ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 18:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 22 » Հայաստանի եվրոպական օրակարգն ուժի մեջ է /Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ ԱլԳ առաջնորդների հանդիպմանը/
10:13
Հայաստանի եվրոպական օրակարգն ուժի մեջ է /Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ ԱլԳ առաջնորդների հանդիպմանը/

Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ռիգայում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արեւելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը, որտեղ հանդես է եկել ելույթով.
«Մեծարգո՛ նախագահ Դոլ,
Հարգելի՛ գործընկերներ,
Նախ շնորհակալություն եմ հայտնում նախագահ Դոլին այս ձեւաչափով հանդիպմանը մասնակցելու հրավերի եւ այն բարձր մակարդակով կազմակերպելու համար։
Պարո՛ն նախագահ,
Հայաստանի եվրոպական օրակարգը մնում է մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից, եւ մենք հանձնառու ենք խորացնելու եւ էլ ավելի ամրապնդելու մեր համագործակցությունը ԵՄ հետ։ Արեւելյան գործընկերությունն այսօր հեշտ ժամանակներ չի ապրում, սակայն մենք չենք համարում, որ այն իրեն սպառել է կամ այլեւս անելիք չունի։ Պարզապես հարկ է առավել իրատեսորեն գնահատել ստեղծված իրավիճակը, նորովի շարունակել Պրահայից սկսված այս համատեղ ճամփորդությունը։ Այո՛, այսօր գործընկերներից երեքն ունեն ԵՄ հետ հարաբերությունների մի մակարդակ, մյուսներն՝ այլ՝ ելնելով իրենց իրավիճակի առանձնահատկություններից։ Հետեւաբար, պետք է հասկանալ, թե այս նոր պայմաններում որն է այն առանցքը, որ կապում է գործընկերներին եւ Եվրոպական միությանը, եւ ինչի՞ շուրջ է իրականում ընթանալու համագործակցությունը։
Շատ կարեւոր է պահպանել այն հատկանշականը, այն ընդհանրականը, ինչը մեզ միավորում է որպես գործընկերություն։ Մենք առավել քան համոզված ենք, որ այդ ընդհանրության հիմքում պետք է շարունակի մնալ բոլոր գործընկեր պետությունների հավատարմությունն ընդհանուր արժեքներին, ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը, խաղաղությանն ու կայունության ապահովմանը տարածաշրջանում։ Հետեւաբար, հետագա համագործակցության հիմքում պետք է պահպանել մեր հավատարմությունը հասարակության եւ հաստատությունների կառուցմանն ու զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելուն, դատական համակարգի անկախությանը, ազատ մրցակցության վրա հիմնված շուկայական տնտեսության կայացմանը։
Միաժամանակ ողջունում ենք, որ Եվրոպական հանձնաժողովի կողմից ներկայացված «Դեպի նոր եվրոպական հարեւանության քաղաքականություն» հայեցակարգային փաստաթղթի հիմքում ընկած է գործընկեր պետությունների իրական կարիքները հաշվի առնելու եւ նրանց անհատականացված մոտեցում ցուցաբերելու սկզբունքը, ինչն իրապես կնպաստի ԵՄ հետ համագործակցության հնարավոր ուղղությունների եւ նոր հեռանկարների բացահայտմանը։
Մենք համարում ենք, որ գործընկերների անդամակցությունը որեւէ կառույցի չի սահմանափակում նրա համագործակցությունն այլ կառույցների հետ։ Այդ պատճառով է, որ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ ԵՄ հետ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը։
Եվրոպայում ստեղծված ներկայիս աշխարհաքաղաքական բարդ պայմաններում Հայաստանն իր հավասարակշռված քաղաքականությամբ ոչ միայն չստեղծեց լրացուցիչ լարվածության օջախ եվրոպական տարածաշրջանում, այլ ընդհակառակը, կարողացավ իր քաղաքականությունը կառուցել տարբեր ինտեգրացիոն համակարգերի համատեղելիության, հավասարակշռության եւ բազմավեկտոր համագործակցության սկզբունքների հիման վրա։
Հենց այս պատկերացումներն են դրվելու առաջիկայում ԵՄ հետ նախատեսվող Հայաստան—ԵՄ հարաբերությունները կանոնակարգող նոր իրավական փաստաթղթի հիմքում, որի կապակցությամբ ակնկալում ենք ձեր բոլորի աջակցությունը։
Հարգելի՛ գործընկերներ,
