ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 09:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 10 » Էլեկտրաէներգիայի թանկացում, այնուամենայնիվ, կլինի /Բայց կառավարությունը ելքեր է որոնում՝ մեղմելու դրա հետեւանքները/
09:15
Էլեկտրաէներգիայի թանկացում, այնուամենայնիվ, կլինի /Բայց կառավարությունը ելքեր է որոնում՝ մեղմելու դրա հետեւանքները/

Էլեկտրաէներգիայի թանկացման հարցն արդեն մոտ մեկ ամիս է ամենաշրջանառվողն է։ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, հաստատել է, որ թանկացում լինելու է, բայց ոչ թե 17 դրամով, այլ՝ 6,93 դրամով։ 
Հունիսի 12—ին ԱԺ—ում լսումներ կանցկացվեն հարցի վերաբերյալ, նախարարությունները կներկայանան եւ բացատրություն կտան հանրությանը. «Մենք լինելու ենք թափանցիկ, շատ բաց, որպեսզի հանրությանը բացատրենք այն, ինչ տեղի է ունենալու։ Բոլոր մեր պատկան մարմինները օրենքի կետը պաշտպանելու են, եւ չեմ կարծում, որ որեւէ խնդիր լինի»։
Վարչապետի խոսքով, այժմ հաշվարկվում են բնակչության եւ տնտեսության վրա թանկացման հետեւանքները. «Մենք նաեւ փորձելու ենք նպաստառուներին աջակցել, օգնել, որպեսզի իրենք այդ բեռը չզգան։ Ամեն դեպքում, հիմա հաշվարկներ են կատարվում համապատասխան նախարարությունների կողմից, դա շուտով կներկայացվի։ Ուղղակի հանձնաժողովը թող հաստատի, եւ մենք դրա հետեւանքների մասին բարձրաձայն խոսելու ենք»։
Իսկ ինչ վերաբերում է նպաստառուներից զատ այլ քաղաքացիների վճարելու խնդրին, ապա Հովիկ Աբրահամյանն ասել է, որ կառավարությունն ամեն ինչ անում է մարդկանց բարեկեցության համար։ «Պետք է այնպես անենք, որ գնալով վիճակը լավանա, եւ մենք այդ գործին ենք լծված։ Եվ ձեզ մի քանի անգամ ասել եմ եւ եւս մեկ անգամ ուզում եմ ասել, որ մենք երկրորդ կիսամյակում ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք իրականացնելու ենք, եւ դա բերելու է տնտեսության ակտիվացմանը։ Իսկ դա կխթանի նաեւ մեր ժողովրդի բարեկեցությունը, ամեն դեպքում մենք կառավարությունով լծված ենք այդ գործընթացներին»,–ասել է նա՝ շեշտելով, որ սպասվում է տնտեսական աճ։
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի՝ ՀԷՑ—ում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ հայտարարության մասին էլ Հ. Աբրահամյանն ասել է. «Ես հետամուտ կլինեմ, կհասկանամ ինչի մասին է խոսքը։ Եվ եթե պետք է, կդիմեմ պատկան մարմիններին, ովքեր որ պետք է զբաղվեն այդ գործով»։ Սակայն վարչապետը դեռեւս կոնկրետ որեւէ փաստ չունի։
Խորհրդարանում լրագրողները ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից հետաքրքրվել են, թե ինչպես է վերաբերվում էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացմանը։ Նախարարը նշել է, որ բարդ հարց է, եւ ոտքի վրա չի կարող պատասխան տալ։ Իսկ թե ինչպես է վերաբերվում ՀԷՑ—ի ծախսերին, նախարարն ասել է, որ դա մի իրավիճակ է, որից մենք պիտի նաեւ դասեր քաղենք հետագայի համար. դասեր ընդհանրապես ե՛ւ օրենսդրական կարգավորումների տեսակետից, ե՛ւ վերահսկող մարմինների արդյունավետ մեխանիզմների տեսակետից։
Երվանդ Զախարյանի հայտարարության մասին էլ ասել է. «Համաձայն եմ, որ դա կատակ բան չէ, բայց ես կարծում եմ, որ այս հարցը պիտի համապատասխան ուսումնասիրության առարկա լինի իրավասու մարմինների կողմից։ Ես կարծում եմ, որ եթե ինչ—որ տեղ ինչ—որ խախտումներ հայտնաբերվեն, այդ թվում՝ քրեաիրավական բնութագրիչ ունեցող խախտումներ, վստահ եմ, որ մեր իրավապահները համապատասխան արձագանք կտան»։


ԶՈՒ—ն անում է հնարավորը հրադադարի պահպանման համար
 

Սահմանային բուռն դեպքերին հաջորդեց հարաբերական անդորրը։
«Վերջին ժամանակահատվածում հայ—ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա—ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, վերահսկելի է ՀՀ զինված ուժերի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից»,–այս մասին երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Անդրադառնալով հակառակորդի կողմից Տավուշի մարզի Բաղանիս համայնքի տների վրա կրակելու հանգամանքին՝ նախարարն ասել է, որ դրանք սովորական, ամենօրյա գնդակոծություններ են, որոնք ոչ մի արդյունք չեն ունեցել. «Այնպես որ՝ կարող ենք հանգիստ լինել։ Իհարկե նման իրավիճակը մեզ նաեւ պարտավորեցնում է, որ ավելի հետեւողական վերահսկենք, սառնասիրտ որոշումներ ընդունենք եւ պատրաստ լինենք յուրաքանչյուր զարգացման»։ Ս. Օհանյանն ընդգծել է, որ ՀՀ զինված ուժերն ամեն ինչ անում են, որպեսզի հրադադարի ռեժիմը պահպանվի. «Մենք միշտ ամեն ինչ արել ենք, որ խաղաղության տանենք։ Արել ենք ամեն ինչ, որ մեր միջեւ գոյություն ունեցող հակամարտությունը լուծվի միայն ու միայն խաղաղ ճանապարհով։ ՀՀ զինված ուժերի յուրաքանչյուր անդամ, հայ զինվորը խաղաղության զինվոր է, եւ նա ամեն ինչ անելու է, որ ստեղծվի այդ զսպման մեխանիզմը, մեր սահմաններում խաղաղություն տիրի, եւ ամենակարեւորն է վստահության մակարդակի ստեղծումը, որն ամենաէականն է բանակցային գործընթացում առաջընթաց ունենալու համար»։
Մեկնաբանելով ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի՝ Հայաստան տեղափոխվելու մասին խոսակցությունները՝ նախարարն ասել է. «Այդպիսի որոշումներն ընդունվում են ռազմաքաղաքական մակարդակում, եւ երբ կլինի այդ որոշումը, մենք կտեղեկացնենք։ Ինչո՞ւ ժամանակից շուտ ինչ—որ հարցեր տալիս»։
Սեյրան Օհանյանը, ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությանն անդրադառնալով, կոչ է արել ապրել այսօրվա իրականությամբ եւ այն պատասխանատվությամբ, որը կրում է պաշտպանության նախարարը. «Նախ եւ առաջ, այսօր ես իմ տեղն ունեմ կառավարման համակարգում։ Ես հպարտանում եմ, որ ՀՀ պաշտպանության նախարարն եմ, եւ իմ ուսերի վրա դրված է չափազանց մեծ պատասխանատվություն, ընդ որում՝ ժողովրդի հետ միասին կրում եմ պաշտպանական քաղաքականության ծանր պատասխանատվությունը։ Պետք չէ այլ բաների մասին մտածել»։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 340 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024