ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 29 » Համերաշխության եւ բարեկամության ուղիով /Էդվարդ Նալբանդյանի այցը Սիրիա/
14:59
Համերաշխության եւ բարեկամության ուղիով /Էդվարդ Նալբանդյանի այցը Սիրիա/

Նախօրեին Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ—Ասադի հետ հանդիպմամբ մեկնարկեց Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Սիրիա, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Նախագահ Բաշար ալ—Ասադը, ողջունելով Հայաստանի արտգործնախարարի այցը Սիրիա, այն կարեւոր համարեց՝ միաժամանակ բարձր գնահատելով Սիրիական ճգնաժամի վերաբերյալ Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանն ասաց, որ իր այցը կայանում է սիրիացի ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում՝ նշելով, որ սիրիացի բարեկամ ժողովրդի դժվարությունները կիսում է նաեւ սիրիահայությունը։
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին՝ Սիրիայի նախագահն ասաց. «100 տարի առաջ հայ ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության։ Ցավոք, այսօր պատմությունը կրկնվում է. հայ ժողովրդի կրած տառապանքներին այսօր բախվում է սիրիացի ժողովուրդը»։
Էդվարդ Նալբանդյանը, խորհրդանշանական համարելով իր այցը Սիրիա 2015թ., նշեց. «100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրականացվեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը, իսկ սիրիական անապատները դարձան ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի վերջին հանգրվանը։ Ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին սիրիացի ժողովուրդը օգնության ձեռք մեկնեց, նրանց համար Սիրիան դարձավ ապաստան եւ երկրորդ հայրենիք»։ Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, ինչի վկայությունն են այսօր ահաբեկիչների կողմից իրականացվող դաժան ոճրագործությունները։
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց այս տարվա ապրիլին Երեւանում Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումներին սիրիական բարձր մակարդակի պատվիրակության ներկայության համար, ինչը հայ ժողովրդի հետ սիրիացի ժողովրդի համերաշխության դրսեւորումն է։
Սիրիայի նախագահը եւ Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից մտքեր փոխանակեցին սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի, այդ ուղղությամբ միջազգային նախաձեռնությունների վերաբերյալ։
Զրուցակիցներն անդրադարձան Մերձավոր Արեւելքում ազգային եւ կրոնական փոքրամասնությունների պաշտպանության խնդիրներին։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց սիրիահայ համայնքի եւ Սիրիայում հայկական մշակութային ժառանգության պահպանման նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար։ Սիրիայի նախագահն ընդգծեց, որ երկրում քրիստոնյաների ներկայությունը կարեւոր է հանդուրժողականության եւ բազմազանության տեսանկյունից։ Նախագահ Ասադը, արժեւորելով հայ համայնքի ներդրումը Սիրիայի զարգացման եւ երկրում կայունության ապահովման գործում, խնդրեց նաեւ իր բարեմաղթանքները եւ հարգանքի հավաստիքը փոխանցել սիրիահայ համայնքին, որոնց ներկայացուցիչների հետ Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց օրվա երկրորդ կեսին։
Սիրիայի նախագահը խնդրեց իր ողջույնները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։
Նույն օրը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սիրիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Վալիդ ալ—Մուալլեմին։
Շնորհակալություն հայտնելով Սիրիա այցելելու հրավերի համար՝ նախարար Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը խորապես մտահոգված է Սիրիայում շարունակվող բախումներով, ստեղծված հումանիտար ճգնաժամով, երկրում ահաբեկիչների գործողությունների հետեւանքով բազմաթիվ զոհերով եւ արհավիրքներով։
Սիրիայում ճգնաժամի կարգավորման եւ այդ ուղղությամբ գործադրվող ջանքերի քննարկման համատեքստում Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ ճգնաժամի հաղթահարումը, խաղաղության հաստատումը հնարավոր են բռնությունների դադարեցման, բոլոր շահագրգիռ կողմերի, բոլոր սիրիացիների շահերը հաշվի առնող կառուցողական երկխոսության միջոցով։
Այս համատեքստում Սիրիայի արտգործնախարարը արժեւորեց ընդդիմության հետ Մոսկվայում անցկացված բանակցությունները։
Նախարարներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին։
Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանը եւ Վալիդ ալ—Մուալլեմը հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով։
«Շնորհակալություն եմ հայտնում իմ սիրիացի գործընկեր Վալիդ ալ—Մուալլեմին՝ Սիրիա այցելելու հրավերի եւ մեր պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար։
Այս այցելությունը տեղի է ունենում սիրիացի բարեկամ ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում։ Մենք խորապես մտահոգված ենք Սիրիայում շարունակվող բախումներով, ստեղծված հումանիտար ճգնաժամով, երկրում ահաբեկիչների գործողությունների հետեւանքով բազմաթիվ զոհերով եւ արհավիրքներով։
