Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 3 Հյուրեր: 3 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 10
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալային, ով Հայաստանում է գտնվում ՀՅԴ—ի կողմից հյուրընկալված «Սոցիալիստական ինտերնացիոնալի» ԱՊՀ, Կովկասի եւ Սեւ ծովի հանձնախմբի ժողովին մասնակցելու նպատակով։ Ժողովի օրակարգային հարցերի թվում են նաեւ տարածաշրջանում ժողովրդավարության եւ հակամարտությունների կարգավորման հարցերը։
Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում եւ հույս հայտնել, որ երեւանյան ժողովը, որին մասնակցում է պարոն Այալան, հաջող ընթացք է ունեցել։ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ողջ աշխարհում սոցիալիստական եւ սոցիալ—դեմոկրատական գաղափարներ դավանող քաղաքական ուժերին միավորող Սոցինտերնի գործունեությունը, որի հռչակած քաղաքական արժեքներն են՝ ազատությունը, արդարությունը եւ համերաշխությունը։ Նախագահն ընդգծել է, որ այդ արժեքները հայերի համար մշտապես կարեւոր են եղել։
Սոցինտերնի գլխավոր քարտուղարը գոհունակությամբ է խոսել ժողովի շրջանակներում կայացած քննարկումների մասին։ Հակիրճ ներկայացնելով սոցիալ—դեմոկրատական, սոցիալիստական եւ աշխատավորական կուսակցությունների համաշխարհային կառույց Սոցինտերնի գործունեությունը, որը համախմբում է բոլոր մայրցամաքներից 152 անդամ կուսակցությունների եւ բազմաթիվ կազմակերպությունների, Լուիս Այալան ընդգծել է, որ Հայաստանի հետ համագործակցությունը Սոցինտերնի անդամ ՀՅԴ—ի միջոցով տարեցտարի ամրապնդվում է։ Նա նշել է, որ կառույցն իր համերաշխությունն է հայտնել ՀՅԴ—ին՝ ՀՀ—ում սահմանադրական բարեփոխումների իրա
...
Կարդալ շարունակությունը »
|
Ազգային ժողովը երեկ շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ԱԺ նախագահի առաջարկով պատգամավորները ողջունել են «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Վանաձորի համար 5 ավագ դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին։
Այնուհետեւ խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Պատգամավորները շարունակել են երկրորդ ընթերցումով քննարկել ՀՀ ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Միքայել Մանուկյանի, Արմեն Ռուստամյանի, Թեւան Պողոսյանի, Աղվան Վարդանյանի, Արմեն Բաբայանի հեղինակած «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Հիշեցնենք, որ հիմնական փոփոխությունները վերաբերում են հանրաքվեին մասնակցող անձանց ցուցակների կազմմանը, հրապարակմանը, տեղամասային հանձնաժողովների ձեւավորման ժամկետներին, դիտորդական առաքելություն իրականացնողների իրավունքների իրացման համար պայմանների ապահովմանը, հանրաքվեի արդյունքների հրապարակմանը եւ հանրաքվեի դրված նախագիծն ընդունված լինելու դեպքում դրա ուժի մեջ մտնելուն, հանրաքվեի դնելիք նախագծին կողմ կամ դեմ արտահայտվողների համար հավասար պայմանների ապահովմանը։
Արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա նշել
...
Կարդալ շարունակությունը »
|
Էլեկտրաէներգիայի թանկացման հարցն արդեն մոտ մեկ ամիս է ամենաշրջանառվողն է։ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, հաստատել է, որ թանկացում լինելու է, բայց ոչ թե 17 դրամով, այլ՝ 6,93 դրամով։
Հունիսի 12—ին ԱԺ—ում լսումներ կանցկացվեն հարցի վերաբերյալ, նախարարությունները կներկայանան եւ բացատրություն կտան հանրությանը. «Մենք լինելու ենք թափանցիկ, շատ բաց, որպեսզի հանրությանը բացատրենք այն, ինչ տեղի է ունենալու։ Բոլոր մեր պատկան մարմինները օրենքի կետը պաշտպանելու են, եւ չեմ կարծում, որ որեւէ խնդիր լինի»։
Վարչապետի խոսքով, այժմ հաշվարկվում են բնակչության եւ տնտեսության վրա թանկացման հետեւանքները. «Մենք նաեւ փորձելու ենք նպաստառուներին աջակցել, օգնել, որպեսզի իրենք այդ բեռը չզգան։ Ամեն դեպքում, հիմա հաշվարկներ են կատարվում համապատասխան նախարարությունների կողմից, դա շուտով կներկայացվի։ Ուղղակի հանձնաժողովը թող հաստատի, եւ մենք դրա հետեւանքների մասին բարձրաձայն խոսելու ենք»։
Իսկ ինչ վերաբերում է նպաստառուներից զատ այլ քաղաքացիների վճարելու խնդրին, ապա Հովիկ Աբրահամյանն ասել է, որ կառավարությունն ամեն ինչ անում է մարդկանց բարեկեցության համար։ «Պետք է այնպես անենք, որ գնալով վիճակը լավանա, եւ մենք այդ գործին ենք լծված։ Եվ ձեզ մի քանի անգամ ասել եմ եւ եւս մեկ անգամ ուզում եմ ասել, որ մենք երկրորդ կիսամյակում ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք իրականացնելու ենք, եւ դա բերե
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|