ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 15:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 05

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը 2015թ. առաջին եռամսյակում արտահանման եւ ներմուծման նվազման պայմաններում պետական բյուջետային մուտքերի բավարարումը պայմանավորում է ստվերի դեմ արդյունավետ պայքարով։ 
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գագիկ Խաչատրյանը վստահեցրեց, որ բիզնեսի վրա հարկային ճնշումներ չեն գործադրվել, իսկ բյուջետային մուտքերն ապահովվել են ստվերի դեմ արդյունավետ պայքարի արդյունքում։
«Արտահանման եւ ներմուծման նվազման պայմաններում կարողացել ենք ապահովել բյուջետային մուտքերը ստվերի դեմ պայքարի արդյունքում։ Հիմա սա վա՞տ է, թե՞ լավ։ Իհարկե ես հասկանում եմ ձեր մտահոգությունը։ Դուք մտածում եք, որ մենք սա արել ենք բիզնեսին տեռորի ենթարկելու հաշվին, սակայն այդպես չէ։ Ես ձեզ խնդրում եմ, տվեք մի գործարարի անուն, ում նկատմամբ մենք անօրինական ճնշումներ ենք գործադրել։ Եթե դուք գաք եւ մասնակցեք մեր գանգատարկման հանձնաժողովի նիստերին, կտեսնեք, որ մենք երբեք բիզնեսից գերավճարներ չենք պահանջում»,– «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ ստվերի դեմ արդյունավետ պայքար է մղվել բոլոր ոլորտներում. հաջողություններն արձանագրվել են հատկապես պիտակավորման, բջջային օպերատորների, հանքահումքային ոլորտներում։
Նա կոչ արեց տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը չկապել անունների, պաշտոնյաների հետ՝ վստահեցնելով, որ ստուգումներ անցկացնելու պարագայում հարկային մարմիններին չի կաշկանդում այս կամ այն պաշտոնյայի կապը տնտեսավարող սուբյեկտների հետ։ «Մ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 455 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Վարչապետի՝ նախորդ նիստում տված հանձնարարության համաձայն հաղորդումով հանդես է եկել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։ Նա նախ անդրադարձել է այս գարնանը տեղի ունեցած կարկտահարության դեպքերին եւ դրանց պատճառած վնասներին՝ նշելով, որ բոլոր համայնքներում գործում են հանձնաժողովներ, որոնք արձանագրում են վնասի չափերը։ Այնուհետեւ նախարարն ընդհանուր առմամբ դրական է գնահատել գյուղատնտեսական տարին։ Մարտ, ապրիլ, մայիս ամիսներին տեղացած անձրեւի արդյունքում երկրի հիմնական ջրամբարներում անցյալ տարվա համեմատ ավելի շատ ջուր է կուտակվել, ինչի շնորհիվ առատ կլինի մրգի եւ բանջարեղենի բերքը։ Հաջողությամբ սկսված բերքահավաքը շարունակվում է ամբողջ թափով։ Բավականաչափ միրգ եւ բանջարեղեն է արտահանվում հարեւան երկրներ, հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնություն։ Գյուղատնտեսության նախարարի խոսքով՝ լավ արդյունքներ են ակնկալվում ոլորտի գրեթե բոլոր ճյուղերից։
Հակակարկտային կայանների տեղադրման վերաբերյալ հաղորդումով հանդես է եկել ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։ Այժմ Հայաստանում գործում է 412 հակակարկտային կայան, մինչդեռ պահանջարկը ավելի քան 5 հազար է, առաջնային անհրաժեշտությունը՝ 1021 հատ։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է կատարել անհրաժեշտ ֆինանսական հաշվարկներ առաջին հերթին ձեռք ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 480 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարության երեկվա նիստում հավանություն տրվեց նոր քրեական օրենսգրքի հայեցակարգին։ Անհրաժեշտությո՞ւն է, արդյոք, այս փաստաթղթի գոյությունը, գուցե հերթական լրացումներով ու փոփոխություններո՞վ բավարարվեինք։ Ըստ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի, նոր օրենսգրքի հայեցակարգի կարիքը միանշանակ կա։
