ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 03.12.2024, 21:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 23

Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհունակություն է հայտնել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի համատեղ աշխատանքից

եւ ընդգծել հանձնաժողովի պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը նշված ուղղությամբ։ Ինչպես հայտնեցին ՀՀ ՍԴ մամուլի ծառայությունից, նման հայտարարություն արել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն 103—րդ լիագումար նիստում, որի օրակարգում էր նաեւ ՀՀ սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ հարցը։
Նիստին մասնակցել է նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը։
Վենետիկի հանձնաժողովը միանգամայն դրական է համարել այս փուլում իրականացված աշխատանքը, հավանություն տվել հետագա համատեղ քննարկումների ժամանակացույցին եւ երաշխավորել զեկուցողների խմբին՝ հուլիսին տեղի ունենալիք քննարկումների արդյունքներով ամփոփ եզրակացություն ներկայացնել բարեփոխումների փաթեթի վերաբերյալ։ Հանձնաժողովի անդամ Կ. Տուորին, մասնավորապես, շեշտել է, որ փորձագիտական խումբը բացարձակապես դրական է գնահատում արդեն քննարկված սահմանադրական փոփոխությունները։
Նշյալ նիստի քննարկման առարկա է դարձել նաեւ Թուրքիայի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ կապված դատական իշխանության նկատմամբ ձեռնարկվող զանգվածային ոտնձգությունների հետ։ Տվյալ հարցը քննարկվել էր նաեւ հունիսի 18—ին՝ Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստի նախօրեին կայացած հանձնաժողովի բյուրոյի նիստում։ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջ. Բուքիքիոն լիագումար նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ հանձնաժողովը թո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 456 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հունիսի 20–ին շարունակվել է ՆԱՏՕ ԽՎ–ի «Ռոուզ–Ռոթ» սեմինարի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Սեմինարի մասնակիցները քննարկել են «Էներգետիկ անվտանգությունը Հարավային Կովկասում» թեման։ Նիստը վարել է ՆԱՏՕ ԽՎ–ի անդրատլանտյան պաշտպանության եւ անվտանգության համագործակցության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Սվերր Միրլին, ով էներգետիկ անվտանգությունն առանցքային խնդիր է համարել ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային տեսանկյունից։
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը ելույթում փաստել է, որ էներգետիկան ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար։ Փոխնախարարը ներկայացրել է Խորհրդային Միության փլուզումից հետո ատոմակայանի փակման հետեւանքով երկրում ստեղծված էներգետիկ ճգնաժամը, արդյունաբերական ու էկոլոգիական խնդիրները, այնուհետեւ՝ վերականգնվող միջուկային էներգետիկայի եւ հիդրոէներգետիկայի ոլորտներում կատարված քայլերը։ Պարոն Գալստյանը ներկայացրել է այն հիմնարար սկզբունքները, որոնց հիման վրա հետագայում հիմնվել է ՀՀ էներգետիկ անվտանգությունը։ Անդրադառնալով բնական գազի ենթակառուցվածքների զարգացմանը՝ փոխնախարարը նշել է, որ կապիտալ նորոգումներ պետք է իրականացվեն՝ բնական գազի պահեստարանները միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու համար։
Պարոն Գալստյանի համոզմամբ՝ տարածաշրջանային համագործակցությունն ու ինտեգրումը Հայաստանի էներգետիկայի զարգացման կարեւոր խնդիրներից ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 427 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով արտահերթ նստաշրջանում քննարկված մի շարք օրենքների նախագծեր, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2015 թվականի ապրիլի 8–ին ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը։ Հիշեցնենք, որ նախատեսվում է 25 տարի մարման ժամկետով ստանալ 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ՝ համայնքային եւ միջհամայնքային ենթակառուցվածքի որակի, օգտագործման եւ հուսալիության բարելավման նպատակով։
Արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների անդամներ Շիրակ Թորոսյանը եւ Լեռնիկ Ալեքսանյանը ներկայացրել են հանձնաժողովների դրական եզրակացությունը։
Պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Արտակ Զաքարյանը, Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը, Մարգարիտ Եսայանը թեեւ դրական են գնահատել վարկային ծրագիրը, այդուհանդերձ պատգամավորներին մտահոգել է վարկային միջոցների արդյունավետ գնահատումն ու օգտագործումը։ Պատգամավորները ողջունել են վարկի տրամադրումը, քանի որ այն նպաստելու է տարածքների համաչափ զարգացմանը, խթանելու է ներդրումները եւ համայնքներում մի շարք խնդիրների լուծմանը։
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 427 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 70–րդ հոդվածով՝ ՀՀ կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2015 թ. հունիսի 15–ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո գումարել ՀՀ ԱԺ եւս մեկ արտահերթ նստաշրջան եւ օրակարգում ընդգրկել մեկ հարց՝ «2014 թ. համար Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացում։
Երեկ ԱԺ արտահերթ նիստում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից ստացվել է գրություն, որով ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգից հանվել է «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը։
Էդուարդ Շարմազանովը նաեւ տեղեկացրել է, որ հունիսի 15–ին հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, ՀՀ Սահմանադրության 70–րդ հոդվածի համաձայն եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան՝ քննարկելու համար 2015 թվականի հունիսի 16–ին Երեւանում ստորագրված «2014 թվականի համար Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 385 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024