Արդեն տեւական ժամանակ է, որ գործընկեր երկրներից մեկում՝ Ուկրաինայում, տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները լուրջ ճգնաժամ են առաջացրել։ Ուկրաինայի իրավիճակի լիարժեք կարգավորումը առանցքային նշանակություն ունի թե՛ երկրի հետագայի համար, թե՛ միջազգային առկա լարվածության լիցքաթափման համար։ Ես հույս ունեմ, որ այստեղ եւս կհաղթանակի հեռուն նայելու եւ ամեն ինչ ճիշտ գնահատելու գործելաոճը. լուծումները կգտնվեն միմյանց խնդիրները հարգելու եւ միմյանց հասկանալու՝ միակ կայուն ճանապարհով, իսկ գործընթացների ամեն փուլում հանուն համապարփակ կարգավորման համատեղ աշխատանքը կգերակայի միակողմանի փնովումներով հրապարակային հայտարարությունների տարածման՝ ոչ մի տեղ չտանող գայթակղությանը։ Ցավոք, նման նշաններ ես տեսնում եմ նաեւ ԵԺԿ այսօրվա հռչակագրի մեջ, որի մի շարք կետերի շուրջ մենք չկարողացանք հասնել կոնսենսուսի։ Կարծում եմ՝ դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ առաջին անգամ ԵԺԿ գործընկերները լիարժեք չեն ներգրավվել նախագծի մշակման փուլում։
Խոսելով եվրոպական տարածաշրջանում համագործակցության եւ անվտանգության ապահովման մասին՝ չեմ կարող չանդրադառնալ ԼՂ հակամարտությանը, որը շարունակում է լրջագույն մարտահրավեր մնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ եվրոպական անվտանգության համար։ Ադրբեջանը չի դադարեցնում սադրանքների, սպառնալիքների եւ հակահայկական քարոզչության իր գործելաոճը՝ ձգձգելով հակամարտության կարգավորման գործընթացը։ Հակահայկական արշավը զուգորդվում է Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետ, իսկ ռեժիմի ընդդիմախոսները վաղուց որակվում են որպես Հայաստանի գործակալներ։
Մեր ընդհանուր տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող Ադրբեջանի անպատասխանատու քայլերը չպետք է անարձագանք մնան եվրոպական գործընկերների կողմից Դրանք պետք է արժանանան համարժեք գնահատականի։ Ուստի կոչ եմ անում տուրք չտալ տարբեր միջազգային հարթակներում Ադրբեջանի ապակառուցողական նախաձեռնություններին եւ դրանով իսկ չկիսել պատասխանատվությունը տարածաշրջանում լարվածության ավելացման հարցում։
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Օգտվելով առիթից՝ կրկին շնորհակալություն եմ հայտնում ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից 2015 թվականի մարտի 3—ին Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված՝ «Հայոց ցեղասպանությունը եւ եվրոպական արժեքները» բանաձեւի ընդունման կապակցությամբ։ Բարձր եմ գնահատում ԵԺԿ—ի եւ անձամբ նախագահ Դոլի ներդրումը Եվրոպական խորհրդարանի ս.թ. ապրիլի 15—ի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման գործում, որը խոսում է այս հարցում եվրոպական ընտանիքի հստակ դիրքորոշման եւ համամարդկային արժեքներին հավատարիմ լինելու մասին։ Շնորհակալ եմ, պարոն Դոլ, ապրիլի 24—ին Երեւան այցելելու իմ հրավերն ընդունելու եւ «Այլեւս երբեք» համաշխարհային ուղերձին միանալու համար։
Վերջին ամիսներին մեր եվրոպական օրակարգը հագեցած էր բազմաթիվ միջոցառումներով։ Դրանց թվում առանձնացնեմ մարտ ամսին Երեւանում արեւելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի անցկացումը, ինչպես նաեւ նախորդ շաբաթ Երեւանում կայացած եվրոպական բարձրագույն կրթական տարածքի Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովը։
Վերջում ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը մեծապես կարեւորում է ԵԺԿ—ի հետ սերտ համագործակցությունը, որի արդյունքներն ակնհայտ են մեզ համար։ Այս առումով բարձր եմ գնահատում օրեր առաջ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամակցությունը ԵԺԿ երիտասարդական կազմակերպությանը։

Շնորհակալություն»։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 401 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024