ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 16:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 15

Նախօրեին Լյուքսեմբուրգում տեղի է ունեցել «Թվային տնտեսություն» խորագրով Արեւելյան գործընկերության առաջին նախարարական համաժողովը։ Համաժողովին մասնակցել են ԵՄ արեւելյան գործընկերության անդամ երկրների եւ ԵՄ անդամ 28 երկրների տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտը կարգավորող նախարարներ ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հայկական կողմից միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, ԵՄ—ում ՀՀ առեւտրական ներկայացուցիչ Վարոս Սիմոնյանը։
Համաժողովին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդես է եկել ելույթով։ Նախարարն իր ելույթում նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծապես կարեւորում է Հայաստանում թվային տնտեսության եւ ինովացիոն համակարգի զարգացումը՝ որպես ՀՀ տնտեսության արտադրողականության եւ մրցունակության բարձրացման հիմնական գործոն։ Նախարար Ճշմարիտյանը հայտնել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը՝ համագործակցելու ԵՄ եւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների հետ՝ թվային տնտեսությունների ներդաշնակեցման ու ինտեգրման ուղղությամբ։
Նախարարը հավելել է, որ համաժողովը առանձնահատուկ հարթակ է թվային տնտեսությունների զարգացման ոլորտում առկա մարտահրավերների, հետագա զարգացման հնարավորությունների քննարկման եւ փորձի փոխանակման համար։
Նախարարական համաժողովի շրջանակում ընդունվել է թվային տնտեսության վերաբերյալ հռչակագիրը, որի դրույթներն ուղղված են համախմբելու ԵՄ եւ Արեւե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 460 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու պետական, քաղաքական գործչի հիշատակին։
2000—2007 թթ. ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հունիսի 12—ին կդառնար 64 տարեկան։ Լուսահոգի վարչապետի ծննդյան օրը պանթեոնում էին նաեւ նրա ընտանիքի անդամները, ընկերները, մշակութային, հասարակական ու քաղաքական գործիչներ, քաղաքացիներ։
Երջանկահիշատակ վարչապետի շիրիմի մոտ ծննդյան օրվա առիթով կատարվեց հոգեհանգստի կարգ ու խնկարկություն։ 
«Անդրանիկ Մարգարյանը հայ մարդ էր՝ ողջ լայն արժեքային համակարգով։ Երեխայի հետ երեխա էր, մեծի հետ՝ մեծ, լրագրողի հետ անկաշկանդ զրուցակից էր։ Մարդ էր, ով սիրում էր մարդկանց»,–լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ավելացնելով, որ այսօր նման մարդկանց պակաս կա։
Լավ կամ վատ քաղաքական գործիչ լինելուց, լավ կամ վատ արհեստավոր լինելուց առաջ, Շարմազանովն ասում է, որ առաջին հերթին պետք է մարդ լինել. «Մարգարյանը սիրում էր բոլորին։ Իր մեջ չարություն չկար։ Նա գիտեր, որ վերեւում Արարիչն է, ներքեւում արժանապատվությունը, իսկ մեջտեղում՝ հայրենիքը։ Իրական հայրենասեր էր, իրական պետական գործիչ։ Մարգարյանը մարդ էր, ով երբեք կամուրջները չէր այրում։ Իսկ ամենակարեւորը՝ գիտակցում էր, որ հայրենիքը բացարձակ արժեք է»։
ԱԺ փոխնախագահը շեշտում է նախկին վարչապետի խոսքերի մեսիջը՝ ամեն ինչին պետք ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 540 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024