ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 19:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 02

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, Չեխիայի Հանրապետության վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հրավերով, պաշտոնական այցով երեկ ժամանել է Պրահա։
Նույն օրը ՀՀ վարչապետն այցելել է Պրահայի Լիդիցեի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զոհված միլիոնավոր երեխաներին նվիրված հուշարձանին եւ Չեխիայի մշակույթի նախարար Դանիել Հերմանի հետ մասնակցել «Ընդհատված մանկություն. Հայոց ցեղասպանության զոհ մանուկները» ցուցահանդեսի բացմանը։ Վարչապետը եւ պատվիրակության անդամները ծանոթացել են նաեւ Լիդիցեի պատկերասրահում ներկայացված՝ երեխաների կերպարվեստի 43—րդ միջազգային ցուցահանդեսի աշխատանքներին։
Հովիկ Աբրահամյանը ելույթ է ունեցել ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ։ Դիմելով ներկաներին՝ վարչապետն ասել է. «Մարդկության պատմությունը լի է ողբերգական էջերով, որոնց զոհերի հիշատակի ոգեկոչումը հաջորդ սերունդների համար պարտադիր արարողություն է, պարտավորություն, որը դուրս է գալիս ազգայինի սահմաններից եւ դառնում համամարդկային մի ուղերձ եւ պատգամ։
Լիդիցեի հուշահամալիրը, ինչպես եւ Ծիծեռնակաբերդի ու համանման մյուս հիշողության վայրերը, ունեն խորհրդավոր մի լռություն, առանձնահատուկ մի լռություն, որն իր արձագանքն է թողնում մարդկանց սրտերում եւ հոգիներում։ Համալիրի մաս կազմող երեխաներին նվիրված հուշարձանախումբը հուզում է յուրաքանչյուրին՝ անկախ ազգությունից, դավանանքից կամ համոզմունքներից։
Այս տարի հայ ժողովուրդը եւ աշխարհի բազմա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 370 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հունիսի 1—ի ամենամեծ իրադարձությունը, թերեւս, հիմնանորոգված ու արդիականացված կենդանաբանական այգու տարեշրջանի բացումն էր։ 
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ թոռնիկների հետ այցելել է Երեւանի կենդանաբանական այգի, որտեղ 2014—2015թթ. այգու վերանորոգման եւ զարգացման ծրագրով իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, ինչպիսիք չեն իրականացվել այգու հիմնադրման օրվանից։ Հանրապետության նախագահը քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ շրջել է այգում, ծանոթացել Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կենդանաբանական այգու բարեկարգման եւ զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, ինչպես նաեւ կենդանաբանական այգու նորակառույց ժամանակակից սարքավորումներով հագեցած բուժական կետում ստեղծված պայմաններին։
Շրջայցի ժամանակ նախագահին ներկայացվել է, որ այգու 34 հա տարածքից մինչեւ վերանորոգումը միայն 7 հա—ն էր կենդանաբնակ եւ օգտագործելի, ներկայումս գործածվող տարածքը հասել է 16 հա—ի։
Հիմնովին փոխվել է այգու լուսավորության համակարգը, որի արդյունքում լուսավորությունն ապահովելու են խնայողատար լամպեր։ Պատասխանատուների հավաստմամբ, լուսավորությունն ունենալու է նաեւ գեղարվեստական լուծումներ, իսկ այգու արտաքին տեսքը խաթարող օդային մալուխներն ամբողջապես իջեցվել են գետնի տակ։ Ասֆալտապատվել եւ վերանորոգվել են այգու բոլոր ճանապարհներն ու ճեմուղիները։ Տեղադրվել են նոր ցայտաղբյուրներ, կանաչապատվել է 7,000 քմ հողատարածք, տնկվել են նոր ծառատեսակներ եւ թփեր, իրականացվել են ծաղկային ձեւավորման աշխատանքներ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 486 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024