ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 18 » Միասնական քննությունները պետք է լինեն առավելագույնս թափանցիկ
09:01
Միասնական քննությունները պետք է լինեն առավելագույնս թափանցիկ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում մայիսի 16—ին տեղի է ունեցել 2015 թ. միասնական քննությունների կազմակերպման վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են «Գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ–ի ղեկավարությունը եւ քննական կենտրոնների ղեկավարները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Գագիկ Մելիքյանը զեկուցել է 2015թ. միասնական քննությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, որոնք մեկնարկել էին ս.թ. հունվարից։ Նշվել է, որ այս տարի կա 11803 դիմորդ եւ 34 քննական կենտրոն՝ 10–ը Երեւանում, 24–ը՝ ՀՀ բոլոր մարզերում, ընդ որում՝ որոշ մարզերում 2–3 քննական կենտրոն։ Առաջին քննությունը տեղի կունենա հունիսի 2–ին, վերջինը՝ հունիսի 23–ին, հաստատված է քննական կենտրոնների ղեկավարների ցանկը։ Շտեմարանների հիման վրա մշակված թեստերն արդեն ուղարկվել են Անգլիա՝ տպագրության համար, եւ մայիսի 25–ին արդեն կլինեն Հայաստանում։ Գագիկ Մելիքյանը նշել է, որ քննական գործընթացի կազմակերպման վերաբերյալ տեղեկատվությունը զետեղված է «Գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ–ի պաշտոնական կայքում։
Վարչապետը հետաքրքրվել է քննական կենտրոններում առկա խնդիրներով եւ նշել, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել դրանց լուծմանը։ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է միասնական քննական կենտրոնների արդյունավետ գործունեությունը եւ պահանջել ներդնել բոլոր ջանքերը՝ քննական գործընթացում արդարության ու թափանցիկության ապահովման համար։ «2015թ. միասնական քննությունները պետք է լինեն առավելագույնս թափանցիկ եւ արդար։ 2014թ. այս առումով հանրությունից մեծ դժգոհություն չի եղել, եւ այս տարի քննությունները որակական առումով պետք է ավելի լավը լինեն, ամենակարեւորը, պետք է հասարակության վստահությունը վերականգնենք»,–նշել է վարչապետը։
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ 2015 թ. միասնական քննությունները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում եւ անարդարության յուրաքանչյուր դեպքի մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։ Վարչապետը նշել է, որ պետության նպատակը կրթության ոլորտում ազնիվ եւ արդար մրցակցության պայմանների ստեղծումն է, որպեսզի յուրաքանչյուր դիմորդ գիտելիքներն իրացնելու եւ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն ունենա։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 418 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024