ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 00:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 8 » Քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանի շնորհավորանքը վետերաներին /Հաղթանակի և խաղաղության տոնի 70 ամյակի կապակցությամբ/
10:06
Քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանի շնորհավորանքը վետերաներին /Հաղթանակի և խաղաղության տոնի 70 ամյակի կապակցությամբ/
Картинки по запросу հաղթանակի օր մայիսի 9
1939 թվականին, Հիտլերյան Գերմանիան հրահրեց համաշխարհային տիրապետության հաստատման համար խելացնոր պատերազմ, 1941 թվականին հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա` նպատակ ունենալով ստրկացնել և իր գերիշխանությունը հաստատել նրա ժողովուրդների վրա:
Հայ ժողովուրդը, որը դեռ նոր էր թոթափել Առաջին համաշխարհային պատերազմի ահասարսուռ հետևանքները և կրում էր Ստալինյան միահեծան վարչակարգի ռեպրեսիան, ամնասն չմնաց Երկրորդ Համաշխարհային պատերազմի արյունահեղ պայքարից: Հայաստանը կազմավորեց և պատերազմ ուղարկեց իր ազգային դիվիզիաները, ուր Հիտլերյան ներխուժման դեմ մարտնչեցին հարյուր հազարավոր հայորդիներ: Տալով անվանի շատ զորահրամանատարներ և հերոսներ, հայ զինվորները պսակվեցին  անմոռանալի փառքով:
Բաղձալի հաղթանակը կերտվեց թանկ գնով, Հայաստանի հարյուր-հազարավոր զավակներ  զոհվեցին հանուն խաղաղության և հայրենիքի վաղվա օրվա կերտման համար: Պատերազմի ավարտը նախանշեց երկրի տնտեսության և խաղաղ ստեղծագործ շինանարարության նոր փուլ, Հայրենական պատերազմի մասնակից վետերաները գալիքի հանդեպ նոր հավատով կերտեցին մեր նորագույն պատմության լուսավոր էջերը:
Մայիսյան հաղթանակի այս օրը մենք համակվում ենք համախմբվածության և ազգային ոգու արժանապատվության զգացումով, որի շնորհիվ ձեռք բերվեցին մեր հաջողություններն ու հաղթանակները:
ՙՈչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել՚. այս կոչը ուղեկցում է մեզ միշտ, և  գլուխ  ենք խոնարհում պատերազմական սերնդի առաջ, որոնց զրկանքների և զոհողությունների գնով կերտվեց հայրենիքի ապագան:
Մեր համայնքում են ապրում Հայրենական պատերազմի պանծալի վետերաներ` Ավագ Գրիգորյանը, Սուրեն Աղաջանյանը և  Պավել Բարսեղյանը , որոնց հայրենասիրական գործը պարտավորվորեցնում է մեզ հիշել նրանց լուման`  խաղաղ ու հուսալի մեր ժամանակների կերտման համար: 
Հաղթանակի 70 ամյակի կապակցությամբ քաղաքապետարանի և համայնքի ավագանիների անունից շնորհավորում եմ մեր վետերաներին և ցանկանում նրանց առողջություն, երկար տարիների կյանք և անձնական երջանկություն:
Մայիսը նաև մեր ժամանակների հաղթական խորհուրդն է կրում, մենք ազգովի նշում ենք Շուշիի ազատագրման օրը և փառաբանում  արցախյան ճակատամարտում իրենց անուները անմահացրած քաջարի հայորդիներին: Մենք մեր մաղթանգն ու շնորհավորանքն ենք հղում ԵԿՄ անդամներին ու բոլոր վետերաներին, ցանկանալով նրանց երջանկություն, առողջություն և ամենայն բարօրություն աշխատանքում ու կյանքում:
 
Ռոբերտ Գրիգորյան
Մեծամորի քաղաքապետ
Կատեգորիա: Համայնք | Դիտումներ: 515 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024