ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 05:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 22 » Գալուստ Սահակյանն ընդունել է Մեքսիկայի Սենատի հանձնաժողովի նախագահին
10:13
Գալուստ Սահակյանն ընդունել է Մեքսիկայի Սենատի հանձնաժողովի նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ ընդունել է Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուեվաս Բարրոնին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրներն ունեն մեծ ներուժ՝ քաղաքական, տնտեսական, գիտական ու մշակութային ոլորտներում սերտ համագործակցություն ծավալելու համար։ Այդ համատեքստում Գալուստ Սահակյանն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի եւ Մեքսիկայի միջեւ մշակութային կապերի զարգացման առթիվ։ Նա կարեւորել է երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացումը՝ ընդգծելով հայկական կողմի պատրաստակամությունը միջխորհրդարանական կապերի հաստատման ուղղությամբ եւ փաստել, որ մեր խորհրդարանում ստեղծվել է Հայաստան–Մեքսիկա բարեկամական խումբը։
ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւորում է համագործակցությունը նաեւ միջազգային ասպարեզում։ Այնուհետեւ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին՝ նշել է, որ օրեր առաջ Երեւանում տեղի է ունեցել «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումը, որին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ ներկայացուցիչներ։ ԱԺ նախագահի կարծիքով, խորհրդարանականներն ունեն առաջնային դեր նմանատիպ հանցագործությունների դատապարտման եւ կանխման գործում։
Խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ Գալուստ Սահակյանը վերահաստատել է հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի դիրքորոշումը։
ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ 2011 թվականին Մեքսիկայի խորհրդարանի վերին եւ ստորին պալատների կողմից ընդունված բանաձեւերին, որոնք վերաբերում են հայ–ադրբեջանական հակամարտությանը եւ հակադրվում են միջազգային հանրության դիրքորոշումներին ու բանակցային գործընթացին։ Գալուստ Սահակյանն իր մտահոգությունն է հայտնել ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքին սահմանադրորեն գերակայություն տվող երկրում՝ Մեքսիկայում, նման բանաձեւերի ընդունման առիթով։
ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ տիկին Կուեվաս Բարրոնի այցը կնպաստի միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը։
Գաբրիելա Կուեվաս Բարրոնն իր խոսքում նշել է, որ ճիշտ ժամանակն է ընդլայնելու եւ սերտացնելու երկու երկրների հարաբերությունները, քանի որ մեքսիկացի եւ հայ ժողովուրդներն ունեն պատմական շատ ընդհանրություններ։ Նա հարաբերությունների զարգացման գործում կարեւորել է Մեքսիկայում Հայաստանի դեսպանության բացումը։
Տիկին Կուեվաս Բարրոնը նշել է, որ մեքսիկացիները միշտ պայքարել են մարդկանց իրավունքների պաշտպանության համար՝ սահմանադրորեն ամրագրելով դա։
Հանդիպման ավարտին Գաբրիելա Կուեվաս Բարրոնը հույս է հայտնել, որ Ազգային ժողովում ստորագրված հուշագիրը հայ–մեքսիկական հարաբերությունների նոր սկիզբ կդառնա՝ նպաստելով երկու ժողովուրդների բարեկամության խորացմանը։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 362 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024