ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 03.12.2024, 21:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 26

Ադրբեջանը տարբեր միջազգային հարթակներում հակահայկական ինչ—որ բան «պոկելու» հարմար առիթը բաց չի թողնում. ԵԽԽՎ—ում եւս փորձեց եւ կարծես թե մոտ էր հաջողությանը, սակայն քվեարկության ժամանակ զեկույցի իրենց ձեւակերպումը փոփոխվեց։ Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Չեխիայի ԱԳ նախարար Լյուբոմիր Զաորալեկի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այս կապակցությամբ ասաց. «Օրեցօր վատթարացող, անգամ կավելացնեի՝ ազատ անկման մեջ գտնվող իր միջազգային վարկանիշը Ադրբեջանը ապարդյուն փորձում է փրկել տարբեր միջազգային հարթակներում։ Փորձում է արդարացնել իր ավտորիտար վարչակարգը եւ մարդու իրավունքների ոտնահարումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առկայությամբ։ Դրա վառ օրինակներից էր այն փորձը, որը կատարվեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում բանաձեւի քվեարկության ժամանակ։
Բայց Ադրբեջանը ձախողվեց թե՛ մեկ եւ թե՛ մյուս հարցում։ Ակնհայտ է դառնում, որ ադրբեջանական նավթադոլարների օգտագործումը սկսել է սրտխառնոց առաջացնել, եւ մի շարք պատգամավորներ իրենց քննադատությունն ու իրենց անհամաձայնությունը հայտնեցին այդ մոտեցման հետ։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ Ադրբեջանը նավթախավիարային իր վիրտուալ աշխարհից վերադառնա իրական աշխարհ»,–ասաց նախարարը՝ նշելով, որ դա օգտակար կլինի առաջին հերթին Ադրբեջանի համար, որպեսզի նա ավելի շատ մեկուսացման մեջ չհայտնվի միջազգային ասպարեզում։


... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 511 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Այնուհետեւ ՀՀ կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում՝ փոխհատուցելով սոցիալապես անապահով շուրջ 105 հազար ընտանիքի կամ շուրջ 400 հազար անձի՝ սակագնի բարձրացումից առաջանալիք կորուստը։


Կառավարությունը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր հարց
 

ՀՀ կառավարությունը հաստատել է 2015թ. ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվող հասարակական միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները։ Սահմանված կարգով ՀՀ ոստիկանության պետը ՀԿ–ների տվյալների շտեմարանից ընտրել է հինգ հասարակական միավորում՝ իրավապաշտպան «Ֆիդես» եւ «Գիտակցիր իրավունքդ», «Մեհրաբյան գիտաուսումնական կենտրոն», «Հարկ վճարողների եւ գործարարների իրավունքների պաշտպանության» եւ մշակութային «Խաչակիր» ՀԿ–ների եւ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 459 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեւանում մեկնարկել է հայ—վրացական իրավական համագործակցության ֆորումը։ Բացման խոսքում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նախ ասաց, որ առաջին անգամ է նման ֆորմատով ֆորում անցկացվում, ու կարեւորեց ֆորումի անցկացումը մի քանի տեսանկյունից. «Առաջին նմանատիպ ֆորումն է, հավակնում է դառնալ մշտական՝ ընդգրկելով այլ երկրներ։ Ֆորումի ընթացքում քննարկվող թեմաները կարեւոր են եւ ակտուալ հատկապես այն բարեփոխումների համատեքստում, որոնք մեր երկրներն իրականացնում են։ Նմանատիպ ձեւաչափով միջոցառումները կարեւոր են երկկողմանի հարաբերություններն ամրապնդելու համար»։
Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին նշեց, որ այս ֆորումը համագործակցության կոնկրետ արտահայտում է. «Այսօր մեր պետությունները բոլոր ուղղություններով համագործակցում են։ Ինձ ուրախացնում է այն փաստը, որ արդարադատության ոլորտում համագործակցությունը հասել է բարձր մակարդակի»։
Վրացի նախարարը նշեց, որ ամեն ինչ անելու է, որ հայ—վրացական ֆորումը լինի մշտական. «Ուզում եմ, որ ներգրավվեն այլ երկրների արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներ, որոնց հետ միասին հնարավոր կլինի ստեղծել Հարավային Կովկասի իրավական համակարգ, որն այսօր մենք չունենք, ինչպես նաեւ իրավաբանական տարածաշրջան։ Համոզված եմ, որ այս գործում օգտակար կլինի այս ֆորումը»։
Վրաստանը ֆորումին ներկայացված է բավականին մեծ պատվիրակությամբ։ Վրաստանի պատիժների կատարման եւ պրոբացիայի հարցերով նախարար Գեորգի Մղեբրիշվիլի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 443 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեւանի Բաղրամյան պողոտայի սկզբնամասում երեկ շարունակվել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի խաղաղ ակցիան։ Առավոտյան իրավիճակին ծանոթանալու նպատակով այստեղ է ժամանել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Նա հույս է հայտնել, որ այսուհետ եւս հավաքը կունենա խաղաղ բնույթ եւ հիմքեր չի ստեղծի ուժ կիրառելու համար։ 
Ցերեկը հավաքի մասնակիցների շրջանում ակտիվորեն քննարկվում էր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հնչեցրած խոսքը՝ էլեկտրաէներգիայի թանկացման օբյեկտիվ պատճառների ու կառավարության կողմից սոցիալապես անապահով ընտանիքների դրամական նպաստը ավելացնելու մասին։
Երեկոյան, չնայած տեղացած անձրեւին, հավաքի մասնակիցները շարունակել են մնալ պողոտայում՝ վանկարկելով կոչեր՝ թանկացման մասին որոշումը չեղարկելու վերաբերյալ։  Եղել են ելույթներ, մասնակիցները որոշել են շարունակել ակցիան մինչեւ իրենց պահանջի կատարումը։ Ցուցարարները շարունակել են համագործակցել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ՝ հասարակական կարգը պահպանելու եւ սադրանքներ թույլ չտալու համար։
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 406 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024