Սիրիական ճգնաժամից ի վեր մենք միջազգային ամենատարբեր հարթակներից մշտապես բարձրաձայնել ենք Մերձավոր Արեւելքում եւ, մասնավորապես՝ Սիրիայում ստեղծված իրավիճակի անհապաղ կարգավորման անհրաժեշտությունը, ահաբեկիչներին աջակցության անթույլատրելիությունը։ Այսուհետեւ եւս մենք շարունակելու ենք այդ խնդիրները միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահել։
Խորհրդանշական է, որ այցելում ենք Սիրիա հենց այս տարի. 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրականացվեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը։ Սիրիական անապատները դարձան ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի վերջին հանգրվանը։ Ցեղասպանությունից մազապուրծ իմ հայրենակիցներին սիրիացի ժողովուրդը օգնության ձեռք մեկնեց, նրանց համար Սիրիան դարձավ ապաստան եւ երկրորդ հայրենիք։
Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, ինչի վկայությունն են այսօր ահաբեկիչների կողմից իրականացվող դաժան ոճրագործությունները։ Մենք ականատես ենք նոր վայրագությունների, բարբարոսության, որոնց հետեւանքով միլիոնավոր սիրիացիներ, այդ թվում՝ տասնյակ հազարավոր հայեր, ստիպված են նորից գաղթի ճամփան բռնել։
Ահաբեկիչների վայրագություններից զերծ չմնաց նաեւ աշխարհասփյուռ հայերի համար ուխտատեղի հանդիսացող՝ Դեյր Զորի՝ Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն ամփոփող Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին, ինչը խորհրդանշական կապ է ստեղծում մարդկության դեմ անցյալի եւ ներկա հանցագործությունների միջեւ։
Մեր մշտական մտահոգության առարկա է Սիրիայի խաղաղ բնակչության, այդ թվում՝ հայերի եւ մյուս փոքրամասնությունների վիճակը։ Այս առումով ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Սիրիայի իշխանություններին՝ հայկական համայնքի, մեր մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար։
Բանակցությունների ընթացքում անդրադարձանք Սիրիայում ճգնաժամի կարգավորմանը եւ այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին։ Համոզված ենք, որ ճգնաժամի հաղթահարումը, խաղաղության հաստատումը հնարավոր են բռնությունների դադարեցման, բոլոր շահագրգիռ կողմերի, բոլոր սիրիացիների շահերը հաշվի առնող կառուցողական երկխոսության միջոցով»,–ասաց Էդվարդ Նալբանդյանը համատեղ մամուլի ասուլիսում։
Այցի օրակարգում էր նաեւ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Սիրիայի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Ջիհադ ալ—Լահամի հետ։
Նախարար Նալբանդյանն արժեւորեց Սիրիայի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակության մասնակցությունը Երեւանում Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումներին՝ կարեւորելով խորհրդարանականների դերը ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների դատապարտման եւ կանխարգելման գործում։
Հանդիպմանը քննարկվեցին Սիրիայում իրավիճակի կայունացմանն առնչվող խնդիրներ։
Սիրիայի խորհրդարանի նախագահը ներկայացրեց ճգնաժամի հաղթահարման, ներազգային համերաշխության հասնելու ուղղությամբ խորհրդարանի գործունեությունը, այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքները։
Այս առումով նախարար Նալբանդյանը նշեց. «Հայաստանը ցանկանում է, որ բարեկամ Սիրիան շուտ հաղթահարի դժվարությունները եւ վերադառնա բնականոն կյանքին, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը»։
Զրուցակիցներն անդրադարձան միջխորհրդարանական համագործակցությանը։ Այդ համատեքստում Սիրիայի խորհրդարանի ղեկավարը բարձր գնահատեց Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների ուշադրությունը Սիրիայում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ եւ կարեւորեց հաջորդ ամիս նախատեսվող հայաստանյան խորհրդարանական պատվիրակության այցելությունը Դամասկոս։
Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Դամասկոսի եւ Սիրիայի տարբեր շրջաններից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչներին, Հայ առաքելական, կաթողիկե եւ բողոքական եկեղեցիների առաջնորդներին։
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Դամասկոսում ունեցած իր հանդիպումների մանրամասները եւ հավաստիացրեց, որ Հայաստանի իշխանությունները մշտական ուշադրության կենտրոնում են պահում սիրիահայության խնդիրները, ինչի վկայություններից է, որ Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը արդեն մի քանի տարի է միակ գործող օտարերկրյա ներկայացուցչությունն է Հալեպում։
«Հայաստանն իր բոլոր հնարավորություններով սիրիահայության կողքին է եւ իր կարողությունների սահմաններում շարունակելու է աջակցել նրանց ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Սիրիայում»,–շեշտեց արտգործնախարար Նալբանդյանը։
Հայ համայնքի ներկայացուցիչները իրենց ելույթներում երախտագիտություն հայտնեցին Սիրիա այցելելու համար՝ այն բնորոշելով որպես սիրիահայության հետ համերաշխության եւ ծանր վիճակում հայտնված հայրենակիցներին աջակցությության դրսեւորում։ Սիրիահայերը կարեւորեցին Դամասկոսում Հայաստանի դեսպանության եւ Հալեպում գլխավոր հյուպատոսության ակտիվ գործունեությունը։
Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց սիրիահայությանը հուզող բազմաթիվ հարցերի։
 
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 520 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024