Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 17
Համաշխարհային բանկը վերլուծել է Հայաստանի էներգետիկ ոլորտի մարտահրավերները եւ եկել այն եզրահանգման, որ էլեկտրահաղորդման ակտիվների մաշվածությունը, ոլոտի կառավարումը եւ սակագնի ներկա կառուցվածքը սպառնալիքներ են ստեղծում հետագա 10 տարիների համար։ Կատարված վերլուծության ներկայացման ժամանակ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլը նշել է, որ չնայած տարբեր կառույցների կողմից մեծ ներդրումներ են կատարվել ոլորտում, սակայն ներկա իրավիճակի վերլուծությունը մտահոգիչ է։
«Մարտահրավեր է այն, որ արտադրական հզորությունները մի քանի տարի հետո չեն կարողանա ապահովել առաջարկի բավարար ծավալ, եւ պակասուրդ կառաջանա։ Դա պայմանավորված է նրանով, որ էլեկտրահաղորդման ակտիվները մաշված են, իսկ նոր հզորությունների կառուցման համար անհրաժեշտ են մեծ ներդրումներ։ Էլեկտրաէներգիայի արտադրության որոշ օբյեկտներ, ինչպես օրինակ Հրազդանի ՋԷԿ—ը, շատ ծախսատար են, սակայն հնարավոր չէ դրանց շահագործումը դադարեցնել, քանի որ առաջարկի պակասուրդ կառաջանա»,– «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ասել է Բեյլին։ ՀԲ հայաստանյան ներկայացուցչի խոսքով՝ տնտեսության համար տարեցտարի խնդիր է դառնում էլեկտրաէներգիայի մատչելիությունը, իսկ սակագինը չի հասնում ծախսածածկող մակարդակի։
Համաշխարհային բանկի վերլուծությունն ավելի մանրամասն ներկայացրել է էներգետիկայի ոլորտի պատասխանատու, փորձագետ Արթուր Կոչնակյանը։ Նա հայտնել է, որ Հայաստանում կանխատեսվող պահանջարկը բավարարելու համար ՀԲ—ն անհրաժեշտ է համարում նոր արտադրակա
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին եւ վարչապետ Դեյվիդ Քեմերոնին։
Հանրապետության նախագահը շնորհավորել եւ բարեմաղթանքներ է հղել թագուհուն, արքայական ընտանիքին եւ բրիտանացի բարեկամ ժողովրդին՝ազգային տոնի առթիվ։ Նախագահը հետագա բարգավաճում եւ շարունակական առաջընթաց է մաղթել Միացյալ Թագավորությանը։ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հայ—բրիտանական հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել եւ խորանալ՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության։
Վարչապետ Դեյվիդ Քեմերոնին ուղղված շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նպաստել Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ առկա բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով։
Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի ազգային տոնի կապակցությամբ երեկ այցելել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատուն, շնորհավորել դեսպան Քեթրին Ջեյն Լիչին եւ դեսպանատան ամբողջ անձնակազմին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|
Սահմանադրությունը բարեփոխելու ՀՀ իշխանությունների մտադրությունը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Աքսել Ֆիշերը (Գերմանիա) եւ Ալան Միլը (Միացյալ Թագավորություն) Երեւան կատարած այցելությունից հետո ողջունել են Հայաստանի իշխանությունների մտադրությունը՝ համակարգային թերություններից որոշները սահմանադրական բարեփոխումների միջոցով շտկելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով ԵԽԽՎ պաշտոնական կայքը։
Զեկուցողները արձանագրել են, սակայն, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Հայաստանի քաղաքական տարբեր ուժեր տարակարծիք են։ Մասնավորապես, տեսակետները չեն համընկնում Հայաստանի քաղաքական համակարգի փոփոխության վերաբերյալ։ «Սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակը պետք է լինի քաղաքական բազմակարծության, քաղաքական համակարգին հասարակության վստահության, Ազգային ժողովին կառավարության հաշվետվողականության ամրապնդումը»,–նշել են համազեկուցողները։
Ֆիշերը եւ Միլը նշել են, որ քաղաքական եւ ընտրական գործընթացներում քաղաքական վստահությունը Հայաստանում դեռեւս ցածր է, հետեւաբար հանրաքվեի անցկացման ժամանակ խորհուրդ են տվել հրավիրել միջազգային դիտորդների։ «Հասարակական քննարկումները եւ հանրաքվեի՝ ամբողջովին ժողովրդավարական գործընթացն առանցքային են նոր Սահմանադրության ժողովրդավարական լեգիտիմության համար»,–հայտնել են համազեկուցողները։ Նրանք Հայաստան կատարած այցի վերաբերյալ տեղեկությունը 2015 թվականի սեպտեմբերին կներկայացնեն մոնիտորինգի հանձնաժողովին։ Զեկուցողները մտադիր են Երեւան վերադառնալ այս տարվա երկրորդ կիսամյա
...
Կարդալ շարունակությունը »
|
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին հաջորդող շրջանում Հայաստանում շարունակվում են քննարկումներն այն հարցի շուրջ, թե ինչ փոփոխություններ կլինեն արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ Հայաստանի հետ հարաբերությունների հարցում։ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը կարծում է, որ Թուրքիայում ընտրություններն ապացույցն են այն բանի, որ էրդողանական Թուրքիան սկսում է փլուզվել. «Կսկսվեն նաեւ ներկուսակցական խմորումներ, չեմ բացառում, որ մի օր էլ կտեսնենք, որ Գյուլը կվերադառնա»։
Թեւան Պողոսյանն, այնուամենայնիվ, այս տարվա ընթացքում հայ—թուրքական հարաբերություններում փոփոխությունների ակնկալիք չունի. «Այս պահին, քանի դեռ չի ձեւավորվել կառավարությունը, հայ—թուրքական հարաբերությունների հեռանկարի մասին ոչինչ ասել չենք կարող։ Հայկական հարցի խնդիրը միգուցե հաջորդ տարիներին առաջ կգա, առաջին հերթին դա պայմանավորված կլինի նրանով, թե ով է լինելու արտաքին գործերի նախարարը, ամեն դեպքում 2015—ին որեւէ տեղաշարժ չեմ ակնկալում»։
Լրագրող, մեկնաբան Մարկ Գրիգորյանը, ով Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների օրը եղել է Ստամբուլում, այն կարծիքին է, որ Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ստեղծման հենց առաջին պահից հայտնի էր, որ այն հայտնվելու է խորհրդարանում. «Նրանք հասան հաջողության, քանի որ իրենց կողմը բերեցին ազգային այլ փոքրամասնությունների ներկայացուցիչների»։
«Քաղաքացիական հասարակության ինստիտո
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|