ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 01:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 4
Հյուրեր: 4
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 27 » Նորագույն տեխնոլոգիական լուծումների մշակում եւ ներդրում
15:47
Նորագույն տեխնոլոգիական լուծումների մշակում եւ ներդրում

Երկարաժամկետ համագործակցության համաձայնագրեր «Մայքրոսոֆթ» ընկերության հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ երեկ ՀՀ կառավարության եւ «Մայքրոսոֆթ» ընկերության միջեւ ստորագրվել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, տվյալների անվտանգության, կրթության եւ նորարարության ոլորտներում երկարաժամկետ համագործակցության համաձայնագրեր, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Մինչ ստորագրման պաշտոնական արարողությունը վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից է, եւ հատկանշական է, որ այն ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություններից մեկն է։ Այս համատեքստում 2014թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությանն ուղղված օրենսդրական փաթեթը, որի շրջանակում 2015 թվականից ՏՏ ոլորտի հավաստագրված սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ։
Մենք մեծապես խրախուսում ենք պետական եւ մասնավոր հատվածների սերտ համագործակցության սկզբունքով տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերի իրականացումը, ինչն էապես նպաստում է օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, նոր ընկերությունների եւ աշխատատեղերի ստեղծմանը, որակյալ կադրերի պատրաստմանը եւ կարողությունների հզորացմանը։ Մենք բարձր ենք գնահատում «Մայքրոսոֆթ» ընկերության հետ մեր համագործակցությունը, որն սկիզբ է առնում դեռեւս 2007 թվականից, երբ ստորագրվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հուշագիրը, ինչի արդյունքում ապահովվում է համաշխարհային առաջատար ընկերության կուտակած գիտելիքների եւ փորձի հասանելիությունն ու կիրառումը Հայաստանում։
«Մայքրոսոֆթ» ընկերության աջակցությամբ Հայաստանում հիմնված Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, որը 2012 թվականին ճանաչվեց աշխարհի 4 լավագույն Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոններից մեկը, ապահովում է գիտելիքների սահուն փոխանցում՝ ուսումնական դասընթացների, գործնական սեմինարների իրականացման, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փոքր եւ միջին ձեռնարկություններին նյութատեխնիկական աջակցության տրամադրման միջոցով։ Մենք հատկապես կարեւորում ենք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում «Մայքրոսոֆթ» տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիայի հիմնումը եւ ՀՀ կրթական հաստատություններին արտոնյալ պայմաններով «Մայքրոսոֆթ» լիցենզիոն ծրագրային ամբողջական փաթեթների տրամադրումը։
Այսօր «Մայքրոսոֆթ» ընկերության հետ համագործակցության պայմանագրերի ստորագրումն էլ ավելի կնպաստի երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը եւ տարածաշրջանում Հայաստանի՝ որպես նորարարական տեխնոլոգիական լուծումներ առաջարկող եւ մտավոր սեփականության իրավունքները պաշտպանող երկրի վարկանիշի բարձրացմանը։ Հայաստանում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հենքով տեխնոլոգիական լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնումն էապես կնպաստի Հայաստանի կայուն դիրքավորմանը տարածաշրջանում՝ որպես բջջային հավելվածների մշակման, «ամպային» եւ անվտանգության ոլորտներում նորագույն տեխնոլոգիական լուծումներ առաջարկող երկիր, իսկ «Մայքրոսոֆթ» ընկերության աջակցությամբ Հայաստանում կիբերանվտանգության կենտրոնի ստեղծումը, իր հերթին, կխթանի ՀՀ պաշտպանության համակարգում նորագույն տեխնոլոգիական լուծումների մշակումն ու ներդրումը՝ ապահովելով տվյալների հասանելիությունը, կիբերհարձակումներին դիմակայելու համար հայ մասնագետների վերապատրաստումը եւ տեղեկատվության փոխանակումը։
Այսօր ստորագրվող պայմանագրերը նոր հիմք կհանդիսանան ՀՀ կառավարության եւ «Մայքրոսոֆթ» ընկերության էլ ավելի սերտ համագործակցության համար, եւ վստահ եմ, որ այն կլինի փոխշահավետ եւ շարունակական՝ ի շահ Հայաստանի ու «Մայքրոսոֆթ» ընկերության՝ ապահովելով տեղական հզոր տեխնոլոգիական ներուժի զարգացումն ու ինտեգրումը համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների գործընթացներին։ Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ ՀՀ կառավարությունում, եւ մեր պատրաստակամությունն եմ հայտնում շարունակելու եւ զարգացնելու փոխշահավետ համագործակցությունը»։
