ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 16:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 27

Երեկ ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի նախագահությամբ կայացել է կուսակցության գործադիր մարմնի նիստը, որտեղ քննարկվել են ինչպես ներքաղաքական, այնպես էլ Հայաստանի էներգետիկ անվտանգությանն առչնվող հարցեր։ Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա նշել է, որ որեւէ մեկը, այդ թվում երկրի նախագահը, թանկացման կողմնակից չէ, ավելին, ըստ Էդ. Շարմազանովի, իշխանություններն ու ցուցարարները նույն բանն են ուզում. «Էներգետիկ անվտանգության հարցերը բավական կարեւոր են ՀՀ իշխանությունների համար, եւ խնդիրը ոչ միայն 6—7 դրամն է։ Սա գործընթացի սկիզբն է, ՀՀ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի մեր երկրի էներգետիկ անվտանգությունը լինի կայուն։ Էներգետիկ համակարգը պետք է առողջացվի, որեւէ մեկը չի ցանկանում թանկացում, որեւէ մեկը դրա կողմնակիցը չէ, խնդիրն ավելի գլոբալ է, կառավարությունը ներկայացրել է իր կարծիքը, եւ խնդիրը չարաշահումների մեջ չէ։ Այդ 7 դրամի մեջ որեւէ չարաշահում ներառված չէ»։ Նրա խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի խնդիրը լուծվի, սակայն դա օրերի հարց չէ։ 
Շարմազանովը նշել է, որ հարգում են ակտիվիստների խաղաղ ելույթները, այդ միջոցով իրենց իրավունքների համար պայքարելը, եւ կարեւորել է բոլոր գործընթացները խաղաղ ճանապարհով անցկացնելու հանգամանքը. «Բարձր ենք գնահատում նաեւ ոստիկանության գործողությունները։ Այսօր տեսնում ենք, որ գործընթացներն իրականացվում են փոխադարձ հարգանքի մթնոլորտում»։ 
Բաղրա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 429 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը։
Հանրապետության նախագահը ողջունել է ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16—րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռուսաստանի պատվիրակությանը եւ ընդգծել, որ հանձնաժողովը կարեւոր դեր ունի երկու երկրների տնտեսական փոխգործակցության զարգացման գործում։
Սերժ Սարգսյանի խոսքով, հանձնաժողովի՝ միայն նախորդ եւ այս նիստերի միջեւ ընկած ժամանակահատվածում (վերջին մեկուկես տարվա ընթացքում) ստորագրվել եւ ուժի մեջ են մտել շուրջ երեք տասնյակ միջազգային, միջկառավարական եւ միջգերատեսչական փաստաթղթեր, որոնք լրացնում են հայ—ռուսական իրավապայմանագրային բազան։ Եվս մոտ տասը փաստաթուղթ գտնվում է մշակման փուլում։
Նախագահը գոհունակությամբ է նշել, որ այդ ժամանակահատվածում լուծվել են Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայաստանին մատակարարվող բնական գազի գնագոյացման հարցը. հունվարի 1—ից Հայաստանը 1000 խմ համար վճարում է 165 ԱՄՆ դոլար՝ նախկին 189 ԱՄՆ դոլարի փոխարեն։ Նախագահի խոսքով, դա թույլ տվեց չթանկացնել եւ կայուն պահել բնական գազի սակագինը՝ չնայած ԱՄՆ դոլարի եւ ՀՀ ազգային արժույթի՝ դրամի փոխարժեքի տատանմանը։
Սերժ Սարգսյանի խոսքով, միջկառավարական հանձնաժողովի նիստը նշանավորվե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 467 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ավստրիայի ազգային խորհրդի՝ Ավստրիայի ժողովրդական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Ռայնհոլդ Լոպատկային, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ—ավստրիական հարաբերությունների առկա մակարդակը՝ ընդգծելով խորհրդարանական ձեւաչափում դրանց ակտիվացման կարեւորությունը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ռայնհոլդ Լոպատկան նշեց, որ Ավստրիայի խորհրդարանականները կարեւորում են Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցության սերտացումը, երկու պետությունների միջեւ ամենատարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացումը։
Հայաստանի արտգործնախարարը հյուրին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի շրջանակներում ամբողջ աշխարհում կազմակերպվող ոգեկոչման միջոցառումները եւ դրանց խորհուրդը։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը երախտագիտությամբ նշեց Ավստրիայի ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ հայտարարության ընդունումը, որին իրենց կարեւոր նպաստն են բերել նաեւ Ռայնհոլդ Լոպատկան եւ իր ղեկավարած կուսակցությունը։
Հանդիպմանը քննարկվեց Հայաստան–Եվրոպական միություն փոխգործակցությունը։ Անդրադարձ արվեց տարածաշրջանային հարցերի։

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 401 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024