքների խոշորացման վերաբերյալ։
Վաչե Տերտերյանն առաջին ընթերցումով ներկայացրել է նաեւ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է օրենքի 10–րդ հոդվածի 2–րդ մասով նախատեսված ժամկետների երկարաձգումը մինչեւ 2018 թ. հունվարի 1–ը, ինչպես նաեւ Երեւանի համայնքային ծառայության մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների ձեւավորման ընթացակարգերի տարածումը 15000–ից ավելի բնակչություն ունեցող բոլոր համայնքների վրա։
Հարակից զեկույցում ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը նշել է, որ հանձնաժողովում տեւական քննարկումների փուլ է անցել հարցը եւ արժանացել դրական եզրակացության։
Երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» եւ կից ներկայացված օրենսդրական փաթեթը։
Քննարկվել է Հայաստանի Հանրապետության եւ գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ 2014 թ. նոյեմբերի 12–ին Հռոմում ստորագրված «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի (ԵԳՖԱԾ) ֆինանսավորման համաձայնագիրը։ Հիմնական զեկուցող, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը նշել է, որ համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 7 մլն 250 հազար հատուկ փոխառության իրավունքին համարժեք վարկ եւ 231 հազար հատուկ փոխառության իրավունքին համարժեք դրամաշնորհ՝ ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի ֆինանսավորման համար։ Փոխառության մարման ժամկետն է 25 տարի։ Ծրագիրը բաղկացած է 4 բաղադրիչից՝ գյուղական ֆինանսավորում, գյուղական ենթակառուցվածքներ, ֆերմերների իրազեկում եւ աջակցություն, ծրագրի կառավարում։ Համաձայնագրով, մասնավորապես, նախատեսվում է հանրապետության յոթ մարզերի գյուղական համայնքներում բարելավել ջրամատակարարման եւ ոռոգման համակարգերը՝ առաջնահերթություն տալով աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարածքներին։
Համաձայնագրի քննարկումը կշարունակվի ԱԺ հաջորդ նիստերի ընթացքում։
ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից ստացվել է պաշտոնական գրություն, որով առաջարկվում է կառավարության նախաձեռնությամբ մայիսի 5–ին գումարված արտահերթ նիստի օրակարգից հանել մայիսի 7–ի ժամը 18։00–ի դրությամբ չքննարկված հարցերը, իսկ քննարկված հարցերի քվեարկությունն իրականացնել առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում։
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 169 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019