Նախարարի խոսքերով, մեր երկրի գործող քրեական օրենսգրքի կիրառման ավելի քան 10 տարիների ընթացքում երկրի հասարակական եւ քաղաքական կյանքում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք հանցավորության դեմ պայքարի հետ կապված հարաբերությունները կանոնակարգող հիմնական իրավական ակտում որոշակի փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն են առաջացնում։ Բացի այդ, քրեական գործող օրենսգրքի նորմերի գիտական վերլուծությունը եւ կիրառման պրակտիկան բացահայտեցին օրենսգրքում առկա բազմաթիվ թերություններ։ «Պատահական չէ, որ մինչ այժմ քրեական օրենսգրքում արդեն մոտ հարյուր փոփոխություն ու լրացում է կատարվել։ Ընդ որում, այս գործընթացը դեռ շարունակվում է։ Պետք է նշել սակայն, որ շատ հաճախ արված փոփոխությունները ոչ թե շտկել են վիճակը, այլ ընդհակառակը՝ ավելացրել են օրենսգրքում առկա հակասություններն ու թերությունները։ Փոփոխությունների մի մասը կատարվել են պահի ազդեցության տակ, կոնկրետ դեպքի կապակցությամբ, առանց հաշվի առնելու օրենսգրքի ընդհանուր տրամաբանությունը, մյուսները զուրկ են կրիմինալոգիական հիմնավորվածությունից կամ հակասում են քրեական իրավունքի տեսության եւ քրեաիրավական քաղաքականության ժամանակակից միտումներին։ ՀՀ քրեական օրենսգր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 424 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Փարիզում նախօրեին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության այցելությունը ՅՈՒՆԵՍԿՕ—ի կենտրոնակայան։ Պատվիրակության կազմում են եղել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը։
Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից, ՅՈՒՆԵՍԿՕ—ի կենտրոնակայանում պատվիրակությանը ողջունել է կազմակերպության գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, ով նշել է Հայաստանի ակտիվ մասնակցությունը կազմակերպության ծրագրերին։
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՅՈՒՆԵՍԿՕ—ի առաքելությունն ու գործունեությունը եւ անդրադարձել գործունեության 70 տարիների ընթացքում կազմակերպության հիմնական ձեռքբերումներին՝ մշակութային ժառանգության պահպանման եւ կրթական ծրագրերի իրականացման ոլորտներում։
Նա նշել է, որ միջազգային լարվածության, հակամարտությունների սրացման պայմաններում կազմակերպության գործունեությունն առանձնահատուկ դերակատարում է ստանձնում, հատկապես չճանանչված պետություններում եւ հակամարտությունների գոտիներում մշակութային ժառանգության պահպանման եւ կրթական ծրագրերին աջակցության առումով։ «ՄԱԿ—ի համակարգի մասնագիտացված կառույցների ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 509 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների ավելի քան 20 ազգային մշակութային կազմակերպություններ Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման եւ դատապարտման կոչով նամակ–ուղերձ են պատրաստել ուղղված ՄԱԿ—ի անդամ պետությունների դեսպաններին։ Այն կազմակերպության հայաստանյան գրասենյակ է փոխանցվել հունիսի 4—ին։ Այս մասին երեկ կայացած ասուլիսում հայտարարեցին Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։
«Խստորեն դատապարտում ենք Օսմանյան Թուրքիայի կողմից 1915թ. հայերի, ասորիների, հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը եւ պահանջում արդարության հաստատում ու Թուրքիայի տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների վերահաստատում։ Կոչ ենք անում ՄԱԿ—ի անդամ պետությունների դեսպաններին բարձրաձայնելու եւ դատապարտելու Օսմանյան Թուրքիայում 100 տարի առաջ իրականացված ցեղասպանության ոճիրը՝ ակնկալելով համարժեք գնահատական մարդկության դեմ իրականացված այս ծանրագույն հանցագործությանը»,–ասված է ուղերձում։
Նշվում է նաեւ, որ ժխտողականության հանդուրժման եւ աշխարհաքաղաքական նպատակահարմարությունների հետեւանքով է, որ խրախուսվում եւ տարիներ անց կրկնվում են մարդկության դեմ նորանոր հանցագործություններ։ Թուրքիայում շարունակվում են պարբերաբար խախտվել մարդկանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ մերօրյա Թուրքիայի քաղաքական ղեկավարությանը հնարավորություն տալով սանձարձակ գործելու նախնիների որդեգրած քաղաքականությամբ՝ աստիճանաբար վերացնե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 541 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024