ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 00:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 4
Հյուրեր: 4
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 29 » ​ԱՄՆ—Թուրքիա նոր համաձայնությո՞ւն
09:17
​ԱՄՆ—Թուրքիա նոր համաձայնությո՞ւն

Հունիսի 7—ին Թուրքիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որոնք այդ երկրում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համար ճակատագրական են լինելու բոլոր առումներով։ Վերջինիս  հաղթանակի դեպքում Թուրքիայի կառավարման համակարգը դառնալու է նախագահական, ինչը այդ կուսակցության գերխնդիրն է։ 
Սակայն վերջին սոցհարցումների արդյունքների համաձայն՝ կուսակցությունը ոչ միայն խորհրդարանում անհրաժեշտ ձայներ չի ունենալու սահմանադրական փոփոխություններ անցկացնելու համար, այլեւ բացառված չէ, որ չկարողանա միայնակ կառավարություն ձեւավորել։ Նման պայմաններում կառավարությունը, ընտրողներին իր կողմը գրավելու համար, ջանք ու եռանդ չի խնայում ներքին եւ արտաքին քաղաքականության ոլորտներում հաջողություններ արձանագրելու, իր վարած քաղաքականությունն արդյունավետ ներկայացնելու ուղղությամբ։
Ինչպես հայտնի է, Թուրքիան եւ անձամբ նրա նախագահ Էրդողանը Սիրիայի հարցում ի սկզբանե որդեգրել են այդ երկրում իշխող վարչակարգը տապալելու եւ թուրքամետ «չափավորական», ավելի հստակ՝ «մուսուլման եղբայրներին» իշխանության բերելու քաղաքականություն։ Այդ նպատակով կիրառել են «նպատակն արդարացնում է միջոցները» քաղաքականություն եւ անգամ համագործակցել ու համագործակցում են ամենածայրահեղական ահաբեկչական խմբավորումների հետ, ինչը բազմիցս դատապարտել են ընդդիմադիր կուսակցությունները։ Այսուհանդերձ, որեւէ լուրջ ձեռքբերում չեն ունեցել, ավելին, վերջերս հայտնի դարձավ նաեւ, որ Եգիպտոսն ու Ռուսաստանը համատեղ ջանքեր են գործադրելու նախագահ Ասադի իշխանությունը Սիրիայում լիովին վերականգնելու համար։
Ստեղծված իրավիճակում մայիսի 25—ին «Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուին, հայտարարել է, թե Թուրքիան ու ԱՄՆ—ն ընդհանուր հայտարարի են եկել Սիրիայի ընդդիմադիր գլխավոր ուժերին օդուժի հովանավորության տակ վերցնելու հարցում։ Ըստ նշյալ աղբյուրի՝ Չավուշօղլուն ընդգծելով նաեւ, որ ԱՄՆ—Թուրքիա ընդհանուր համաձայնությունը վերաբերում է «չափավորական ապստամբներին» օդուժի միջոցով հովանավորելուն, հավելել է, որ դա քաղաքական որոշում է, իսկ իրագործման ձեւը, եղանակը կորոշեն զինվորականները։ Թեեւ նա այսպիսով խուսափել է համաձայնության մասին մանրամասնություններ հայտնել, սակայն եթե նախագիծը կյանքի կոչվի, ապա դա այլ կեպ չի մեկնաբանվի, քան Սիրիայում թռիչքազերծ գոտիների ստեղծումը։ Ուստի կարելի ասել, որ էրդողանը կարողացել է իրականացնել իր գերնպատակներից մեկը, ինչը նրա իղձերի իրականացման հարցում որոշիչ դեր կարող է ունենալ։ 
Չավուշօղլուն շեշտել է, որ եթե ընդհանուր համաձայնությունը դառնա վերջնական, ապա դրա իրականացումը նշանակում է, թե ԱՄՆ—ի ներկայությունը տարածաշրջանի կոնֆլիկտում ընդարձակվելու է։ 
Նշենք, որ շուրջ 3 տարի Թուրքիայի համառ պնդումների ու պահանջի արդյունքում, ի վերջո, 2014թ. հոկտեմբերի վերջին Անկարայում կողմերի բանակցությունների արդյունքում նրանք համաձայնության եկան Սիրիայի «չափավորականներին» Թուրքիայում զինավարժել, որոնց զինելու է ԱՄՆ—ը։ Կառավարության տեսակետներն արտահայտող «Յենի Շաֆակ» օրաթերթը նույն թվականի հոկտեմբերի 25—ին գրել էր, թե «չափավորական ապստամբների» զորավարժությունները տեղի են ունենալու Կենտորնական Անատոլիայի Քերաշեհիր նահանգի Հարֆանլի քաղաքում։ «Յենի Շաֆակը» շեշտել էր նաեւ, որ Սիրիայում թռիչքազերծ գոտիներ ստեղծելու Անակարայի բուռն ու համառ պահանջներին ի պատասխան, որոշվել էր հետագայում քննարկման առարկա դարձնել այդ հարցը եւս, ինչը, կարելի է ասել, որ համաձայն Չավուօղլուի հայտարարության, իրականություն է դարձել։ 
Ըստ «Ռոյթերսի» Միացյալ Նահանգները դեռեւս չի արձագանքել Չավուշօղլուի հայտարարությանը, սակայն Վաշինգտոնն առ այսօր դեմ է եղել Սիրիայում թռիչքազերծ գոտիներ ստեղծելուն, ինչը թերեւս կհամարվի Սիրիայի դեմ պատերազմի հայտարարում։ Իսկ եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա Սիրիայի բանակի համար դժվարին իրավիճակ է ստեղծվելու, ինչին էլ ձգտում են Թուրքիայի ներկայիս իշխանությունները։ Թուրքիայի ԱԳ նախարարը օդուժի հովանավորումն անհրաժեշտ է համարում։ 
Այսուհանդերձ, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում Իրան—Արեւմուտք փոխհարաբերությունների հնարավոր բարելավումը, սիրիական հարցի շուրջ ԱՄՆ—Ռուսաստան բանակցություններում դրական նոտաների առկայությունը, Սիրիայում նման զարգացումների հեռանկարն այնքան էլ իրատեսական չի թվում։  hhpress.am

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

 

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 511 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024