Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 25
Հունիսի 23—ի լույս 24—ի գիշերը Բաղրամյան պողոտայում շարունակել են դեմ առ դեմ կանգնած մնալ ոստիկանության ուժերը եւ ցուցարարները։ Նրանց արանքում կեսգիշերին կանգնած էին պատգամավորներ, արվեստի եւ շոու բիզնեսի գործիչներ, որոնք այստեղ էին եկել թույլ չտալու բախում կողմերի միջեւ։
ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Հունան Պողոսյանը, դիմելով ցուցարարներին, հորդորել է չխախտել հավաքի խաղաղ բնույթը, զերծ մնալ սադրանքներից, անվայելուչ պահվածքից, ինչի պարագայում խոստացել է, որ ոստիկանությունը կբացառի որեւէ ուժի կիրառում։ Գիշերն անցել է խաղաղ, ցուցարարները շարունակել են պնդել, որ միակ պահանջը էլէներգիայի սակագինը բարձրացնելու մասին որոշումը չեղարկելն է։
Երեկոյան Բաղրամյան պողոտայում կրկին սկսել է ստվարանալ մարդկանց թիվը։
|
Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել նիստ եւ մատուցվել հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ ամերիկահայ գործարար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քրքորյանի։ Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ, Հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդներ եւ միաբաններ, հավատավոր ժողովուրդը։
Հանրապետության նախագահը «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանում մասնակցել է մեծ բարերարի հիշատակին նվիրված նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով։
Այնուհետեւ Մայր տաճարում նախագահը ներկա է գտնվել Քըրք Քրքորյանի հոգու խաղաղության համար Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ կատարված հոգեհանգստյան արարողությանը։
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|