Հաջորդիվ ելույթ են ունեցել «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի նախագահ Դոն Գրանթամը եւ ՀՀ–ում ԱՄՆ—ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը։ Դոն Գրանթամը նշել է, որ մեծ պատիվ է ներկա գտնվել Հայաստանի Հանրապետության եւ «Մայքրոսոֆթ» ընկերության հարաբերությունների նման կարեւոր պատմական դրվագին. «Մեր համագործակցության առաջին համաձայնագիրն ստորագրեցինք Շոտլանդիայում, որին մասնակցեց ընկերության հիմադիր եւ նախագահ պարոն Բիլ Գեյթսը։ Այդ ժամանակ էլ Հայաստանում բացվեց մեր գրասենյակը, որին մասնակցեց նախկինում իմ պաշտոնն զբաղեցրած հայազգի Վահե Թորոսյանը։ 2011 թ. համագործակցության նույն պայմանագրի շրջանակում մենք համատեղ բացեցինք «Մայքրոսոֆթի» առաջին նորարարական կենտրոնը, որն այսօր համաշխարհային մակարդակով ամենաազդեցիկ եւ արդյունավետ գործող կենտրոններից է»։ Պարոն Գրանթամն ընդգծել է, որ հպարտանում է ՀՀ–ի եւ «Մայքրոսոֆթ»–ի բազմաթիվ համատեղ ձեռքբերումներով, որոնք նպաստել են Հայաստանում տնտեսական ակտիվության եւ աշխատատեղերի ստեղծման նոր ցուցանիշների արձանագրմանը, եւ վստահ է, որ Հայաստանը խոստումնալից ապագա ունի տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում։ «Հպարտ ենք, որ այս ներդրումների արդյունքում խոստումնալից գործընկերության ենք հասել ՀՀ կառավարության հետ ի շահ Հայաստանի ժողովրդի։ Հպարտ ենք, որ միջազգային խոշոր ընկերություններից առաջիններից ենք, որ հավատալով օժանդակել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտին եւ ներուժի իրացմանը, ինչը տաղանդավոր ճարտարագետներին եւ ձեռներեցներին ավելիին հասնելու հնարավորություններ է ընձեռում։ Նախատեսում ենք նոր համաձայնագրերի ստորագրման արդյունքում էլ ավելի ազդեցիկ դարձնել Մայքրոսոֆթ նորարարական կենտրոնի գործունեությունը՝ ընդլայնել վերապատրաստման եւ կադրային կատարելագործման աշխատանքները, օժանդակել անհատներին եւ ընկերություններին նորագույն լուծումներով, որպեսզի ստեղծվեն նոր աշխատատեղեր, եւ աշխարհի մակարդակով մրցունակ տեխնոլոգիական նոր ընկերություններ ծնվեն։ ՀՀ կառավարության՝ համակարգչային ծրագրերի պատշաճ լիցենզավորումն իրականացնելու հանձնառությունը վկայում է այն մասին, որ պետությունը հարգում է մտավոր սեփականության իրավունքները։ Դա բազում օգուտներ է բերելու ե՛ւ երկրին, ե՛ւ գործարար միջավայրին»,–ընդգծել է Դոն Գրանթամը եւ ընկերության անունից երախտագիտություն հայտնել ՀՀ վարչապետին եւ կառավարությանը՝ համաձայնագրերի նախապատրաստման եւ ստորագրման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։
Իր հերթին ՀՀ–ում ԱՄՆ—ի դեսպան Ռիչարդ Միլսն ԱՄՆ–ի կառավարության անունից շնորհավորել է վարչապետին՝ ՀՀ կառավարության կողմից միջազգային չափորոշիչներին համապատասխան մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը երաշխավորող համաձայնագրի կնքման առնչությամբ. «Այս համաձայնագիրը կարեւոր եւ հնչեղ ուղերձ է պարունակում. Հայաստանը ցանկանում է բիզնեսը ծավալել ճիշտ ճանապարհով՝պահպանելով իրավունքի գերակայությունը եւ հարգելով մտավոր սեփականության իրավունքները։ Մտավոր սեփականության իրավունքները դարձել են ժամանակակից տնտեսության անկյունաքարը։ Աշխարհով մեկ հայերին ճանաչում են մտավոր կարողություններով եւ ձեռնարկատիրական գործի ջիղով։ Մտավոր սեփականությունից օգուտ քաղելուն հայերի ստեղծարար ջիղն օգտակար ծառայեցնելու համար այս իրավունքը պետք է պաշտպանված լինի։ Համաձայնագրի ստորագրումը վկայում է, որ ՀՀ կառավարությունը հանձնառու է ապահովել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը։ Նման համաձայնագրերը կօգնեն Հայաստանին՝ ներգրավել միջազգային ներդրումներ եւ կնպաստեն տնտեսության աճին։ Բարձր եմ գնահատում վարչապետի ջանքերն այս ուղղությամբ»։
Ելույթներին հաջորդել է ՀՀ կառավարության եւ «Մայքրոսոֆթ» ընկերության միջեւ համագործակցության հուշագրի, լիցենզավորման պայմանագրերի եւ տվյալների անվտանգության ծրագրի ստորագրման արարողությունը։ ՀՀ կառավարության անունից համագործակցության հուշագիրն ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, լիցենզավորման պայմանագրերն ստորագրել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, տվյալների անվտանգության ծրագիրն ստորագրել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ «Մայքրոսոֆթ» ընկերության անունից փաստաթղթերն ստորագրել է ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի նախագահ Դոն Գրանթամը։
Նշենք, որ համագործակցության հուշագրով նախատեսվում է համագործակցել Հայաստանում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, տվյալների անվտանգության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման եւ նորարարության ոլորտներում։ Նախատեսվում է նաեւ Մայքրոսոֆթ նորարարական կենտրոնի հենքով Հայաստանում «ամպային» եւ բջջային լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնում, որը հնարավորություն կընձեռի տեխնոլոգիական ոլորտի հայ մասնագետներին մշակել ծրագրային լուծումներ՝ օգտագործելով «Մայքրոսոֆթ» ընկերության նորագույն տեխնոլոգիաներն ու փորձը եւ բարձրացնել Հայաստանի մրցունակությունը ոլորտում։ hhpress.am
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 467 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024