ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 5
Հյուրեր: 5
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 8 » Հայերը Հայրենական մեծ պատերազմում–2
09:16
Հայերը Հայրենական մեծ պատերազմում–2

Հայրենական մեծ պատերազմի ողջ ընթացում հայ զինվորականները տվեցին անձնազոհության եւ հրամանատարական բարձր ունակությունների անթիվ օրինակներ։ Աչքի ընկան ֆաշիզմի դեմ տարվող պայքարում պատերազմի բոլոր ռազմաճակատներում։ Պատերազմի առաջին օրերին Բրեստի ամրոցի կայազորի կազմում ծառայող հայ մարտիկները, որոնց թիվը կազմում էր մոտ 200 հոգի, նույնպես ակտիվ մասնակցեցին ամրոցի պաշտպանության համար մղվող մարտերին։
Իսկ պատերազմի առաջին տարում 4 հայորդիներ արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչմանը։ Նրանցից առաջինը այդ կոչմանն արժանացավ օդաչու Լազար Չափչախովը, երկրորդը՝ օդաչու Նելսոն Ստեփանյանը, երրորդը՝ Խաչատուր Մելիքյանը, չորրորդը՝ Սերգո Օգանովը։
Հայրենական պատերազմի ողջ ընթացքում հայ ժողովրդի զավակները աչքի ընկան նաեւ հրամանատարական բարձր ունակություններով։
Պատերազմի ժամանակ հայերն ունեցան Փառքի բոլոր 3 աստիճանների 27 ասպետ, 65 գեներալ, իսկ պատերազմից հետո գեներալների թիվը անցել է 150—ը։ Պատերազմի ժամանակ մատուցած ծառայությունների համար բարձրագույն զինվորական՝ մարշալի կոչման է արժանացել 4 հայորդի։
Նրանցից ԽՍՀՄ ռազմածովային ժողկոմի առաջին տեղակալ, գլխավոր ծովային շտաբի պետ ծովակալ Հովհաննես Իսակովը անգամ ծանր վիրավորվելուց հետո շարունակեց ծառայությունը եւ արժանացավ Խորհրդային Միության նավատորմի ծովակալի ու ԽՍՀՄ հերոսի կոչման։ Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խամփերյանց) շնորհիվ Արեւմտյան ռազմաճակատում մեկ օրվա մեջ ոչնչացվեցին հակառակորդի 100 ինքնաթիռներ։ Հայրենական մեծ պատերազմի ողջ ընթացքում հրամանատարական կարողություններով փայլեց Հարավ—արեւմտյան ռազմաճակատի շտաբի օպերատիվ բաժնի պետ գնդապետ Հովհաննես Բաղրամյանը, որին հետագայում շնորհվեց ԽՍՀՄ մարշալի եւ կրկնակի հերոսի կոչում։ Համազասպ Բաբաջանյանը զրահատանկային զորքերի մարշալ էր։
Ցուցաբերած խիզախության ու արիության համար բարձրագույն պարգեւի՝ Խորհրդային Միության հերոսի կոչման են արժանացել հայ ժողովրդի 99 զավակներ (այդ թվում 4—ը խորհրդա—ֆիննական պատերազմում եւ 5—ը պատերազմից հետո իրականացրած հատուկ առաջադրանքների համար) եւ եւս 10 հայաստանցիներ՝ ազգային փոքրամասնություններից, ընդհանուր թվով՝ 116 մարդ։ Նրանցից երկուսին՝ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանին եւ գվարդիայի փոխգնդապետ, օդաչու Նելսոն Ստեփանյանին, շնորհվել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչում։ Հերոսների թվում են զորավարներ, բարձր ու միջին հրամանատարներ, շարքայիններ։ Նրանցից 36—ը զոհվել են կռվի դաշտում՝ հերոսի կոչման արժանանալով հետմահու։
Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում իրենց մեծ ավանդը ներդրեցին նաեւ հազարավոր հայ պարտիզաններ։ Միայն Ուկրաինայի եւ Բելառուսի տարածքում կռվում էին ավելի քան 2000, Ղրիմում եւ Հյուսիսային Կովկասում՝ մոտ 500, Ֆրանսիայում՝ 1200, Հունաստանում ավելի քան 1000, Հոլանդիայում՝ ավելի քան 800 հայ պարտիզաններ։ Հայ պարտիզանական կազմավորումներից հատկապես մեծ վնասներ պատճառեցին ֆաշիստներին Ուկրաինայում գործող 100 հոգուց բաղկացած «Հաղթանակ» ջոկատը՝ Սերգեյ Հարությունյանի ղեկավարությամբ, եւ 250 հայերից բաղկացած «Անաստաս Միկոյանի անվան ջոկատը»՝ Արամայիս Հովսեփյանի հրամանատարությամբ։ Հայ պարտիզանները աչքի ընկան նաեւ Ֆրանսիայում, որտեղ գործում էր 2000 հոգուց բաղկացած խորհրդային 1—ին պարտիզանական ջոկատը՝ Ալեքսանդր Ղազարյանի հրամանատարությամբ։ Ֆրանսիական դիմադրության շարժման ակտիվ մարտիկներից էր Միսաք Մանուշյանը։ Իսկ Հունաստանում գործում էր 100 հայորդիներից բաղկացած «Ազատություն» ջոկատը՝ Բաբկեն Ներսիսյանի հրամանատարությամբ։
Հայրենական պատերազմի հաղթանակի գործում մեծ ներդրում են ունեցել նաեւ հայ հետախույզները, որոնցից գեներալ—լեյտենանտ Հայկ Հովակիմյանը, գեներալ—մայոր Գուրգեն Աղայանը, Իվան Աղայանցը, գնդապետ Աշոտ Հակոբյանը, Խորհրդային Միության հերոս Գեւորգ Վարդանյանը, նրա կինը՝ Գոհար Վարդանյանը, եւ ուրիշներ աչքի ընկան հետախուզական օպերացիաների կազմակերպման ու իրականացման մեջ։ Գեւորգ Վարդանյանը համարվում է աշխարհի 100 լավագույն հետախույզներից։ Նա Խորհրդային Միության անլեգալ աշխատած միակ հետախույզն է, որ արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման։ Գեւորգ Վարդանյանի կատարած հետախուզական շատ գործողություններ շարունակում են մնալ գաղտնի, սակայն հայտնի է, որ նրա խմբի ճիշտ գործունեության շնորհիվ 1943 թ. նոյեմբերի 28—ից դեկտեմբերի 1—ը Թեհրանում տեղի ունեցած Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին—Դելանոր Ռուզվելտի եւ Ուինստոն Չերչիլի խորհրդակցության նախօրյակին վնասազերծվեց ֆաշիստական հետախուզական ցանցը։
Այսպիսով, Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրվանից մինչեւ նրա հաղթական ավարտը հայ ժողովուրդը մեծ դերակատարություն ունեցավ ֆաշիզմի կործանման եւ հաղթանակի կերտման գործում։ Հայոց ցեղասպանությունից տասնամյակներ անց մեր ժողովուրդը կարողացավ շտկել մեջքը, ստեղծել պետականություն եւ մեծ ներդրում ունենալ ֆաշիստական Գերմանիայի ջախջախման գործում։ Հետեւաբար, մեր խնդիրն է հիշել եւ մեծարել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին ու դատապարտել ֆաշիզմի նոր դրսեւորումները։
Շարունակելի

Գեւորգ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ԵՊՀ դասախոս, պատմաբան
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 451 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024