ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 25.11.2024, 04:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 22 » Գործընկերությունը շարունակական է լինելու
10:13
Գործընկերությունը շարունակական է լինելու

Չպետք է միմյանցից չափազանցված սպասելիքներ ունենալ

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի գլխավոր թեման ծրագրի անդամ վեց երկրների հետ երկկողմ հարաբերություններն են։
«Եվրամիությունը ցանկանում է ցույց տալ, որ կարեւոր է համագործակցությունը բոլոր վեց պետությունների հետ»,– հայտարարել է Եվրամիությունը նախագահող երկրի՝ Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրայուման։
Եվրամիությունը ըմբռնումով է մոտենում ԵՏՄ անդամ երկրների դիրքորոշումներին։ «Եվրամիությունը հարգում է Արեւելյան գործընկերության անդամ երկրների իրավունքը զարգացման սեփական ուղիների ընտրության հարցում, ովքեր միաժամանակ շարունակում են պահպանել բարեկամական հարաբերությունները ԵՄ—ի հետ»,–հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
«Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը, ով ԵՄ—ի հետ ինտենսիվ բանակցություններին զուգահեռ փորձում է սերտ տնտեսական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի եւ ԵԱՏՄ—ի հետ։ Նմանապես մենք հարգում ենք Ադրբեջանի դիրքորոշումը, ով ԵՄ—ին միանալու ուղիներ չի որոնում եւ որեւէ շահ չի տեսնում ԵԱՏՄ–ին անդամակցելու հարցում։ Մենք պատրաստ ենք նաեւ շարունակել երկկողմ համագործակցությունը Բելառուսի հետ՝ չնայած առկա լուրջ տարաձայնություններին»։ Գերմանիայի կանցլերը նաեւ ընդգծել է, որ «Արեւելյան գործընկերությունը» բնավ ուղղված չէ որեւէ երրորդ երկրի եւ հատկապես՝ Ռուսաստանի դեմ։


Հայաստանի հետ  հարաբերությունները կամրագրվեն  համաձայնագրով

Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը «Tert.am»—ին ասել է, որ Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ իրավական համագործակցության շրջանակը հին է եւ այն հարկավոր է վերանայել։ «ԵՄ–Հայաստան հարաբերությունների ներկայիս իրավական շրջանակը 1999 թվականից ուժի մեջ մտած՝ գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրն է։ Այն չափազանց հին է։ Ես հավատում եմ, որ Եվրոպական հանձնաժողովը ուժեղացնում է Հայաստանի եւ ԵՄ—ի միջեւ համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում՝ նոր իրավական հիմքի համար ճանապարհ հարթելու նպատակով»,–ասում է նա։
Նաեւ ընդգծել է, որ Հայաստանի առեւտուրը Եվրամիության հետ կազմում է երկրի ընդհանուր առեւտրի 30 տոկոսը, ինչը նշանակում է, որ ԵՄ—ն Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերն է։ ԵՄ—ն եւ Հայաստանը ձգտում են ուժեղացնել եւ խորացնել իրենց համագործակցությունը որտեղ հնարավոր է՝ հաշվի առնելով Հայաստանի այլ միջազգային պարտավորությունները։
Նրա խոսքով, Հայաստանը Հարավային Կովկասում ԵՄ—ի համար առանցքային գործընկեր է։ ԵՄ—ն չի պարտադրում իրեն, բայց աշխատում է համաձայնության եւ քննարկման հիման վրա։ Հայաստանի ունեցած առաջընթացը ճանաչվում է, եւ այն պետք է շարունակվի։ Առաջընթացը գրանցվել է զգայուն համատեքստում։ ԵՄ—ն, ինչպես նաեւ ԵԺԿ—ն աջակցում են Հայաստանի ձեռնարկած բարեփոխումները ժողովրդավարության խորացման, օրենքի գերակայության, ուժեղ դատական համակարգի, մարդու հիմնարար ազատությունների եւ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ։
Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտն էլ «168.am»—ին ասել է, որ, ի տարբերություն Բելառուսի, որը եւս ԵՏՄ անդամ է եւ առանձնապես հետաքրքրված չէ ԵՄ—ի հետ հարաբերությունների խորացմամբ, Հայաստանը ձգտում է զարգացնել իր հարաբերությունները ԵՄ—ի հետ։ Իսկ դա, լեհ փորձագետի խոսքով, նշանակում է, որ Հայաստանի հետ հարաբերություններն ապագայում կամրագրվեն համաձայնագրի տեսքով։
Նրա համոզմամբ՝ այս գագաթնաժողովի հռչակագրում կամրագրվի, որ ԵՄ—ն ու ՀՀ—ն սկսելու են աշխատել նոր համաձայնագրի վրա, որը լինելու է փոքր—ինչ փոփոխված Ասոցացման համաձայնագիր։ Մեկ այլ հանգամանքի մասին եւս խոսել է Զաշտովտը։ Նրա համոզմամբ՝ ե՛ւ ԱլԳ երկրները, ե՛ւ ԵՄ—ն չափազանցված սպասելիքներ ունեն միմյանցից, ինչն էլ բարդացնում է գործընկերության առաջընթացը. «ԵՄ—ն մտածում է, որ ասոցացված երկրներն արագորեն պետք է իրականացնեն բարեփոխումներ, իսկ նրանք իրականացնում են որքան կարողանում են եւ որքան հնարավոր է, իսկ ԱլԳ երկրները կարծում են, որ ԵՄ—ն կարող է հեշտությամբ տրամադրել ազատ վիզային ռեժիմ եւ ԵՄ անդամակցության հեռանկար, այնինչ դրանք բարդ գործընթացներ են եւ առնչվում են ԵՄ բոլոր անդամ երկրների հետ, որոնք այս հարցում ունեն տարբեր եւ հաճախ իրար հակասող մոտեցումներ»։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 426 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024