ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 13:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 17 » Հայ–բրիտանական հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել /Նախագահը շնորհավորել է ՄԹ ազգային տոնի առթիվ, այցելել նաեւ ՀՀ—ում ՄԹ դեսպանատուն/
15:37
Հայ–բրիտանական հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել /Նախագահը շնորհավորել է ՄԹ ազգային տոնի առթիվ, այցելել նաեւ ՀՀ—ում ՄԹ դեսպանատուն/

Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին եւ վարչապետ Դեյվիդ Քեմերոնին։
Հանրապետության նախագահը շնորհավորել եւ բարեմաղթանքներ է հղել թագուհուն, արքայական ընտանիքին եւ բրիտանացի բարեկամ ժողովրդին՝ազգային տոնի առթիվ։ Նախագահը հետագա բարգավաճում եւ շարունակական առաջընթաց է մաղթել Միացյալ Թագավորությանը։ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հայ—բրիտանական հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել եւ խորանալ՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության։
Վարչապետ Դեյվիդ Քեմերոնին ուղղված շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նպաստել Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ առկա բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով։
Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի ազգային տոնի կապակցությամբ երեկ այցելել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատուն, շնորհավորել դեսպան Քեթրին Ջեյն Լիչին եւ դեսպանատան ամբողջ անձնակազմին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 385 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024