ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 01:03
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 12 » Մոսկվայում հանդիպել են Հայաստանի եւ Եգիպտոսի նախագահները
09:12
Մոսկվայում հանդիպել են Հայաստանի եւ Եգիպտոսի նախագահները

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 9—ին Մոսկվայում հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ—Սիսիի հետ։
Զրուցակիցները քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարեւորվել է դարավոր բարեկամության վրա հիմնված հայ—եգիպտական հարաբերությունների հետագա զարգացումն ու այդ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու անհրաժեշտությունը։ Երկկողմ կապերի ամրապնդման գործում նախագահները մեծ տեղ են վերապահել փոխայցելությունների ակտիվացմանը։ Նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ—Սիսիի կողմից ձեռնարկված բարեփոխումները, որոնք ուղղված են երկրում կայունության հաստատմանն ու Եգիպտոսի զարգացմանը եւ արդեն իսկ տալիս են որոշակի արդյունքներ, հիմքեր կստեղծեն նաեւ հայ—եգիպտական հարաբերությունները զարգացնելու նախկին ակտիվությամբ ու արդյունավետությամբ։
Եգիպտոսի նախագահը վստահություն է հայտնել, որ այդ հարաբերությունները եւ համագործակցությունը շատ ավելի մեծ զարգացում կունենան, քան նախկինում էր։ Նա նշել է, որ իր երկիրը բարդ ժամանակաշրջան է անցել, եւ նախորդ տարվա ընթացքում Եգիպտոսում շատ բան է արվել անվտանգության ու կայունության հաստատման ուղղությամբ։ Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ—Սիսին դրվատանքով է խոսել եգիպտահայ համայնքի մասին, նշելով, որ հայերին Եգիպտոսում մշտապես վերաբերվել են որպես եղբայրների։ Հայաստանի եւ Եգիպտոսի նախագահները երկուստեք կարեւորել են եգիպտահայ համայնքի դերը երկու երկրների միջեւ բարեկամության ամրապնդման գործում։ Այս համատեքստում ընդգծվել է Եգիպտոսի պետականաշինության մեջ մեծ դեր ունեցած այնպիսի անհատների դերը, ինչպիսին է եգիպտահայ քաղաքական գործիչ, Եգիպտոսի առաջին վարչապետ Նուբար փաշան։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի շրջանակներում ընթացիկ տարում տեղի ունեցող միջոցառումներին, Մերձավոր Արեւելքի ներկա իրավիճակին եւ տարածաշրջանային այլ խնդիրների։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 427 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024