ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 05:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 22 » Այսօր կհնչի «վերջին զանգը» /Նոր կյանքի շեմին՝ նոր հույսերով ու նպատակներով/
10:13
Այսօր կհնչի «վերջին զանգը» /Նոր կյանքի շեմին՝ նոր հույսերով ու նպատակներով/

Այսօր յուրահատուկ օր է հանրապետության 25 հազար 12—րդ դասարանցիների համար, ովքեր հրաժեշտ կտան դպրոցին։ Այս առիթով շրջանավարտներին շնորհավորական ուղերձ է հղել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. «Սիրելի շրջանավարտներ,
Շնորհավորում եմ ուսումնական տարվա ավարտի առթիվ։
Դպրոցներում այսօր հնչող վերջին զանգը ձեզ նախապատրաստում է մի ճանապարհորդության, որի բարեհաջող ընթացքը կախված է նախեւառաջ ձեզնից։ Առաջին հերթին ինքներդ եք ձեր առաջնորդը՝ ձեր ձեռք բերած գիտելիքների եւ դաստիարակության, ձեր հանդեպ ունեցած հավատի եւ վստահության, ձեզ հետ կապված հույսերի ու ցանկությունների, եւ, իհարկե, ձեզ հղվող բարեմաղթանքների ուղեկցությամբ։
Այն ժամանակաշրջանը, որ դուք անցկացրել եք դպրոցում, ներկայիս ձեր ապրած կյանքի մի զգալի հատվածն է, որ սկսել եք առաջին պահից հախուռն ընթացքով, բայց եզրափակում եք ավելի հասուն ու գիտակից, նպատակասլաց եւ ապագային միտված քայլերով, հետագա գործողությունների հանդեպ ավելի պատասխանատու վերաբերմունքով։ Դպրոցի կնիքն ու դրոշմը դուք կրում եք ամբողջ կյանքում՝ ձեր գիտելիքների եւ դաստիարակության ցուցադրությամբ, որպես քաղաքացի դրանք ներդնելով հասարակական ու պետական կյանքում, քաղաքական ու տնտեսական գործընթացներում։ Ձեր արժանապատիվ պահվածքն ու աշխատանքը լինելու են ձեր երախտագիտությունն ու երբեւիցե չակնկալվող շնորհակալությունը դպրոցին եւ ուսուցիչներին, ձեր ընտանիքին, որոնք ձեզ կրթելով ու դաստիարակելով՝ ձեզ են փոխանցել ապագայի պատասխանատվությունը, միաժամանակ չզլանալով ձեզ հետ կիսել այն։ Մաղթում եմ, որ ողջ կյանքում պատվով կրեք այդ պատասխանատվությունը՝ խաղաղ եւ բարեկեցիկ հայրենիքին, ժողովրդին, ընտանիքին ծառայելու չմարող ցանկությամբ»։ Շրջանավարտներին շնորհավորել է նաեւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։
Ինչպես միշտ, օրվա ընթացքում ուժեղացված ծառայություն կիրականացնի ՀՀ ոստիկանությունը։ Երեկոյան տոնական համերգներ ու միջոցառումներ կկազմակերպվեն մայրաքաղաքում եւ մարզերում։
Արցախում «վերջին զանգի» հանդիսությունները տեղի կունենան վաղը։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 429 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024